Արեմարկ (նորվ.՝ Aremark), կոմունա Նորվեգիայի Էստֆոլդ ֆյուլքեյում։ Կոմունայի վարչական կենտրոնը Ֆուսբյու բնակավայրն է։ Պաշտոնական լեզուն բուկմոլն է։ Զբաղեցնում է 318.93 կմ² տարածք։ Որպես Նորվեգիայի ֆյուլքե՝ ստեղծվել է 1838 թվականի հունվարի 1-ին[1]։

Արեմարկ
նորվ.՝ Aremark
Դրոշ Զինանշան


Արեմարկ կոմունայի զինանշան
ԵրկիրՆորվեգիա Նորվեգիա
ԿարգավիճակԿոմունա
Մտնում է Էստֆոլդ ֆյուլքե
ՎարչկենտրոնՖուսբյու
Հիմնական լեզուԲուկմոլ
Բնակչություն (2007)
1429 (376 տեղ)
Խտություն5
Տարածք318.93  (265 տեղ)
Հիմնադրված էհունվարի 1, 1838 թ.
Սահմանակցում էMarker Municipality?, Rakkestad Municipality?, Հալդեն, Dals-Ed Municipality? և Օրյենգ համայնք
Ժամային գոտիUTC+1
ISO 3166-2 կոդ0118
aremark.kommune.no
Արեմարկ կոմունան Էստֆոլդ ֆյուլքեի քարտեզին
Էստֆոլդ ֆյուլքեն Նորվեգիայի քարտեզին

Արեմարկի զինանշանը

խմբագրել

Արեմարկ կոմունայի զինանշանը հաստատվել է 1986 թվականի նոյեմբերի 7-ին և իրենից ներկայացնում է կապույտ գույնով ներկված վահան, ներքևի մասը սուր, որի վրա պատկերված են կապույտ գույնի երկու որմզդեղն։ Որմզդեղնի պատկերումը զինանշանի վրա խորհրդանշում է այն հանգամանքը, որ կոմունայի տարածքում առկա են բազմաթիվ անտառներ, որտեղ բնակվում են հազարավոր որմզդեղներ ու այլ կենդանիներ:ref name="kkk"/>

Բնակչություն

խմբագրել

Համաձայն 2007 թվականի մարդահամարի տվյալների՝ Արեմարկ կոմունայում բնակվում է 1429 մարդ։ Կոմունայի բնակչության քանակը վերջին 60 տարում հիմնականում պահպանվել է նույն մակարդակի վրա[1]։

Տնտեսություն

խմբագրել

Արեմարկի տնտեսության առանցքային ճյուղերն են գյուղատնտեսությունն ու փայտավերամշակումը։ Կոմունայի տարածքում առկա են բազմաթիվ անտառապատ տարածքներ, որտեղ աճում են սոճու և կեչու, ինչպես նաև կաղնու ծառեր, որոնք լայնորեն օգտագործվում են փայտավերամշակման ոլորտում։ Արեմարկում լայն տարածում ունի անասնապահությունն ու հողագործությունը։

Մշակույթ

խմբագրել

Արեմարկում սկսած 1998 թվականից յուրաքանչյուր երկու տարին մեկ կազմակերպվում է որմզդեղնի փառատոն։ Այդ նպատակով ստեղծվում է վրանային ճամբար Արեմարկի եկեղեցու հարակից դաշտում։ Փառատոնը սկսվում է վաղ առավոտյան և տևում մինչև ուշ գիշեր։

Արեմարկի տարածքում նկարահանվել են բազմաթիվ ֆիլմեր, ինչպիսիք են «Folk flest bor i Kina» (Մարդկանց մեծ մասը ապրում է Չինաստանում) և «Celofan»: Այստեղ է նկարահանվել նաև «Farmen» հեռուստահաղորդումը։

Արեմարկում գործում է երկու եկեղեցի՝ Քիրքենգի մոտ գտնվող Արեմարկի եկեղեցին և Բյուրքեբեքի Հոլմգիլ մատուռը։

Պատկերասրահ

խմբագրել

Աղբյուրներ

խմբագրել

Արտաքին հղումներ

խմբագրել

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. 1,0 1,1 Jukvam, Dag (1999). "Historisk oversikt over endringer i kommune- og fylkesinndelingen".(նորվ.)
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Արեմարկ» հոդվածին։