Արձնի
գյուղ
Արձնի, գյուղ Մեծ Հայքի Այրարատ աշխարհի Բագրևանդ գավառում[1]։
Գյուղ | |
---|---|
Արձնի | |
Վարչական տարածք | Արմինիա կուսակալություն |
Նահանգ | Այրարատ |
Գավառ | Բագրևանդ |
Այլ անվանումներ | Արց |
Արձնի ճակատամարտ
խմբագրելԱրձնի գյուղում 776 թվականի ապրիլի 24-ին տեղի է ունեցել մեծ ճակատամարտ` Մուշեղ Մամիկոնյանի ղեկավարությամբ հայկական 10000-անոց ազատագրական բանակի և արաբական 30000-անոց բանակի միջև։ Հայերի կողմից զոհերը հասել է 3500 հոգու, այդ թվում նաև՝ Մամիկոնյան տոհմի շատ ներկայացուցիչները, որի հետևանքով նրանք երկար ժամանակ դադարեցին քաղաքական ասպարեզում նշանակալի դեր խաղալուց[1]։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 Հակոբյան Թ. Խ., Մելիք-Բախշյան Ստ. Տ., Բարսեղյան Հ. Խ., Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան, հ. 1 [Ա-Դ] (խմբ. Մանուկյան Լ. Գ.), Երևան, «Երևանի Համալսարանի Հրատարակչություն», 1986, էջ 458 — 1008 էջ։