Արիս Ալեքսանյան
- Վիքիպեդիայում կան հոդվածներ Ալեքսանյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Արիս Ալեքսանյան (1901, Թուրքիա - հունիսի 27, 1961, Համիլտոն, Օնտարիո, Կանադա), նշանավոր ճանապարհորդ, հայ կանադացի գործարար։ Հոդվածներում և հրատարակումներում հանդիպում է Ալբերտ Ալեքսանյան և Ալբերտ Ալեքսանյան անուններով։
Արիս Ալեքսանյան | |
---|---|
![]() | |
Ծնվել է | 1901 |
Ծննդավայր | Թուրքիա |
Մահացել է | հունիսի 27, 1961 |
Մահվան վայր | Համիլտոն, Օնտարիո, Կանադա |
Քաղաքացիություն | ![]() |
Մայրենի լեզու | թուրքերեն |
Մասնագիտություն | գործարար |
Վաղ կյանք
խմբագրելԱրիս Ալեքսանյանի կյանքի սկզբնական շրջանի մասին քիչ տեղեկություններ կան։ Ծնվել է 1901 թվականին Աղինում` Թուրքիայում։ Ծննդյան հստակ ամսաթիվը հայտնի չէ։ Վաղ տարիքում ծնողների վաղաժամ մահվան արդյունքում որբացել է։ Հայոց ցեղասպանությունից փրկվելու համար 6 ամիս թաքնվել է Թուրքիայի Անատոլիա շրջանում։ Այս ժամանակահատվածում վիրավորվել է[1],, սակայն, ի վերջո, նրան հաջողվել է փախչել երկրից։ 1920 թվականին ժամանել է Նյու Յորք, իսկ 1921 թվականին տեղափոխվել Կանադա։
Ջորջթաուն, Օնտարիո որբանոց
խմբագրել1923 թվականին Արիսը տեղափոխվեց Ջորջթաուն (Օնտարիո)` դառնալու ուսուցիչ և օգնական[2] հայ որբերի դպրոցում և ֆերմայում[3]։ Տղաները Հայոց ցեղասպանության տուժածներից էին։ 1900-1914 թվականներին Կանադան ընդունել է շուրջ 1500 հայ փախստականի[4]։ 1920-ական թվականների սկզբում նոր խմբեր եկան Կանադա, այդ թվում` նաև մի խումբ, որը հետագայում կոչվեց «Ջորջթաունյան տղաներ»[4]։ Ընդհանուր առմամբ, Ջորջթաունյան դպրոցն ընդունեց 109 տղայի[2], որոնց կրթում էին ֆերմերության համար[4]։ Այս ընթացքում Արիսը հիմնեց «Արարատ» ամսաթերթը[5], որն արտացոլում էր որբանոցի տղաների գրական և արվեստի ստեղծագործություները։ Ամսաթերթն օգնեց տղաներին զարգացնել իրենց անգլերեն լեզվի հմտությունները[2]։ Արիսը որպես կերպար ընդգրկվեց Ջորջթաունի որբանոցի մի ներկայացման մեջ։ "The Georgetown Boys" ներկայացման պրեմիերան կայացավ 2008 թվականին Ջորջթաունի Ջոն Էլիոթ թատրոնում[6]։ Արիսը հանդես է եկել նաև "Call Me Aram" մանկական գրքում, որը նույնպես Ջորջթաունյան տղաների մասին է[7]։ Իսկ վերջերս հանդես եկավ "The Georgetown Boys: A Musical" մյուզիքլում, որը բեմադրվեց 2009 թվականի ապրիլին Ջոն Քենեդու անվան Կատարողական արվեստի կենտրոնում[8]։
Ամուսնություն և ընտանիք
խմբագրել1927 թվականին Արիս Ալեքսանյանն ամուսնացավ Մերի Պողոսյանի հետ, ով վերջերս էր ժամանել Կանադա Եգիպտոսից[2]։ Համիլթոն տեղափոխվելուց առաջ որոշ ժամանակ նրանք ապրեցին որբանոցում։ Միասին ունեցան երեք զավակ` Արամը, Արմենը և Ալբերտը։
Գործունեություն
խմբագրելՏեղափոխություն դեպի Համիլթոն, Օնտարիո
խմբագրել1927 թվականին Արիսը տեղափոխվեց Համիլտոն (Օնտարիո)[2], որտեղ բացեց արևելյան գորգերի խանութ՝ անվանելով այն «Oriental Art Galleries»[2]։ Առաջին վաճառքը նրան բերեց 64 դոլլար եկամուտ։ Նա ներմուծում էր գորգեր աշխարհի տարբեր երկրներից, իսկ հետո սկսեց ճանապարհորդել դեպի Մերձավոր Արևելք՝ իր բիզնեսի համար գորգեր գնելու նպատակով[9]։ Այս ժամանակահատվածում սկսեց իրականացնել նաև գորգերի մաքրման ծառայություն։
Աշխարհի ճանապարհորդ
խմբագրել1940-ականների վերջին և 1950-ականների սկզբին Արիսը հիմնականում մեկնում էր Մերձավոր Արևելք՝ գորգեր գնելու[10]։ Համիլտոնում շատ քիչ մարդիկ կարող էին այս ժամանակատվածում գնալ այդպիսի էկզոտիկ երկրներ, ուստի նրա ուղևորությունները բխում էին տեղական հետաքրքրություններից[11]։ Այդ ճամփորդությունները հաճախ լուսաբանվում էին «The Hamilton Spectator» ամսագրում[12]։ Համիլտոնի իր խանութի պատուհանին նա փակցրել էր քարտեզ, որի վրա նշում էր իր ուղևորությունները։ Տարբեր երկրներից վերադառնալուց հետո նա տեղական համայնքի և եկեղեցական խմբերի համար դասախոսություններ էր կարդում՝ ցուցադրելով նաև լուսանկարներ և ֆիլմեր իր ուղևորությունների մասին[10]։ Նա ասում էր, որ պատերազմից հետո՝ մինչև 1958 թվականը, ճամփորդել է շուրջ 304.000 մղոն[13]։ Արիսը նաև հմուտ լեզվագետ էր. կարողանում էր խոսել վեց լեզվով։ Այդ կարողությունն օգտագործում էր գործնական բանակցությունների ժամանակ ավելի քան 15 երկրում[1]։
Գորգերի բիզնեսի ընդլայնում
խմբագրել1950 թվականին Արիսն ընդլայնեց իր բիզնեսը՝ բացելով գորգերի երկրորդ խանութը Օտտավայում։ Ընդլայնեց նաև գորգերի մաքրման ծառայությունը Համիլտոնում[14]։ 1955 թվականին ընկերությունը գրանցվեց «Alexanian and Sons Limited» անվամբ[14]։
Ներգրավում համայնքներում
խմբագրելԱրիս Ալեքսանյանը ներառված էր տարբեր հասարակական խմբերում։ Նա աջակցում էր Հայ առաքելական եկեղեցուն, Համիլտոնի խմբի հնագույն վայրերին և «Kiwanis» ակումբին[9]։ Իր ուղևորությունների ընթացքում ձեռք է բերել կապեր և ընկերներ աշխարհի տարբեր վայրերում։ Ընկերացել էր Միրզա Օսման Ալի Բաիգի հետ, ով Կանադայում Պակիստանի բարձրագույն ներկայացուցիչն էր։ Վերջինս Համիլտոն էր այցելել 1955 թվականին[3]։
Մահ
խմբագրելԱրիս Ալեքսանյանը մահացել է 1961 թվականի հունիսի 27-ին։ «Hamilton Spectator»-ը լուսաբանել է նրա կենսագրությունը և մահը՝ նրան նկարագրելով որպես «Կանադայի գորգերի առաջատար ներմուծողներից մեկը և, հավանաբար, Համիլտոնի ամենաշատ ճամփորդած գործարարը»[9]։
Ժառանգություն
խմբագրելՀասարակական գործունեությանն իր նվիրվածության շնորհիվ Արիսն իր ընտանիքին և գործընկերներին ոգեշնչել է հանրության կյանքում ներգրավվածության ավանդույթ։ «Alexanian Carpet and Flooring»-ը տևական ժամանակ հովանավորում էր արվեստին, մասնավորապես՝ թատրոնին, երաժշտությանը և օպերային[15]։ Ալբերտը Օնտարիոյի Արվեստի խորհրդի անդամ է և «Council for Business and the Arts in Canada», «Canadian Association of Family Enterprises» ընկերությունների կամավոր[15]։ Արմենը շուրջ 50 տարի աշխատել է «Kiwanis Club» ընկերությունում՝ զբաղեցնելով տարբեր պաշտոններ, այդ թվում՝ նախագահի։ Նա նաև «University of Waterloo Circle K Club»-ի հատուկ խորհրդականն է[16]։ Արամը Կանադայում հայկական եկեղեցու աջակիցն էր և Համիլտոնի Սուրբ Մարիամ հայկական եկեղեցու հիմնադիր անդամը։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 Hamilton Spectator, March 4, 1953, "City merchant Ends 47,000-mile trip"
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 2,5 Apramian, Jack (1976). "The Georgetown Boys". Winona: Georgetown Boy's Association.
- ↑ 3,0 3,1 Hamilton Review, May 14, 1955, "Taught Orphans in 1922 Still Keeps in Touch Proud of their Success"
- ↑ 4,0 4,1 4,2 Armenian Embassy of Canada "Armenian's in Canada: History" Արխիվացված Սեպտեմբեր 1, 2009 Wayback Machine
- ↑ Canadian Multicultural Encyclopedia "Culture" Արխիվացված Սեպտեմբեր 15, 2012 archive.today
- ↑ KW Record "Georgetown Boys Play" Արխիվացված 2011-06-11 Wayback Machine April 15, 2008
- ↑ KW Record "Childrens Books" February 28, 2009
- ↑ Kennedy Center "The Georgetown Boys: A Musical" February 28, 2009
- ↑ 9,0 9,1 9,2 Hamilton Spectator, June 28, 1961, "City Carpet Importer, Aris Alexanian, 60, Dies"
- ↑ 10,0 10,1 Hamilton Spectator, Dec 10, 1954, Beryl Brown, "Arab Robe Tells of Middle East Hospitality"
- ↑ Hamilton Spectator, August 4, 1948, "Local Man Visits Bazaars of Near East"
- ↑ Hamilton Spectator, July 5, 1957, Aris Alexanian, "Circles Earth On Magic Carpet Ride; Finds Big Changes Everywhere", Page 35
- ↑ Hamilton Spectator, June 26, 1958, "A. L. Alexanian off Tomorrow on World Tour"
- ↑ 14,0 14,1 Hamilton Spectator, April 28, 1955, "Alexanian's Forms Limited Company For Rug Business"
- ↑ 15,0 15,1 Ontario Arts Council "Ontario Arts Council Bio" Արխիվացված Հուլիս 6, 2011 Wayback Machine 2009
- ↑ Kiwania Club Bulletin "Kiwanis Newsletter" Արխիվացված Հուլիս 26, 2011 Wayback Machine 2009
Գրքեր
խմբագրել- Apramian, Jack (1976). The Georgetown Boys. Winona: Georgetown Boy's Association. էջ 139.
- Ray, Randy (2004). I Know That Name: The People Behind Canada's Best-Known Brand Names From Elizabeth Arden to Walter Zeller. Toronto: Hounslow Press. էջ ISBN 1-55002-500-7.
Արտաքին հղումներ
խմբագրել- Բազմամշակութային Կանադա (անգլ.)
- Հայկական Ջորջթաունյան տղաների մասին նյութ (անգլ.)
- «Call Me Aram Book» գիրքը (անգլ.)
- «Alexanian Carpet and Flooring»-ի կայքը (անգլ.)