Արգանակ
Արգանակ (ֆր.՝ bouillon բառից, bouillir բայից — «եռում»[1]), մսի, ձկան կամ բանջարեղենի հեղուկ եփաթուրմ։ Պարունակում է ոչ մեծ քանակությամբ սպիտակուցներ, այդ իսկ պատճառով ունի ավելի շատ համային և գրգռիչ, քան սննդարար նշանակություն, ինչպես նաև լավ է յուրացվում տկար օրգանիզմի կողմից։
Տեսակ | սննդատեսակ |
---|---|
Ենթատեսակ | սննդամթերք, մոտ հեղուկ և minestra? |
Broths Վիքիպահեստում |
Գոյություն ունի 3 «գույնի» արգանակ՝ սպիտակ, դեղին և կարմիր։ Սպիտակ արգանակը պատրաստվում է չտապակած մսից և տապակած արմտիքից. սրանք ապուրների համար մսային և ոսկրային հիմնական արգանակներն են։ Կարմիր արգանակի մեջ տապակվում են և՛ միսը, և՛ արմտիքը։ Այն միայն մսային է լինում, մատուցվում է առանձին կամ շատ փոքր քանակությամբ հավելման հետ (օրինակ՝ խինկալիով կամ կնելով արգանակ)։
Թարմ արգանակը հաճախ որպես սնունդ են օգտագործում հիվադությունների ժամանակ, երբ խորհուրդ է տրվում հեղուկ սնունդ, օրինակ՝ թունավորումների և մարսողական համակարգի խանգարումների դեպքում
Արգանակը մատուցում են ինչպես որպես առանձին ուտեստ, այնպես էլ խավարտի հետ միասին։ Հաճախ արգանակի մեջ ավելացնում են այլ մթերք՝ ձավարեղեն, հաց, ձու և այլն։ Բացի վերոգրյալից՝ արգանակը հաժախ ծառայում է որպես տարատեսակ սոուսների հավելում։
Վաճառքի մեջ տարածված են «արգանակային խորանարդները», որոնք արագ պատրաստման բաղադրատարրեր են։
Որպես ուտեստ՝ արգանակը տարածված է շատ երկրներում։
Ձկնային արգանակ
խմբագրելՈւխան արմտիքով և համեմունքներով պատրաստված ձկնային արգանակ է։
Բանջարեղենային արգանակ
խմբագրելԱրգանակ են անվանում նաև բանջարեղենային արտադրանքը։ Առավել հաճախ օգտագործվում է ստեպղինի, սոխի և նեխուրի հիման վրա պատրաստված արգանակը։
Ճապոնական խոհանոցում լայն կիրառում ունի կոմբու ջրիմուռից պատրաստված արգանակը։ Այդ արգանակով են եփում սուշիի և միսոսիրուի համար նախատեսված բրինձը։
Տես նաև
խմբագրելԾանոթագրություններ
խմբագրել- ↑ Бульон Արխիվացված 2014-09-11 Wayback Machine — Этимологический словарь русского языка. — М.: Прогресс М. Р. Фасмер 1964—1973
Գրականություն
խմբագրել- «Бульон, отвар мяса». Բրոքհաուզի և Եֆրոնի հանրագիտական բառարան: 86 հատոր (82 հատոր և 4 լրացուցիչ հատորներ). Սանկտ Պետերբուրգ. 1890–1907.
{{cite book}}
: CS1 սպաս․ location missing publisher (link) - Бульон — Краткая энциклопедия домашнего хозяйства/ред. И. М. Скворцов и др. — М.: Государственное Научное издательство «Большая Советская энциклопедия» — 195