Արգիշտի Քյարամյան
Հայ քաղաքական և պետական գործիչ
Արգիշտի Էլբեկի Քյարամյան (մայիսի 22, 1991[1], Երանոս, Մարտունու շրջան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ, ՀՀ ԱԱԾ նախկին տնօրեն (2020 թվականի հունիսի 8-ից մինչև հոկտեմբերի 8-ը)։ Հայաստանի քննչական կոմիտեի նախկին նախագահ (2021-2024)։Արդարադատության երրորդ դասի պետական խորհրդական։
Արգիշտի Քյարամյան | |||
| |||
---|---|---|---|
2020 հունիսի 8-ից - 2020 հոկտեմբերի 8 | |||
| |||
2020 մայիսի 5 - 2020 հունիսի 8 | |||
| |||
04.05.2020-05.05.2020 24.12.2020-12.07.2021 | |||
| |||
2019 մարտի 1 - 2020 մայիսի 4 | |||
| |||
2021 հուլիսի 12 - 2024 նոյեմբերի 18 | |||
Կրթություն՝ | ԵՊՀ իրավաբանական ֆակուլտետ | ||
Մասնագիտություն՝ | իրավաբան | ||
Ծննդյան օր | մայիսի 22, 1991[1] (33 տարեկան) | ||
Ծննդավայր | Երանոս, Մարտունու շրջան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ | ||
Քաղաքացիություն | Հայաստան | ||
Հայր | Էլբեկ Քյարամյան | ||
Ռազմական ծառայություն | |||
Կոչում՝ |
Կենսագրություն
խմբագրելԾնվել է 1991 թվականի մայիսի 22-ին Գեղարքունիքի մարզի Երանոս գյուղում[2]։ 2009-2011 թվականներին ծառայել է Հայաստանի զինված ուժերում։
Կրթություն
խմբագրել- 2013թ. ավարտել է ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետը՝ ստանալով իրավագիտության բակալավրի աստիճան։
- 2015թ. ավարտել է Հայաստանի արդարադատության ակադեմիայում դատախազի թեկնածությունների ցուցակում ընդգրկված անձանց մասնագիտական պատրաստման դասընթացը։
- 2016թ. ավարտել է ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի մագիստրատուրան։
Աշխատանքային գործունեություն
խմբագրել- 2013-2014թթ., ծառայել է ՀՀ ոստիկանությունում, ապա աշխատել է ՀՀ քննչական կոմիտեի քննչական բաժնում՝ որպես քննիչ։
- 2016թ․ հունիսի 1-ից մինչև 2018թ․ հունիսի 6-ը աշխատել է ՀՀ դատախազությունում՝ որպես Շիրակի մարզի դատախազության, ապա՝ Երևան քաղաքի դատախազության դատախազ։
- 2018թ. հունիսի 8-ից, աշխատել է ՀՀ ԿԱ ՊԵԿ իրավախախտումների հայտնաբերման ու վարչական վարույթների իրականացման վարչության պետ, հետաքննության վարչության պետ, հետաքննության և օպերատիվ–հետախուզական վարչության պետի տեղակալ։
- 2019թ. մարտի 1-ից, աշխատել է ՀՀ պետական վերահսկողական ծառայության ղեկավարի օգնական, ղեկավարի տեղակալ, ծառայության ղեկավարի պարտականությունները կատարող։
- 2020թ. մայիսի 4-ի ՀՀ Վարչապետի որոշմամբ նշանակվել է ՀՀ քննչական կոմիտեի նախագահի տեղակալ[3]։
- 2020թ. մայիսի 5-ին Հանրապետության նախագահի հրամանագրով նշանակվել է ՀՀ ազգային անվտանգության ծառայության տնօրենի տեղակալ[4]։
- 2020թ. հունիսի 8-ին Հանրապետության նախագահի հրամանագրով նշանակվել է ՀՀ ազգային անվտանգության ծառայության տնօրեն։
- 2020թ . դեկտեմբերի 24-ից մինչև 2021 թվականի հուլիսի 12-ը ՀՀ քննչական կոմիտեի նախագահի տեղակալ։
- 2021թ. հուլիսի 12-ին նշանակվել է ՀՀ քննչական կոմիտեի նախագահ։
- 2024թ. նոյեմբերի 18-ին հրաժարական է տվել, և նոյեմբերի 19-ին ազատվել ՀՀ քննչական կոմիտեի նախագահի պաշտոնից։
Պարգևներ
խմբագրելԱշխատանքային գործունեության ընթացքում պարգևատրվել է գերատեսչական մեդալներով և այլ պարգևներով։
2021թ․ Արցախի Հանրապետության նախագահի հրամանագրով պարգևատրվել է «Արիության համար» մեդալով։
Ընտանիք
խմբագրելԱմուսնացած է, ունի չորս զավակ։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 Կենսագրությունը՝ ՀՀ Քննչական կոմիտեի կայքում
- ↑ One, Studio. «Կենսագրություն - ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔՆՆՉԱԿԱՆ ԿՈՄԻՏԵ». www.investigative.am. Արխիվացված է օրիգինալից 2022 թ․ հունվարի 25-ին. Վերցված է 2022 թ․ հունվարի 25-ին.
- ↑ «Վարչապետի որոշումներ - Հայաստանի Հանրապետության էլեկտրոնային կառավարում | e-gov». www.e-gov.am. Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ հուլիսի 3-ին. Վերցված է 2020 թ․ հուլիսի 3-ին.
- ↑ «Հանրապետության նախագահի հրամանագրերը - Փաստաթղթեր - Հայաստանի Հանրապետության Նախագահ». www.president.am. Վերցված է 2020 թ․ հուլիսի 3-ին.