Արիֆ Մելիքով
Արիֆ Ջահանգիր օղլի Մելիքով (սեպտեմբերի 13, 1933[1][2], Բաքու, ԱԽՖՍՀ, ԽՍՀՄ - մայիսի 9, 2019[3][1][2], Բաքու, Ադրբեջան), ադրբեջանցի կոմպոզիտոր, արվեստի վաստակավոր գործիչ, Ադրբեջանի ժողովրդական արտիստ, պրոֆեսոր, ԽՍՀՄ ժողովրդական արտիստ, Պետական մրցանակի դափնեկիր, Ադրբեջանի ԳԱ ակադեմիկոս (2014)։
Արիֆ Մելիքով | |
---|---|
Բնօրինակ անուն | Arif Cahangir oğlu Məlikov |
Ծնվել է | սեպտեմբերի 13, 1933[1][2] Բաքու |
Երկիր | Ադրբեջան |
Մահացել է | մայիսի 9, 2019[3][1][2] (85 տարեկան) Բաքու, Ադրբեջան |
Գերեզման | Պատվո հուղարկավորության պուրակ |
Ժանրեր | օպերա և սիմֆոնիա |
Մասնագիտություն | կոմպոզիտոր |
Գործիքներ | դաշնամուր և թառ |
Կրթություն | Բաքվի երաժշտական ակադեմիա |
Անդամակցություն | ԽՍՀՄ կոմպոզիտորների միություն և Գիտությունների ազգային ակադեմիա (Ադրբեջան) |
Պարգևներ | |
Arif Malikov Վիքիպահեստում |
Կենսագրություն
խմբագրելԱրիֆ Մելիքովը ծնվել է 1933 թվականի սեպտեմբերի 13-ին Բաքու քաղաքում[4]։ Կրթություն է ստացել Ասեֆ Զեյնալլու անվան երաժշտական դպրոցում, իսկ հետո կոնսերվատորիայում, Կարա Կարաևի դասարանում։ Երաժշտական դպրոցն ավարտելուց հետո դասավանդել է Շուշիում։
Ստեղծագործություններ
խմբագրելԱրիֆ Մելիքովը գրել է բալետ, օպերետ, սիմֆոնիա և այլն։ Երրորդ կուրսում սովորելիս ծանոթացել է Ադրբեջանի նշանավոր դիրիժոր Նիյազիի հետ։ Կարա Կարաևի խորհուրդով, Նազիմ Հիքմեթի պիեսի մոտիվների հիման վրա, գրել է «Սիրո լեգենդ» բալետը[5][6]։ Բալեդի առաջին բեմադրությունը տեղի է ունեցել 1961 թվականի մարտի 23-ին Լենինգրադի օպերայի և բալետի թանրոնում (Մարիինյան թատրոն)։ Որից հետո այս բալետը ցուցադրվել է աշխարհի 63 երկրների բեմահարթակներում։
«Տաջիկֆիլմ»ի արտադրությունը հանդիսացող «Ռուստամ և Զոհրաբ» ֆիլմի երաժշտությունը գրել է Արիֆ Մելիքովը։
Կոչումներ ու պարգևներ
խմբագրել- Ադրբեջանի Հանրապետության Արվեստի Վաստակավոր Գործիչ(1965)
- «Պատվի նշան» օրդեն(1971)
- Ադրբեջանի Հանրապետության ժողովրդական արտիստ(1978)
- Պետական Մրցանակի Դափնեկիր(1986)
- պրոֆեսոր(1986)
- «Անկախության» օրդեն(1998)
- Ադրբեջանի Գիտությունների ազգային ակադեմիայի անդամը(2001)
- «Հեյդար Ալիև»ի օրդեն(2013)
Հիմնական ստեղծագործություններ
խմբագրել- «Սիրո լեգենդ» (բալետ)(1961)
- «Ուժեղ, քան մահը» (1966)
- «Ալի Բաբայի և քառասուն ավազակներ» (բալետ, Արիֆ Մելիքով)(1973)
- «Երկու մարդ աշխարհում» (1969)
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 Երաժշտություն (ֆր.)
- ↑ 3,0 3,1 3,2 Умер народный артист СССР Ариф Меликов (ռուս.)
- ↑ /Արիֆ Մելիքով
- ↑ /կոմպոզիտոր-Արիֆ Մելիքով
- ↑ World Encyclopedia of Contemporary Theatre, page 88