«Արծիվը» (լեհ.՝ Orzeł), լեհական գեղարվեստական ֆիլմ, որը նկարահանել է ռեժիսոր Լեոնարդ Բուչկովսկին 1958 թվականին «KADR» կինոստուդիայում։ Պրեմիերան կայացել է 1959 թվականի փետրվարի 7-ին։

Արծիվը
լեհ.՝ Orzeł
ԵրկիրԼեհաստան
Ժանրռազմական ֆիլմ և պատմական ֆիլմ
ԹեմաԵրկրորդ համաշխարհային պատերազմ և ստորջրյա պատերազմ
Թվականփետրվարի 7, 1959
Լեզուլեհերեն
ՌեժիսորԼեոնարդ Բուչկովսկի[1][2]
Սցենարի հեղինակԼեոնարդ Բուչկովսկի և Յանուշ Մեյսներ
ԴերակատարներՎենչիսլավ Գլանսկի[1], Յան Մախուլսկի[1], Եժի Նովակ, Ստանիսլավ Բարեա, Ստանիսլավ Միլսկի, Zygmunt Hübner?, Ալեքսանդր Սևրուկ, Բրոնիսլավ Պավլիկ, Անջեյ Հերդեր, Հենրիկ Բոնկ, Իգնացի Մախովսկի և Յուզեֆ Լոդինսկի
ՕպերատորՍևերին Կրուշինսկի
ԵրաժշտությունՎալդեմար Կազանեցկի
ՄոնտաժQ130244472?
ԿինոընկերությունStudio Filmowe Kadr
Տևողություն104 րոպե

Ֆիլմը մասնակցել է 1959 թվականի Մոսկվայի միջազգային կինոփառատոնին[3]։ 2010 թվականին այն առաջադրվել է լեհական «Złote Kaczki» կինոմրցանակի մրցութային անվանակարգերում՝ լավագույն ֆիլմերի լավագույն դերասան – Բրոնիսլավ Պավլիկ, Ալեքսանդր Սևրուկ և Վենչիսլավ Գլինսկի։

Սյուժե

խմբագրել
 
«Օժել» («Արծիվ») սուզանավը Հել բազայի մուտքի մոտ

Ֆիլմը նկարահանվել է իրական դեպքերի հիման վրա։

1939 թվականին Լեհաստանի վրա Գերմանիայի հարձակման ժամանակ լեհական ռազմական նավատորմի «Արծիվ» («Օժել») սուզանավին գտնվում էր Բալթիկ ծովում։ Սեպտեմբերյան արշավանքի պարտությունից հետո սուզանավն այլևս չի կարող մտնել Գդինյա նավատորմ, որովհետև ֆարվատերն ականապատված է։ Սուզանավի անձնակազմը կտրվում է հայրենիքից, գրեթե անզեն։ «Արծիվ» սուզանավին հաջողվում է հեռանալ գերմանացիներից և հասնել Տալլինի նավահանգիստ, որպեսզի լրացնի վառելիքի պաշարները։ Էստոնական նավատորմում անձնակազմն ստիպված է հեռանալ սուզանավից՝ տախտակամածին թողնելով հիվանդ հրամանատարին։ Հակառակ Էստոնիայի իշխանությունների հավաստիացումներին` անձնակազմը շուտով ներկալվում է։ Նոր հրամանատարը՝ կապիտան Գրաբինսկին, փախչելու որոշում է կայացնում։ Արդյունքում «Արծիվը» կարողանում է գաղտնի լքել նավահանգիստը։ Գերմանացիները կրնկակոխ հետապնդում են խիզախ նավաստիներին, այնուամենայնիվ, նրանց հաջողվում է հեռանալ թշնամու հետապնդումից և հասնել Անգլիա։

«Արծիվ» սուզանավի անձնակազմի սխրանքը դարձել է գերմանական նվաճողների դեմ լեհերի պայքարի խորհրդանիշ։

Դերերում

խմբագրել
  • Ալեքսանդր Սևրուկ – Կոզլովսկի, «Արծիվ» սուզանավի առաջին հրամանատարը
  • Վենչիսլավ Գլինսկի – Գրաբինսկի, «Արծիվ» սուզանավի առաջին հրամանատարը
  • Ռոլանդ Գլովացկի – Ռոլանդ, ՌԾՆ պորուչիկ
  • Յան Մախուլսկի – Պիլեցկի, ՌԾՆ Պորուչիկ
  • Անջեյ Հերդեր – Մորավսկի, ՌԾՆ պորուչիկ
  • Տադեուշ Գվյազդովսկի – բոցման Բրիտ
  • Հերիկ Բոնկ – բոցման Վիկտորչիկ
  • Իգնացի Մախովսկի – բոցման Միրտա, ռադիոհեռագրիչ
  • Չեսլավ Պյասկովսկի – բոցման Սերաֆին
  • Բրոնիսլավ Պավլիկ – մատ Ռոկոշ
  • Միխալ Գազդա – մատ Օկոն
  • Եժի Նովակ – մատ Շնուկ
  • Յուզեֆ Լոդինսկի – ատ Բաչեկ
  • Ստանիսլավ Բարեա – նավաստի, կոկ (լուսագրերում նշված չէ)
  • Կազիմեժ Վիլյամովսկի – էստոնացի ադմիրալ
  • Ստանիսլավ Միլսկի – Տալլինի նավատորմի պարետի տեղակալ
  • Ռիշարդ Ֆիլիպսկի – էստոնացի զինվոր
  • Զիգմունդ Հուբերտ – գերմանական նավի նավապետ
  • Լեխ Վոյցեխովսկի – նավահանգստի պարետի համհարզ
  • Մարիան Նովիցկի – Լեհաստանի ծովային կցորդ Տալլինում

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. 1,0 1,1 1,2 http://stopklatka.pl/film/orzel-1958
  2. http://www.imdb.com/title/tt0053148/
  3. «1st Moscow International Film Festival (1959)». MIFF. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հունվարի 16-ին. Վերցված է 2012 թ․ հոկտեմբերի 29-ին.

Արտաքին հղումներ

խմբագրել