Արմանուշ Կոզմոյան
Արմանուշ Կոզմոյի Կոզմոյան (սեպտեմբերի 7, 1945, Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ բանասեր, արևելագետ։ Բանասիրական գիտությունների դոկտոր (1987), պրոֆեսոր (1997)։
Արմանուշ Կոզմոյան | |
---|---|
Ծնվել է | սեպտեմբերի 7, 1945 (79 տարեկան) Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ |
Մասնագիտություն | բանասեր |
Հաստատություն(ներ) | Հայաստանի ԳԱԱ արևելագիտության ինստիտուտ |
Ալմա մատեր | Երևանի պետական համալսարան (1967) |
Կոչում | պրոֆեսոր |
Գիտական աստիճան | բանասիրական գիտությունների դոկտոր (1987) |
Կենսագրություն
խմբագրել1967 թվականին ավարտել է Երևանի պետական համալսարանը, 1971-1974 թվականներին սովորել ԽՍՀՄ ԳԱ Արևելագիտության ինստիտուտի Մերձավոր և Միջին Արևելքի գրականությունների բաժնում։ 1967-1971 թվականներին աշխատել է Հայկական հանրագիտարանի խմբագրությունում, 1971 թվականից՝ ՀՀ ԳԱԱ Արևելագիտության ինստիտուտում։ 1994 թվականից դասախոսում է, 1994-2003 թվականներին՝ «Հրաչյա Աճառյան» համալսարանի արևելյան լեզուների դասախոս, 2005 թվականից՝ «Գլաձոր» համալսարանի միջազգային հարաբերությունների և պատմության ամբիոնի դասախոս։
Ուսումնասիրությունները վերաբերում են պարսից գրականության ժանրային ձևերի զարգացման խնդիրներին, հայ-իրանական պատմամշակութային կապերին, գրականագիտության և աղբյուրագիտական հարցերին («Քառյակը պարսկալեզու դասական պոեզիայում X-XII դդ.», 1981 թվական, ռուսերեն, «Հայոց և պարսից միջնադարյան քնարերգության համեմատական պոետիկան » (X-XVI դդ.), 1997 թվական, «Ղուրանը հայոց մեջ», 2003 թվական)։
Թարգմանություններ
խմբագրելԱյս հեղինակի կատարած թարգմանությունների ցանկը կարող եք որոնել «Թարգմանչաց արվեստ» շտեմարանի «Թարգմանիչներ» բաժնում |
- Բաբա Թահեր։ [Քառյակներ] /Թարգմ.՝ Ա. Կոզմոյան, Է. Հախվերդյան.- Երևան, 2015.- 42 էջ։
- Հաֆեզ։ Գազելներ /Թարգմ.՝ Ս. Կապուտիկյան, Ա. Կոզմոյան, Ս. Ումառյան.- Երևան։ Միհր, 2005.- 35 էջ։
- Մարգարտաշար։ Ռուբայաթ.- Երևան։ Խորհրդային գրող, 1990.- 237 էջ։
- Պարսից պոեզիայի ընտրանի /Թարգմ.՝ Ս. Կապուտիկյան, Ա. Կոզմոյան.- Երևան։ Մուղնի, 2004.- 128 էջ։
- Ռոբայաթ։ Երեք գրքից։ [Բրայլի գրատիպ].- Երևան։ Հայաստանի կույրերի միավորման հրատ., 2019.- (Մարգարտաշար).
Գիրք 1.- 72 բրայլյան թերթ (144 էջ)։ Գիրք 2.- 60 բրայլյան թերթ (120 էջ)։ Գիրք 3.- 64 բրայլյան թերթ (128 էջ)։
- Ռուդաքի։ Ղասիդեներ. Ղազալներ. Խոհա-փիլիսոփայական բանաստեղծություններ. Բեյթեր. Ռոբայաթներ / Թագմ.՝ Վ. Դավթյան; Պարսկ. տողացի թարգմ.՝ Ա. Կոզմոյան.- Երևան։ Ապոլոն, 1995.- 93 էջ։
- Օմար Խայամ։ Քառյակներ /Թարգմ.՝ Ա. Կոզմոյան, Գ. Էմին.- Երևան։ Նաիրի, 1993.- 44 էջ.- (Արևելյան պոեզիա)։ Վերատպությունը տե՛ս Քառյակներ /Թարգմ.՝ Ա. Կոզմոյան, Գ. Էմին.- Երևան, 2006.- 47 էջ։
Արտաքին հղումներ
խմբագրել- Հայոց և պարսից միջնադարյա ն քնարերգությա ն համեմատական պոետիկան։ Երևան, ՀՀ ԳԱԱ հրատարակչություն, 1997, 221 էջ(չաշխատող հղում)
- Քրդական ավանդազրույցի նոր ծնունդը
Վիքիդարանն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Արմանուշ Կոզմոյան» հոդվածին։ |