Արթուր Վանեցյան
Արթուր Գագիկի Վանեցյան (դեկտեմբերի 8, 1979, Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ ռազմական և պետական գործիչ, Հայաստանի Ազգային անվտանգության ծառայության նախկին տնօրեն[1]։
Արթուր Գագիկի Վանեցյան | |||
| |||
---|---|---|---|
2018 թվականի մայիսի 10 - 2019 սեպտեմբերի 16 | |||
| |||
- 2018 թվականի մայիսի 10 | |||
| |||
2018 թվականի սեպտեմբերի 22 - 2019 թվականի նոյեմբերի 21 | |||
Կուսակցություն՝ | Հայրենիք կուսակցություն | ||
Մասնագիտություն՝ | քաղաքական գործիչ | ||
Ծննդյան օր | դեկտեմբերի 8, 1979 (45 տարեկան) | ||
Ծննդավայր | Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ | ||
Քաղաքացիություն | Հայաստան | ||
Հայր | Գագիկ Վանեցյան | ||
Մայր | Մարգարիտ Ազարյան | ||
Զավակներ | 2 զավակ | ||
Պարգևներ |
Զինվորական կոչումը՝ գեներալ-մայոր։
2018 թվականի սեպտեմբերի 22-ից մինչև 2019 թվականի նոյեմբերի 21-ը Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահն էր[2]։
Կենսագրություն
խմբագրելԿրթություն
խմբագրել- 1995 թ. ավարտել է Երևանի թիվ 2 միջնակարգ դպրոցը։
- 1999 թ. ավարտել է Հայկական գյուղատնտեսական ակադեմիան։
- 2002 թ. վերապատրաստվել է ՌԴ ԱԴԾ ակադեմիայում։
- 2003 թ. ավարտել է Սանկտ-Պետերբուրգի արտաքին տնտեսական կապերի, տնտեսագիտության և իրավունքի ինստիտուտը։
Աշխատանքային գործունեություն
խմբագրել- 1997-1999 թթ. ծառայել է ՀՀ զինված ուժերում։
- Արթուր Վանեցյանը ՀՀ ԱԱԾ-ում աշխատում է 2000 թվականից։ Զբաղեցրել է տարբեր պաշտոններ։
- 2000-2003 թվականներին աշխատել է ՀՀ ԱԱԾ Արարատի մարզային վարչությունում որպես Մասիսի բաժնի օպերլիազոր։
- 2003-2009 թվականներին աշխատել է ՀՀ ԱԱԾ հակահետախուզության գլխավոր վարչությունում՝ սկզբում որպես ավագ օպերլիազոր, այնուհետև՝ որպես գլխավոր վարչության պետի օգնական, բաժանմունքի պետ։
- 2009 – 2016 թվականներին աշխատել է Երևանի քաղաքային վարչությունում որպես Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների բաժնի պետ։
- 2016-2018 թվականներին զբաղեցրել է ՀՀ ԱԱԾ Երևանի քաղաքային վարչության պետի տեղակալի պաշտոնը։
- 2018 թվականի մայիսի 10-ին ՀՀ նախագահի հրամանագրով նշանակվել է ՀՀ Ազգային անվտանգության ծառայության տնօրեն։
- 2019 թվականի սեպտեմբերի 16-ին ազատվել է ՀՀ Ազգային անվտանգության ծառայության տնօրենի պաշտոնից։
Քաղաքական գործունեություն
խմբագրել2020 թվականի ապրիլի 29-ին ՀՀ ԱԺ պատգամավոր Հրաչյա Հակոբյանը ակնարկել է այն մասին, որ միգուցե վարչապետ Նիկոլ Փաշինյանի կողմից Արթուր Վանեցյանի ԱԱԾ տնօրենի պաշտոնի հեռացնելու պատճառը նրա օտարերկրա հատուկ ծառայությունների կողմից հավաքագրված լինելն էր, որի մասին «փաստերի ճնշման ներքո» Վանեցյանը ստիպված է եղել խոստովանել վարչապետին[3]։
Զինվորական կոչումներ
խմբագրելՍտորև ներկայացված են Արթուր Վանցյանի կոչումներն ըստ թվականները՝
- լեյտենանտ՝ 2000 թվական
- ավագ լեյտենանտ՝ 2001 թվական
- կապիտան՝ 2003 թվական
- մայոր՝ 2006 թվական
- փոխգնդապետ՝ 2009 թվական
- գնդապետ՝ 2017 թվական
- գեներալ-մայոր` 2019 թվական
Պարգևներ
խմբագրելԱրթուր Վանեցյանը ՀՀ ԱԱԾ-ի տնօրենի կողմից բազմիցս պարգևատրվել է։ ՀՀ պաշտպանության նախարարի կողմից արժանացել է Վազգեն Սարգսյան մեդալի։ ՀՀ նախագահի հրամանով պարգևատրվել է Մարտական ծառայության մեդալով։
Ընտանիք
խմբագրելԱրթուր Վանեցյանն ամուսնացած է, ունի երկու զավակ։
Նախորդող Գեորգի Կուտոյան |
Հայաստանի ազգային անվտանգության ծառայության տնօրեն Արթուր Վանեցյան 2018 թվականի մայիսի 10 - 2019 թվականի սեպտեմբերի 16 |
Հաջորդող Էդուարդ Մարտիրոսյան |