Արտուրո Տոսկանինի
Արտուրո Տոսկանինի (իտալ.՝ Arturo Toscanini, մարտի 25, 1867[1][2][3][…], Պարմա, Էմիլիա Ռոմանիա, Իտալիայի թագավորություն[4][5] - հունվարի 16, 1957[4][1][2][…], Նյու Յորք շրջան, Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ[4] և Riverdale, Բրոնքս շրջան, Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ[5]), իտալացի դիրիժոր։ Հայտնի է հատկապես Ջուզեպպե Վերդիի և Ռիխարդ Վագների երաժշտության կատարմամբ։
Արտուրո Տոսկանինի | |
---|---|
Բնօրինակ անուն | իտալ.՝ Arturo Toscanini |
Ծնվել է | մարտի 25, 1867[1][2][3][…] Պարմա, Էմիլիա Ռոմանիա, Իտալիայի թագավորություն[4][5] |
Երկիր | Իտալիա և Իտալիայի թագավորություն |
Մահացել է | հունվարի 16, 1957[4][1][2][…] (89 տարեկան) Նյու Յորք շրջան, Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ[4] կամ Riverdale, Բրոնքս շրջան, Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ[5] |
Գերեզման | Միլանի մոնումենտալ գերեզմանատուն[6] |
Ժանրեր | դասական երաժշտություն |
Մասնագիտություն | երաժիշտ, դիրիժոր, երաժշտական ղեկավար, կոմպոզիտոր և քաղաքական գործիչ |
Գործիքներ | թավջութակ |
Լեյբլ | RCA Records |
Կրթություն | Արրիգո Բոյտոյի Կոնսերվատորիա |
Ամուսին | Carla Toscanini De Martini?[7] |
Պարգևներ | |
Arturo Toscanini Վիքիպահեստում |
Կենսագրություն
խմբագրելՏոսկանինին համարվում է 19-րդ դարի վերջի և 20-րդ դարի առաջին կեսի առավել հռչակավոր երաժիշտներից մեկը, աչքի է ընկել իր եռանդուն երաժշտական գործունեությամբ, պերֆեկցիոնիզմով, գործիքավորման յուրաքանչյուր մանրունքի նկատմամբ ուշադրության դրսևորմամբ ու պարտիտուրի հնչեղության ընգծմամբ, ինչպես նաև երաժշտությունը վերարտադրելու գործում լուսանկարչական հիշողությամբ։
Տարբեր ժամանակներում եղել է Միլանի «Լա Սկալա», Նյու Յորքի «Մետրոպոլիտեն օպերա» թատրոնների, Նյու Յորքի ֆիլհարմոնիկ նվագախմբի ղեկավարը։ Իր կարիերայի ավելի ուշ շրջանում նշանակվել է NBC-ի սիմֆոնիկ նվագախմբի առաջին երաժշտական ղեկավարը (1937-54)՝ օպերային և սիմֆոնիկ ռեպերտուարի իր բազմաթիվ ռադիո- ու հեռուստատեսային հեռարձակումների և ձայնագրությունների միջոցով մեծ հռչակ ձեռք բերելով ԱՄՆ-ում։
Արտուրո Տոսկանինին 9 տարեկանից սովորել է Պարմայի արքայական երաժշտական դպրոցում՝ թավջութակի, դաշնամուրի և տեսության դասարաններում։ 13 տարեկանում հանդես է եկել որպես պրոֆեսիոնալ թավջութակահար։ 1885 թվականին ավարտել է Պարմայի կոնսերվատորիայի թավջութակի դասարանը, ընդունվել է իտալական օպերային շրջիկ թատերախումբ՝ որպես թավջութակահար, խմբավարի օգնական, և հյուրախաղերով հանդես եկել Բրազիլիայում։ Դիրիժորական առաջին ելույթը 1886 թվականին էր, Ռիո դե Ժանեյրոյում. ղեկավարել է (առանց նոտաների՝ անգիր) Ջուզեպպե Վերդիի «Աիդա» օպերան։ Այսպես սկվեց նրա դիրիժորական գործունեությունը, որը տևեց 70 տարի[8]։
1887–98 թվականներին Տոսկանինին եղել է Իտալիայի մի շարք քաղաքների օպերային թատրոնների և սիմֆոնիկ նվագախմբերի դիրիժոր։ 1892 թվականին Միլանում ղեկավարել է Ռուջերո Լեոնկավալլոյի «Պայացներ», 1896 թվականին Թուրինում՝ Ջակոմո Պուչչինիի «Բոհեմ» օպերաները[9], արժանացել է ճանաչման և փառքի։ 1898 թվականին Իտալիայում նրա ղեկավարությամբ առաջին անգամ կատարվել է Պյոտր Չայկովսկու 6-րդ սիմֆոնիան[8]։
1898–1929 թվականներին (ընդհատումներով) Տոսկանինին եղել է Միլանի «Լա Սկալա», միաժամանակ, 1898–1903 թվականներին՝ Բուենոս Այրեսի (ձմեռային թատերաշրջանների), 1908–1915 թվականներին՝ Նյու Յորքի «Մետրոպոլիտեն» օպերային թատրոնների գլխավոր դիրիժոր։
Տոսկանինին ելույթներ է ունեցել աշխարհահռչակ երգիչներ Էնրիկո Կարուզոյի, Ջերալդինա Ֆառարի և ուրիշների հետ։ 1910 թվականին Տոսկանինիի ղեկավարությամբ և Կարուզոյի մասնակցությամբ «Մետրոպոլիտենում» մեծ հաջողություն է ունեցել Ջ. Պուչչինիի «Աղջիկն Արևմուտքից» օպերայի բեմադրությունը (հանդիսատեսը Պուչչինիին 55 անգամ բեմ է հրավիրել)։ 1913 թվականին Տոսկանինիի ղեկավարությամբ ԱՄՆ-ում բեմադրվել է Մոդեստ Մուսորգսկու «Բորիս Գոդունով» օպերան։ Նույն թվականին Տոսկանինին Իտալիայում մասնակցել է Ջուզեպպե Վերդիի ծննդյան 100-ամյակին նվիրված միջոցառումներին, «Լա Սկալա» օպերային թատրոնում բեմադրել են նրա «Տրավիատա», «Ֆալստաֆ» օպերաները։
1926–1936 թվականներին Տոսկանինին ղեկավարել է Նյու Յորքի ֆիլհարմոնիկ, 1937–1954 թվականներին՝ ազգային ռադիոյի սիմֆոնիկ նվագախմբերը, 1946–1949 թվականներին միաժամանակ ստեղծագործել է Իտալիայում։ Տոսկանինին ղեկավարել է նաև Բայրոյթի (1930–1931 թվականներ), Զալցբուրգի (1934–1937 թվականներ), Լոնդոնի (1935–1939 թվականներ, իր հիմնած), Լյուցեռնի (1938–1939 թվականներ) երաժշտական փառատոները։ 1936 թվականին մասնակցել է Պաղեստինի սիմֆոնիկ նվագախմբի (այժմ՝ Իսրայելի ֆիլհարմոնիկ նվագախումբ) ստեղծմանը։
Դիրիժորն աշխարհի բազմաթիվ երկրներում մեծ հաջողությամբ ներկայացրել է Յոհան Սեբաստիան Բախի, Լյուդվիգ վան Բեթհովենի, Վոլֆգանգ Ամադեուս Մոցարտի, Ֆրանց Շուբերտի, Յոզեֆ Հայդնի, Յոհաննես Բրամսի, Ջ. Վերդիի, Ռիխարդ Վագների, Դմիտրի Շոստակովիչի (1942 թվականին առաջին անգամ ԱՄՆ-ում՝ 7-րդ սիմֆոնիան, որը հեռարձակվել է ռադիոյով և ձայնագրվել. Տոսկանինին ձայնապնակն ուղարկել է Շոստակովիչին) և այլ կոմպոզիտորների ստեղծագործություններից։ Ջ. Վերդիի թաղման արարողության ժամանակ ղեկավարել է 900-հոգանոց նվագախումբ։
Տոսկանինիի դիրիժորական գործունեությունը տևել է շուրջ 70 տարի։ Նրան բնորոշ էին կատարողական հախուռն խառնվածքը, բարձր վարպետությունը, երաժշտական երկի հստակ մատուցումը։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 Encyclopædia Britannica
- ↑ 3,0 3,1 Բրոքհաուզի հանրագիտարան (գերմ.)
- ↑ 4,0 4,1 4,2 4,3 4,4 4,5 4,6 4,7 4,8 Тосканини Артуро // Большая советская энциклопедия (ռուս.): [в 30 т.] / под ред. А. М. Прохорова — 3-е изд. — М.: Советская энциклопедия, 1969.
- ↑ 5,0 5,1 5,2 5,3 5,4 5,5 Archivio Storico Ricordi — 1808.
- ↑ Find A Grave — 1996.
- ↑ FamilySearch — 1999.
- ↑ 8,0 8,1 Тосканини А. / Юдин Г. Я. // Симон — Хейлер. — М. : Советская энциклопедия : Советский композитор, 1981. — (Энциклопедии. Словари. Справочники : Музыкальная энциклопедия : [в 6 т.] / гл. ред. Ю. В. Келдыш ; 1973—1982, т. 5)
- ↑ Мугинштейн М. Л. 4 // Хроника мировой оперы. 1600 – 2000. 400 лет – 400 опер – 400 интерпретаторов. Электронная видеоэнциклопедия (в 4-х частях).. — Т. 1 (1600-1850).
Վիքիքաղվածքն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Արտուրո Տոսկանինի» հոդվածին։ |
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Արտուրո Տոսկանինի» հոդվածին։ |