Արհավի
Արհավի (լազերեն՝ არქაბი/Arkabi; վրաց.՝ არქაბი), քաղաք Թուրքիայի հյուսիսարևելյան մասում, Արդվինի մարզում։ 2012 թվականի տվյալներով քաղաքի բնակչությունը կազմում է 15 973 մարդ[1]։ Քաղաքը գտնվում է Սև ծովից 10 կիլոմետր հեռավորության վրա։ Քաղաքամերձ ծովափի ընդհանուր երկարությունը կազմում է 12 կիլոմետր։ Այն իր մեծությամբ 5-րդ քաղաքն է Արդվինի մարզում, իսկ բնակչությամբ երրորդը՝ Արդվինից և Հոպայից հետո։ Քաղաքի բնակչության մեծամասնությունը կազմում են լազերը։ Արհավին հայտնի է Մշակույթի և արվեստի փառատոնով, որը տոնվում է 1973 թվականից սկսած։
Քաղաք | ||
---|---|---|
Արհավի | ||
թուրքերեն՝ Arhavi | ||
![]() | ||
Երկիր | ![]() | |
Մարզ | Արդվինի մարզ | |
Համայնք | Arhavi? և Արդվինի մարզ | |
Քաղաքապետ | Չոշկուն Հեքիմօղլու | |
Մակերես | 299.39 կմ² | |
ԲԾՄ | 19±1 մետր | |
Խոսվող լեզուներ | թուրքերեն | |
Բնակչություն | 15,973 մարդ (2012) | |
Ազգային կազմ | թուրքեր, լազեր, համշենահայեր | |
Կրոնական կազմ | մուսուլմաններ | |
Ժամային գոտի | UTC+2, ամառը UTC+3 | |
Հեռախոսային կոդ | 466 | |
Փոստային ինդեքս | 08200 | |
Փոստային դասիչ | 08200 | |
Պաշտոնական կայք | www.arhavi.bel.tr | |
| ||
Լազերենից թարգմանած Արհավի նշանակում է «Հին գյուղ»։ 1486 թվականին քաղաքը անցել է Օսմանյան կայսրության կազմը։ 1916 թվականի հունվարի 14-ին Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ քաղաքը գրավվել է ռուսական զորքերի կողմից։ Քաղաքը տարածաշրջանի տուրիստական կենտրոններից մեկն է, որտեղ այցելում են հարևան Վրաստանի լազերը։
Թուրք հայտնի գրող Նազըմ Հիքմեթը Արհավիին է նվիրել իր «Արհավիի Իսմայիլը» բանաստեղծությունը, որը դարձել է Թուրքիայի անկախության պատերազմի վկայություններից մեկը։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ «Türkiye İstatistik Kurumu: ADNKS Nüfus Sayımı Sonuçları». Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ ապրիլի 9-ին. Վերցված է 2012 թ․ հունվարի 30-ին.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Արհավի» հոդվածին։ |