Արծվառյուծ, գրիֆոն, դիցաբանական թևավոր արարած, առյուծի իրանով և արծվի գլխով[1]։ Ունեն սուր ճանկեր և սպիտակ կամ ոսկյա թևերը։ Գրիֆոնները հակասական արարածներ են, իրենց մեջ միավորում են միաժամանակ Երկինքն ու Երկիրը, Բարին ու Չարը։ Տարբեր գրականության մեջ գրիֆոնները նշանակությունը տարբերվում է։ Նրանք կարող են հանդես գալ որպես պաշտպաններ, հովանավորներ, ինչպես նաև որպես չար, սանձարձակ գազաններ։

Գրիֆոնի արձանը Բուդապեշտի գերեզմանոցներից մեկի մուտքի մոտ
Գրիֆոն (գերբ)

Ծագումնաբանություն

խմբագրել

Գրիֆոն բառը ծագել է լատին․՝ grȳphus բառից, որն էլ իր հերթին՝ հուն․՝ γρύψ բառից։ Տեսություններից մեկի համաձայն, հունական այս բառը ծագել է հին եբրայերեն «քերուբ» բառից[2]։ Մեկ այլ տեսության համաձայն՝ բառը ծագում է հունարեն γρυπός («կարթակտուց»)-ից։

Պատմություն

խմբագրել

Առաջին անգամ արվառյուծները պատկերվել են Կրետեի պալատական որմնանկարների մեջ՝ հետմինոսյան ժամանակաշրջանում։ Գրիֆոնի պատկերներ են հանդիպում նաև հին եգիպտական և պարսկական որմնանկարներում։

Անտիկ ժամանակաշրջանում գրիֆոնների մասին առաջին անգամ հիշատակվել է մ.թ.ա VI դարում՝ Արիստեաս Պրոկոնեսցու, Էսքիլեսի և Հերոդոտոսի աշխատություններում։

Միջնադարում գրիֆոնները լայնորեն օգտագործվել են։ Ներկայումս գրիֆոնը հերալդիկայում օգտագործվող ամենատարածված ոչ հերալդիկական պատկերներից է։

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. Աշխարհի ժողովուրդների առասպելներ, 1991-92. В 2 т. Т.1. С.336
  2. Яйленко В. П. Архаическая Греция и Ближний Восток. М., 1990. С.223(ռուս.)
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 3, էջ 231