Արա Զարյան
հայ ճարտարապետ
Արա Արմենի Զարյան (հուլիսի 20, 1956, Հռոմ, Իտալիա), հայ ճարտարապետ։
Արա Զարյան | |
---|---|
Ի ծնե | Արա Արմենի Զարյան |
Ծնվել է | հուլիսի 20, 1956 (68 տարեկան) |
Ծննդավայր | Հռոմ |
Ազգություն | հայ |
Ճյուղ(եր) | ճարտարապետություն |
Գործունեություն | ճարտարապետ |
Կրթություն | ՀԱՊՀ |
ՀՀ վաստակավոր ճարտարապետ (1976) Արմեն Զարյանի որդին է։
Կենսագրություն
խմբագրել- 1980 թվականին ավարտել է Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտը
- 1980-1992 թվականներին՝ ՀՀ պատմության և մշակույթի հուշարձանների պահպանության վարչության նախագծի գլխավոր ճարտարապետ
- 1982-1991 թվականներին կազմել է ՀՀ տարածքում գտնվող բազմաթիվ եկեղեցիների վերականգնման նախագծեր։ Համահեղինակ է հայկական ճարտարապետության պատմությանը նվիրված աշխատությունների («Վաղարշապատ», 1998 թվական, իտալերեն, անգլերեն)։
- 1992 թվականից բնակվում է Իտալիայում
- 1992-1996 թվականներին՝ Վենետիկի Հայ մշակույթի ուսումնասիրման և վավերագրման կենտրոնի խմբագրապետ
- 1996-1998 թվականներին՝ Վենետիկի համալսարանի դասախոս
- 1997 թվականին կազմել է Տորչելլո կղզու մկրտարանի չափագրությունն ու կոնսերվացման նախագիծը
- 1996 և 2000 թվականներին ձևավորել է Վենետիկի բիենալեի Հայաստանի տաղավարը[1]։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր առաջին, Երևան, 2005.