Արժանապատիվ ապագա կուսակցություն
Արժանապատիվ ապագա կուսակցություն, հայկական քաղաքական կուսակցություն[1]։
Արժանապատիվ ապագա կուսակցություն | |
---|---|
Տեսակ | կուսակցություն |
Երկիր | Հայաստան |
Պատմություն
խմբագրելԿուսակցությունը հիմնադրվել է 1999 թվականին և մասնակցել 1999 թվականի Հայաստանի խորհրդարանական ընտրություններին։ Ընտրություններից հետո կուսակցությունը հավաքել է ձայների 3,25%-ը, սակայն չի կարողացել տանալ որևէ մանդատ Ազգային ժողովում։
2003 թվականի Հայաստանի խորհրդարանական ընտրություններից առաջ կուսակցությունը քաղաքական դաշինք է կազմել Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության հետ, որը հայտնի է որպես Արժանապատվություն, Ժողովրդավարություն, Հայրենիք դաշինք։ Դաշինքը նախագահի պաշտոնում առաջադրել է Արմեն Դարբինյանի թեկնածությունը։ Դաշինքը մասնակցել է 2003 թվականի ընտրություններին, սակայն հավաքել է ժողովրդի ձայների ընդամենը 2,8%-ը[2]։ «Արժանապատիվ ապագա» կուսակցությունը Դարբինյանին մեղադրել է իրենց կուսակցության նկատմամբ վերահսկողության տակ առնելու փորձի մեջ և ընտրություններում դաշինքի պարտությունից հետո դաշինքը լուծարվել է[3]։
Կուսակցությունը որոշել է չմասնակցել 2018 թվականի Հայաստանի խորհրդարանական ընտրություններին։ Կուսակցությունը հայտարարություն է տարածել՝ խորհուրդ տալով, որ Նիկոլ Փաշինյանին և նրա «Իմ քայլը» դաշինքին պետք է հնարավորություն տրվի կառավարություն ձևավորելու և սեփական ծրագրերն իրականացնելու[4]։ Կուսակցությունը հայտարարել է, որ շարունակելու է իր գործունեությունը որպես արտախորհրդարանական ուժ[5]։
Գաղափարախոսություն
խմբագրելԿուսակցությունը կարծում է, որ երկրի կարևորագույն հատվածները պետք է ղեկավարեն ոչ թե քաղաքական գործիչները, այլ պրոֆեսիոնալները։ Կուսակցությունը ջատագովում է ընտանիքներին աջակցելու բարելավմանը, հայկական սփյուռքին թույլ տալ քվեարկել համապետական ընտրություններում և աջակցում է երիտասարդ քաղաքացիներին՝ նպաստելու երկրի զարգացմանը[6][7]։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ «"Արժանապատիվ ապագա" կուսակցությունը կոչ է անում մերժել "Արժանապատիվ Հայաստան" և "Արժանապատիվ ուղի" կուսակցությունների անունների գրանցումը». armenpress.am.
- ↑ «Արմեն Դարբինյանը ինքնակոչ է. հարցազրույց Լյուդմիլա Հարությունյանի հետ». Armtimes.com.
- ↑ «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՆԵՐԿԱՆ ԱՅՆՔԱՆ ԷԼ ԱՐԺԱՆԱՊԱՏԻՎ ՉԷ, ՈՐՔԱՆ ԿԱՐՈՂ Է ԼԻՆԵԼ ԱՊԱԳԱՅՈՒՄ». A1Plus. 7 June 2023.
- ↑ «Երկրի զարգացման այս հանգրվանում որոշում է կայացվել չմասնակցել արտահերթ խորհրդարանական ընտրություններին․ Արժանապատիվ ապագա կուսակցություն». www.aravot.am.
- ↑ ռ/կ, Ազատություն (2 April 2009). «Խորհրդարական ընտրություններին ընդառաջ ակտիվանում է "Արժանապատիվ ապագա" կուսակցությունը». «Ազատ Եվրոպա/Ազատություն» ռադիոկայան.
- ↑ «Երկրի զարգացման այս հանգրվանում որոշում է կայացվել չմասնակցել արտահերթ խորհրդարանական ընտրություններին․ Արժանապատիվ ապագա կուսակցություն». www.aravot.am.
- ↑ «"Արժանապատիվ Ապագա" կուսակցությունը չի մասնակցել առնվազն 7 ընտրական գործընթացի. կուսակցության անվան հետ կապված գործընթացի շուրջ». www.aravot.am.