Արգավանդ (Արարատի մարզ)
Արգավանդ, գյուղ Հայաստանի Արարատի մարզում, Մասիս քաղաքից 13 կմ հյուսիս՝ Երևան-Վաղարշապատ խճուղու վրա։ Մարզկենտրոնից գտնվում է 27 կմ հեռավորության վրա։
Գյուղ | ||
---|---|---|
Արգավանդ | ||
Երկիր | ![]() | |
Մարզ | Արարատի | |
Համայնք | Արարատի մարզ | |
Հիմնադրված է | 1873[1] թ. | |
ԲԾՄ | 850 մ | |
Պաշտոնական լեզու | հայերեն | |
Բնակչություն | 1950[2] մարդ (2011) | |
Ազգային կազմ | Հայեր | |
Ժամային գոտի | UTC+4 | |
| ||
Պատմություն
խմբագրելՆախկինում ունեցել է Ջաֆարաբադ, Ջաֆարապատ անվանումները, որը մտել է Երևան նահանգի Երևան գավառի մեջ։ Արգավանդ է վերանվանվել 1946 թվականին։
Պատմամշակութային կոթողներից հիշատակության է արժանի իրանական դամբարանը՝ կառուցված XIII դարում, իսկ գյուղի գերեզմանատանը դեռ մնում են V-VI դարերում կառուցված Սուրբ Հարություն եկեղեցու ավերակները։
Գյուղն ընկած է Հրազդան գետի աջ ափին։ Ծովի մակարդակից ունի 877 մ բարձրություն։
Պիր Խուսեյնի դամբարան
խմբագրելԱրգավանդ գյուղում գտնվում է 1413 թվականին կառուցված դամբարան։ Դամբարանը կառուցել է Էմիր Սաադի որդի Պիր Խուսեյնը Կարա Կոյունլու տոհմից։
Կլիմա
խմբագրելԿլիման չոր, խիստ ցամաքային է։ Ձմեռները սկսվում են դեկտեմբերի կեսերին։ Ամառը տևական է՝ մայիսից մինչև հոկտեմբեր, օդի միջին ամսական ջերմությունը հասնում է 24-ից 26 °C, իսկ առավելագույնը՝ 42 °C։ Հաճախ լինում են խորշակներ, որոնք զգալի վնաս են հասցնում գյուղատնտեսությանը։ Մթնոլորտային տարեկան տեղումների քանակը 250-300 մմ է։ Բնական լանդշաֆտները կիսաանապատներ են, որոնք ոռոգման ընթացքում վեր են ածվել կուլտուր-ոռոգելի լանդշաֆտի։ Ագրոկլիմայական տեսակետից համայնքն ընկած է բացարձակ ոռոգման գոտում։
Բնակչություն
խմբագրելՏարի | 1873 | 1897 | 1926 | 1939 | 1970 | 1979 | 1989 | 2001 | 2011 |
---|---|---|---|---|---|---|---|---|---|
Բնակիչ | 136 | 165 | 386 | 469 | 917 | 1047 | 1623 | 1734 | 1950[2] |
Տնտեսություն
խմբագրելԳյուղն ունի 461 տնտեսություն։ Գործում են դպրոց, գրադարան, բուժկետ։ Համայնքի տնտեսության մասնագիտացման ճյուղը գյուղատնտեսությունն է, համախառն բերքի մեծ մասը տալիս է բուսաբուծությունը։ Գյուղատնտեսական նշանակության հողերը կազմում են շուրջ 50 հա։ Գյուղատնտեսական հողահանդակները ոռոգվում են Հրազդան գետի ջրերով։ Համայնքի հողերը օգտագործվում են որպես վարելահողեր՝ զբաղեցնելով մոտ 20 հա։ Կան նաև պտղատու և խաղողի այգիներ, որոնք գտնվում են տնամերձ հողերում; Զբաղվում են այգեգործությամբ, խաղողագործությամբ, դաշտավարությամբ, բանջարաբուծությամբ։ Մշակում են ջերմասեր բանջարաբոստանային կուլտուրաներ՝ լոլիկ, տաքդեղ, սմբուկ, ձմերուկ, սեխ, ինչպես նաև հացահատիկ։ Զբաղվում են նաև կաթնամսատու անասնապահությամբ, մեղվաբուծությամբ։ Արոտավայրեր չկան։ Արդյունաբերություն չունի։
Պատկերասրահ
խմբագրել-
Փիր Հուսեյնի դամբարանը, 1413
-
Հուշարձան Երկրորդ աշխարհամարտում զոհվածներին
-
Բժշկական կենտրոն Արգավանդում
-
Մանկապարտեզ Արգավանդ գյուղում
Տես նաև
խմբագրելԾանոթագրություններ
խմբագրելԱրտաքին հղումներ
խմբագրել- Արարատի մարզպետարան Արխիվացված 2012-04-13 Wayback Machine
- Արգավանդ Արխիվացված 2014-09-12 Wayback Machine
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Արգավանդ (Արարատի մարզ)» հոդվածին։ |
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 1, էջ 707)։ |