Արգենտինայի ազգային կոնգրեսի պալատ
Արգենտինայի ազգային կոնգրեսի ամրոց (իսպ. Palacio del Congreso de la Nación Argentina)՝ շենք, որտեղ անցկացվում են Արգենտինայի Ազգային Կոնգրեսի հանդիպումները։ Գտնվում է Արգենտինայի մայրաքաղաք` Բուենոս Այրեսի Կոնգրեսի հրապարակում։
Տեսակ | public building? |
---|---|
Երկիր | Արգենտինա |
Տեղագրություն | Բուենոս Այրես |
Ճարտարապետական ոճ | Բոզար և նեոդասականություն |
Հարկեր | 6 |
Սեփականատեր | Government of Argentina? |
Բացված | մայիսի 12, 1906[1] |
Շինարար | Արգենտինա |
Ճարտարապետ | Vittorio Meano? |
Պատվիրող | Արգենտինա |
Պաշտոնական կայք |
Պատմություն
խմբագրել1862 թվականին Արգենտինայի նախագահ Բարտոլոմեո Միթերի հրահանգով, ճարտարապետ Յոնաս Լարգիաինին կառուցում է Ազգային Կոնգրեսի շենքը։ Շինարարությունը ավարտվել է 1864 թվականին։ Շինությունը գտնվում է կառավարության շենքի մոտ` Մայիսյան հրապարակում։ Ազգային հիպոթեկային բանկի (ներկայումս դաշնային պետական եկամուտների վարչութուն) շենքի վերակառուցման հետ զուգընթաց, հին կոնգրեսի շենքը մասամբ քանդվել է։ 1882 թվականին որոշվեց կառուցել նոր, ավելի մեծ կոնգրեսական պալատ[2]։ Այդ նպատակով մի ամբողջ բլոկ էր հատկացվել։ 1889 թվականի դեկտեմբերի 1-ին շինարարության համար հողը ձեռք է բերվել նախկին սեփականատերերից։
1894 թվականի նոյեմբերի 20-ի թիվ 3187 օրենքով շինարարության համար հատկացվել է 6 միլիոն պես։ 1895 թվականի փետրվարի 20-ին հայտարարվեց պալատական նախագծերի միջազգային մրցույթ։ Ֆրանսիայի, Իտալիայի, Ավստրիայի, Ուրուգվայի, Արգենտինայի, Նորվեգիայի նկարիչների կողմից ներկայացվել են 28 ճարտարապետական նախագծեր։ 1896 թվականի հունվարի 8-ը հայտարարվեց Իտալացի Վիտորիո Մեանոյի հաղթանակի մասին։ 1897 թվականի հուլիսի 31-ին մրցույթի օգնությամբ ընտրվեց «Պաբլո Բեսանա ի Սիո » ընկերությունը։ Աշխատանքի նախահաշիվը եղել է 5,776,745 պեսո։ 1897 թվականին սկսվեց աշխատանքը, որին մոտ 1000 աշխատակիցներ մասնակցեցին։ 1904 թվականի հուլիսի 1-ին Մեանոն սպանվեց, հետևաբար նախագծի շարունակությունը վստահեց բելգիացի ճարտարապետ Ժյուլ Դորմալին։ Կոնգրեսի պալատը բացվել է 1906 թվականի մայիսի 12-ին, թեև շինարարության և ավարտելու աշխատանքները շարունակվել են ավելի երկար տարիներ։ 1914 թվականին շինարարական ծախսերը կազմել են 31.4 միլիոն պեսո։ Գմբեթի լուսավորությունը ստեղծվել է 1930 թվականին։ Վերջապես, շինարարությունը ավարտվել է 1946 թվականին, ռոտոտայի երեսպատման աշխատանքի ավարտի հետ։
Նկարագրություն
խմբագրելԱրգենտինայի Ազգային Կոնգրեսի պալատը կառուցվել է նեոկլասիսիզմի ոճով։ Շենքին բնորոշ առանձնահատկություն է տալիս գմբեթը, որն ունի 80 մ բարձրություն և 30 հազար տոննա քաշ։ Սկզբում գմբեթը ծածկված էր պղնձով, որը ժամանակի ընթացքում ստացել է կանաչավուն տեսք։ Պալատի հիմնական մուտքը գտնվում է Էնթրե Ռիոս փողոցում։ Այն զարդարված է երկու մարմարե կարիատիտով և Կորինտեի վկայի վեց սյուներով, որոնք ունեն եռանկյուն անկյուն։ Մուտքը դեպի պատգամավորների պալատ գտնվում է Ռիվադավիա և Իրիգոենա փողոցներում։ Առջևի աստիճանների կողմերում եղել են քանդակների խմբեր, որոնք խորհրդանշում էին ազատություն, առաջընթաց, խաղաղություն և արդարություն, սակայն այդ մերկացած կերպարները քննադատվում և հեռացվում են 1916 թվականին։ Աստիճանների կողքին այժմ չորս թևավոր առյուծներ են և չորս կաղապարային լամպեր։ Դրոշի եզրերին պատկերված են թևավոր առյուծների քանդակներ, իսկ վերևում `Արգենտինայի զինանշանն է։ Անիվի կողքին դրոշմակնքված հարթակ է, որի վրա կարելի է տեսնել բրոնզից 8 մ բարձրություն ունեցող քառակուսի, որի քաշը 20 տոննա է։ Քանդակի հեղինակը քանդակագործ Վիկտոր դե Պոլին է։ Հեծանվորդները 4 ձիերով են, որոնք խորհրդանշում են հանրապետության հաղթանակը։ Կոնգրեսի Պալատի կարևորագույն մասերը.
- Պատգամավորների նիստերի դահլիճը 26 մ տրամագծով ամֆիթատրոն է `երեք հարկերի պատկերասրահների հետ, առաջինը հատուկ հյուրերի համար, մյուսները, հանրության համար։
- Կուլուար։
- Կապույտ դահլիճ- գմբեթի տակ գտնվող ութանկյուն սենյակ է։
- Դահլիճ, որն օգտագործվում է կառավարության այցերի ժամանակ։
- Կոնգրեսի գրադարան, որը պարունակում է ավելի քան մեկ միլիոն հատոր։
- Վարդագույն դահլիճ, որն օգտագործվում է Սենատի հանդիպման համար։
- Սենատի սենյակ - ամֆիթատրոն` պատկերասրահների երկու հարկերով։
Տես նաև
խմբագրելԾանոթագրություններ
խմբագրել- ↑ https://www.congreso.gob.ar/palacio.php
- ↑ «Архивированная копия». Արխիվացված է օրիգինալից 2007 թ․ դեկտեմբերի 5-ին. Վերցված է 2007 թ․ դեկտեմբերի 5-ին.
{{cite web}}
: Invalid|url-status=да
(օգնություն)
Արտաքին հղումներ
խմբագրել- Официальный сайт Национального конгресса Аргентины(իսպ.)
- Статья о куполе Дворца Արխիվացված 2011-12-15 Wayback Machine(իսպ.)
- Сайт "Конгресс вчера и сегодня"(իսպ.)
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Արգենտինայի ազգային կոնգրեսի պալատ» հոդվածին։ |