Արկադի Կարախանյան
- Վիքիպեդիայում կան հոդվածներ Կարախանյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Արկադի Ստեփանի Կարախանյան (անգլ.՝ Arkady Karakhanyan; մարտի 19, 1951, Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ - նոյեմբերի 13, 2017, Երևան, Հայաստան), հայ երկրաբան և սեյսմոլոգ։ 1995 թվականին ստացել է երկրաբանամիներալոգիական գիտությունների դոկտորի գիտական աստիճան։ 1998 թվականին հիմնել և ղեկավարել է «ԳԵՈՌԻՍԿ» գիտական ընկերությունը։ 2006- 2017 թվականներին եղել է ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի Երկրաբանական գիտությունների ինստիտուտի տնօրեն։
Արկադի Կարախանյան | |
---|---|
Ծնվել է | մարտի 19, 1951 Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ |
Մահացել է | նոյեմբերի 13, 2017 (66 տարեկան) Երևան, Հայաստան |
Քաղաքացիություն | ԽՍՀՄ և Հայաստան |
Մասնագիտություն | երկրաշարժագետ |
Հաստատություն(ներ) | ՀՀ ԳԱԱ Երկրաբանական գիտությունների ինստիտուտ |
Գործունեության ոլորտ | երկրաբանություն և Երկրաշարժագիտություն |
Ալմա մատեր | Երևանի պետական համալսարան |
Գիտական աստիճան | Երկրաբանա-հանքաբանական գիտությունների դոկտոր (1995) |
Տիրապետում է լեզուներին | հայերեն |
Պարգևներ | |
Arkady Karakhanyan Վիքիպահեստում |
Համարվում է ակտիվ տեկտոնիկայի, պալեո և արխեոսեյսմոլոգիայի հայկական դպրոցի հիմնադիրը։ Նրա ղեկավարությամբ ստեղծվել է սեյսմոտեկտոնական նոր մոդել, որը ներառում էր ակտիվ բեկվածքների սեգմենտների ռիսկերի գնահատականները։ Մոդելը հանդիսացել է քարտեզ՝ Հայաստանի Հանրապետությունում նոր շենքերի կառուցման սեյսմիկ հավասարակշռության ապահովման համար[1]։
Կենսագրություն
խմբագրելԱրկադի Կարախանյանը ծնվել է 1951 թվականի մարտի 19-ին Երևանում, զինվորականի ընտանիքում[2]։
1973 թվականին ավարտել է Երևանի պետական համալսարանի երկրաբանության ֆակուլտետը։
Գիտական գործունեությունը սկսել է ՀՀ ԳԱԱ Երկրաբանական գիտությունների ինստիտուտում։
1983 թվականին Մոսկվայի պետական համալսարանի երկրաբանության ֆակուլտետում պաշտպանել է ատենախոսություն և ստացել երկրաբանամիներալոգիական գիտությունների թեկնածուի կոչում։ Ատենախոսության թեման եղել է «Անատոլիա-կովկասա-իրանական շրջանի կառուցվածքի շերտային համակարգի վերլուծությունը»[3]։
Ուսումնասիրել է 1988 թվականի Սպիտակի երկրաշարժը և դրա հետևանքները։
1994 թվականից ղեկավարել է ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի գեոդինամիկայի և երկրաբանական վտանգավոր երևույթների դեպարտամենտը։
1995 թվականին Մոսկվայում պաշտպանել է ատենախոսություն՝ երկրաբանամիներալոգիական գիտությունների դոկտորի գիտական աստիճանի համար։ Ատենախոսության թեման եղել է «Անատոլիա-փոքրասիական օրեգոնի ակտիվ բեկվածքները և ուժեղ երկրաշարժները»[4]։
1998 թվականին հիմնել է և ղեկավարել է «ԳԵՈՌԻՍԿ» գիտական ընկերությունը, որը զբաղվում է սեյսմիկ ռիսկերի ուսումնասիրություններով և գնահատումներով[5]։ Աշխատել է Հայաստանում, Իրանում, Վրաստանում, Սիրիայում, Ռուսաստանում, Կիպրոսում, Թուրքիայում, Եգիպտոսում և Ղազախստանում։
2006- 2017 թվականներին եղել է ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի Երկրաբանական գիտությունների ինստիտուտի տնօրեն։
Եղել է Երևանում «ԻՆԻԳԵՈ»-ի հոբելյանական 42-րդ միջազգային սիմպոզիումի կազմակերպիչներից մեկը[6]։ 2017 թվականի սեպտեմբերի 19-ին Սպիտակի շրջանում գիտական էքսկուրսիա է կազմակերպել սիմպոզիումի մասնակիցների համար։
Արկադի Կարախանյանը մահացել է 2017 թվականի նոյեմբերի 13-ին Երևանում[7]։ Թաղված է Երևանի կենտրոնական գերեզմանատանը։
Մրցանակներ և պարգևներ
խմբագրել- «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 2-րդ աստիճանի մեդալ (Հայաստան, 2014 թվականի մայիսի 26)՝ Հայաստանի Հանրապետության օրվա կապակցությամբ՝ գիտության զարգացման մեջ ունեցած մեծ ավանդի համար[8]։
Կազմակերպությունների և կոմիտեների անդամություն
խմբագրել- 2010 — Երկրաբանական գիտությունների պատմության միջազգային կոմիտեի (INHIGEO) անդամ։
- ՄԱԳԱՏԷ-ի ատոմային էլեկտրակայանների սեյսմիկ գնահատման գծով փորձագետ։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ Meliksetian Kh., Malkhasyan G., Khomizuri G. Arkady Karakhanyan (1951—2017): Obituary // INHIGEO Circular. 2017. N 4. December. P. 4.
- ↑ Аркадий Степанович Караханян(հայ.) = Արկադի Ստեփանի Կարախանյան // Наука : газета НАН РА. — 2017. — № 11 (312). — С. 8.
- ↑ Караханян А. С. Анализ систем линеаментов в структуре Анатолийско-Кавказско-Иранского региона : на основе аэрокосмических методов : диссертация кандидата геолого-минералогических наук. М.: МГУ, 1983. 253 с.
- ↑ Караханян А. С. Активные разломы и сильные землетрясения Анатолийско-Малокавказского орогена : диссертация на доктора геолого-минералогических наук: М.: МГУ, 1995. 401 с. Автореферат в РГБ.
- ↑ «Account Suspended». www.georisk.am. Վերցված է 2018 թ․ հունվարի 26-ին.(չաշխատող հղում)
- ↑ 50th Anniversary of INHIGEO 1967—2017 — 42nd International Commission on the History of Geological Sciences (INHIGEO) Symposium Yerevan, Armenia, 12-18 September 2017.
- ↑ Ушёл из жизни известный геолог Аркадий Караханян, 14.11.2017.
- ↑ ՀՀ նախագահի հրաման, 2014 թվականի մայիսի 26
Գրականություն
խմբագրելԳիտական մենագրություններ՝
- Трифонов В. Г., Караханян А. С. Геодинамика и история цивилизаций. М.: Наука, 2004. 665 с. (Труды ГИН РАН; Выпуск 553).
- Трифонов В. Г., Караханян А. С. Динамика Земли и развитие общества. М.: ОГИ, 2008. 440 с. (Труды ГИН РАН; Выпуск 585).
Հիմնական գիտական հոդվածներ՝
- Лукина Н. В., Караханян А. С., Сенин Б. В. и др. Линеаменты и кольцевые структуры Крымско-Кавказской области // Космическая информация в геологии. Ч. 3. М.: Наука, 1983. С. 195—206.
- Трифонов В. Г., Караханян А. С., Кожурин А. И. Активные разломы и сейсмичность Արխիվացված 2018-01-11 Wayback Machine // Природа. 1989. № 12. С. 32-38.
- Трифонов В. Г., Караханян А. С., Кожурин А. И. Спитакское землетрясение как проявление современной тектонической активности // Геотектоника. 1990. № 6. С. 46-60.
- Караханян А. С., Трифонов В. Г. Параметризация и сейсмотектонический анализ активных разломов как основа детальной оценки сейсмической опасности в районах трубопроводов Закавказья и Каспия // Влияние сейсмической опасности на трубопроводные системы в Закавказском и Каспийском регионах: Междунардный симпозиум: [Москва. 30-31 мая 2000 г.] М.: МЧС России, 2000. С. 168—171.
- Корженков А. М., Аванесян М. А., Вирджино А., Караханян А. С. Сейсмогенные конволюции в четвертичных отложениях озера Севан (Армения) // Геология и геофизика. 2014. № 1. С. 56-65.
- Karakhanian A., Djrbashian R., Trifonov V. et al. Holocene-historical volcanism and active faults as natural risk factors for Armenia and adjacent countries // J. Volcanol. Geotherm. Res. 2002. Vol. 113. P. 319—344.
- Karakhanian A., Abgaryan Ye. Evidence of historical seismicity and volcanism in the Armenian Highland (from Armenian and other sources) // Ann. Geophys., 2004. N 2/3. P. 793—810.
Статьи в журнале Известия АН Арм. ССР / НАН РА. Серия Науки о Земле[1]:
- Багдасарян А. Р., Караханян А. С. Новые данные о кинематике подвижек в зоне Ахурянского разлома (РА). 2016. № 1. С. 3-11.
- Караханян А. С., Баласанян В. С. Активная динамика зоны Спитакского землетрясения 1988 г. 1992. № 2. С. 12-21.
- Караханян А. С. Некоторые особенности активной тектоники зоны Спитакского землетрясения 1988 г. 1992. 1. С. 3-11.
- Караханян А. С., Харазян Э. Х., Аветисян С. А. Хоранасар-Цхукская региональная зона активных сдвигов дислокаций. 1989. № 4. С. 45-49.
- Григорян С. В., Джрбашян Р. Т., Карапетян А. И., Караханян А. С. и др. Геологическое строение и сейсмотектонические особенности области Спитакского землетрясения. 1989. № 3. С. 3-12.
- Караханян А. С. Результаты наземного и аэрокосмического изучения активных разломов и сейсмогенных деформаций Спитакского землетрясения 1988 года. 1989. № 3. С. 20-24.
- Караханян А. С. Системы линеаментов Анатолийско-Кавказско-Иранского региона и их геодинамическая интерптетация. 198. № 6. С. 11-22.
- Асланян А. Т., Караханян А. С., Микаелян А. О. и др. Некоторые особенности глубинного строения Тавро-Кавказского региона по данным дистанционного зондирования и сейсмологических исследований. 1986. № 3. С. 11-19.
- Караханян А. С., Гаспарян Г. С. Палеосейсмогеологический метод и предпосылки его применения на территории Армянской ССР. 37 (6). С. 61-67.
- Асланян А. Т., Закарян К. А., Акопян С. Ц., Караханян А. С. и др. (1982) О глубинной структуре Тавро-Кавказского региона по данным сейсмологических исследований и космического зондирования. 1984. № 4. С. 3-11.
- Саркисян Г. А., Ананян Э. В., Танашян М. Е., Караханян А. С. О рудоконтролирующей роли Памбак-Саринарского разлома (Севанский хребет). 1982. № 3. С. 13-19.
- Асланян А. Т., Дебабов А. С., Караханян А. С. и др. О возможности применения результатов дистанционного зондирования из космоса для интерпретации пространственного распределения сейсмичности (на примере Анатолийско-Армяно-Иранского региона). 1981. № 6. С. 3-11.
Արտաքին հղումներ
խմբագրել- A. Karakhanian — Публикации на Researchgate.
- По индексу цитируемости мы занимаем престижное место — Интервью А. С. Караханяна. Голос Армении, 2016.
- Площадка Армянской АЭС является самым безопасным местом в Армении Արխիվացված 2016-10-22 Wayback Machine — Интервью А. С. Караханяна. ArmInfo, 2016.
- Геология отвечает на вопросы истории — Интервью А. С. Караханяна. Голос Армении, 2013.
Արտաքին պատկերներ | |
---|---|
А. С. Караханян — Спитак, 19.9.2017. |
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Արկադի Կարախանյան» հոդվածին։ |
- ↑ А. С. Караханян Արխիվացված 2018-01-11 Wayback Machine в журнале Известия НАН РА. Серия Науки о Земле