Արման Հովհաննիսյան (երգիչ)
Արման Մանուկի Հովհաննիսյան (մայիսի 12, 1980, Մասիս, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ, Մասիս, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ երգիչ, Հայաստանի վաստակավոր արտիստ։
Արման Մանուկի Հովհաննիսյան | |
---|---|
Ծնվել է | մայիսի 12, 1980 (44 տարեկան) Մասիս, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ Մասիս, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ |
Երկիր | Հայաստան |
Մասնագիտություն | Երգիչ |
Գործունեություն | 1996 թվականից-այժմ |
Կենսագրություն
խմբագրելԾնվել է 1980 թվականի մայիսի 12-ին, Հայկական ԽՍՀ Մասիս քաղաքատիպ ավանում։ Երգչի գործունեությունն սկսել է 12 տարեկանից։ Երգել է Մասիսի երգի և պարի անսամբլում, որի հետ շրջագայել է Հայաստանի բոլոր շրջաններով։ Մասիսի միջնակարգ դպրոցը ավարտել է 1997 թվականին։ 1996-1997 թվականներին սովորել է Երևանի Կոմիտասի անվ. պետական կոնսերվատորիայում։ Մինչ 3-րդ կուրս սովորել է Սարգիս Թորոսյանի դասարանում, որից հետո տեղափոխվել է ժողովրդական երգի ամբիոն` Ռուբեն Մաթևոսյանի դասարան։ 2008 թվականին ավարտել է Երևանի կոնսերվատորիայի վոկալ-տեսական ֆակուլտետի ժողովրդական երգի ամբիոնի ասպիրանտուրայի բաժինը։ Առաջին ձայնասկավառակը` «Սեր և հայրենիք»-ն է, որը թողարկել է ուսանողական տարիներին։ 2001 թվականից սկսել է համերգային գործունեությունը աշխարհով մեկ։ Մենահամերգներով հանդես է եկել Երևանում (2008 թվական, 2011 թվական, 2019 թվական), Լոս Անջելեսում (2011 թվական, 2013 թվական, 2022 թվական) և Փարիզում (2013 թվական)։ Նկարահանվել է մի շարք տեսահոլովակներում և թողարկել ավելի քան 15 ձայնասկավառակ[1]։
2020 թվականի սեպտեմբերի 21-ին Լաս Վեգասի Փառքի ծառուղում բացվել է Արման Հովհաննիսյանի անվանական աստղը[2]։
Ձայնասկավառակներ
խմբագրելՏեսաներիզներ
խմբագրել- Best Video Collection (2008)
- Live Concert (2009)
- Արմենչիկի, Ռազմիկ Ամյանի, Արամեյի և Սիլվա Հակոբյանի հետ (2010)
- Թաթա Սիմոնյանի, Արմենչիկի և Լուսինայի հետ (2010)
- Super Best (2011)
- Live Concert World (2011)
- Live at Nokia Theater, LA (2014)
Սինգլեր
խմբագրելԹվական | Անվանում |
---|---|
2005 | Այս գիշեր |
2010 | Սեր և Հայրենիք |
2010 | Կուզեմ գետ մի պահ |
2012 | Հզոր Հայաստան |
2012 | Անուշիկ իմ քույրիկ |
2013 | Լա Լա Լա |
2013 | Ժամանակ |
2014 | Ես շուտով տուն կգամ |
2015 | Անուշ բալես |
2015 | Փափուրի |
2016 | Իմ բաժին սերը |
2016 | Օրեր օրեր |
2016 | 50 տարի |
2017 | Սրտիս տեր |
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ «Արխիվացված պատճենը». Արխիվացված է օրիգինալից 2022 թ․ օգոստոսի 6-ին. Վերցված է 2020 թ․ մայիսի 14-ին.
- ↑ «Լաս Վեգասի Փառքի ծառուղում բացվել է Արման Հովհաննիսյանի անվանական աստղը (տեսանյութ)». GP NEWS. 2020 թ․ սեպտեմբերի 22. Վերցված է 2020 թ․ սեպտեմբերի 23-ին.(չաշխատող հղում)
Արտաքին հղումներ
խմբագրել- http://www.slaq.am/arm/news/147073/ Արխիվացված 2017-05-17 Wayback Machine
- http://www.bravo.am/news/%D4%B1%D6%80%D5%B4%D5%A1%D5%B6-%D5%80%D5%B8%D5%BE%D5%B0%D5%A1%D5%B6%D5%B6%D5%AB%D5%BD%D5%B5%D5%A1%D5%B6%D5%AB-%D5%A4%D5%B8%D6%82%D5%BD%D5%BF%D6%80%D5%A5%D6%80%D5%A8-%D5%A5%D6%80%D5%A3%D5%B9%D5%AB-%D5%B6%D5%B8%D6%80-%D5%BF%D5%A5%D5%BD%D5%A1%D5%B0%D5%B8%D5%AC%D5%B8%D5%BE%D5%A1%D5%AF%D5%B8%D6%82%D5%B4
- http://www.hayfanat.com/en/music/lyrics/arman-hovhannisyan-hayastan Արխիվացված 2017-12-28 Wayback Machine