Արա Աղանյան
Արա Աղանյան (մայիսի 25, 2000), հայ մարզիկ, ծանրորդ, Եվրոպայի 2022 և 2023 թվականների առաջնությունների արծաթե մեդալակիր[1][2]։
Արա Աղանյան | |
---|---|
Անձնական տեղեկություն | |
Սեռ՝ | արական |
Մասնագիտացում՝ | ծանրամարտիկ |
Երկիր՝ | Հայաստան |
Ծննդյան ամսաթիվ՝ | մայիսի 25, 2000 (24 տարեկան) |
Կենսագրություն
խմբագրելԱրա Աղանյանը ծնվել է 2000 թվականի մայիսի 25-ին։ 2019 թվականին Եվրոպայի պատանեկան առաջնությունում մինչև 89 կգ քաշային կարգում դարձել է փոխչեմպիոն։ Նա երկու վարժություններում ցույց է տվել 358 կգ արդյունք։
2022 թվականին Տիրանայում տեղի ունեցած Ծանրամարտի Եվրոպայի առաջնությունում մինչև 96 կգ քաշային կարգում Արա Աղանյանը նվաճել է արծաթե մեդալ․ մարզիկը երկու վարժություններում ցուցաբերել է 375 կգ արդյունք։
2023 թվականի գարնանը Երևանում տեղի ունեցած Եվրոպայի առաջնությունում մինչև 96 կգ քաշային կարգում Արա Աղանյանը երկամարտի 364 կգ արդյունքով հռչակվել է Եվրոպայի փոխչեմպիոն։ Մարզիկը պոկում վարժությունում 165 կգ արդյունքով նվաճել է փոքր բրոնզե մեդալ, իսկ հրում վարժությունում 199 կգ արդյունքով՝ փոքր արծաթե մեդալ[3]։
Նվաճումներ
խմբագրելԱրդյուն | Քաշ | Թվական | Մրցաշարի վայր | Հրում | Պոկում | Ընդհանուր քաշ |
Արծաթ | մինչև 96 կգ | 2022 | Տիրանա, Ալբանիա | 170,0 | 205,0 | 375,0 |
Արծաթ | մինչև 96 կգ | 2023 | Երևան, Հայաստան | 165,0 | 199,0 | 364,0 |