Արման Քուչուկյան
Արման Թագվորի Քուչուկյան (դեկտեմբերի 11, 1932, Սոֆիա, Բուլղարիա - հոկտեմբերի 30, 2020[1], Երևան, Հայաստան), տեխնիկական գիտությունների դոկտոր (1979), պրոֆեսոր (1987), Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիայի ակադեմիկոս (1996, թղթակից անդամ՝ 1986)[2]։ ՀԽՍՀ և Հայաստանի գիտության գործիչ։
Արման Թագվորի Քուչուկյան | |
---|---|
Ծնվել է | դեկտեմբերի 11, 1932 Սոֆիա, Բուլղարիա |
Մահացել է | հոկտեմբերի 30, 2020[1] (87 տարեկան) Երևան, Հայաստան |
Ազգություն | հայ |
Մասնագիտություն | Հաշվողական տեխնիկա և կառավարման համակարգեր |
Գործունեության ոլորտ | automation? |
Ալմա մատեր | Երևանի պետական համալսարան |
Կոչում | պրոֆեսոր |
Գիտական աստիճան | տեխնիկական գիտությունների դոկտոր |
Ինչով է հայտնի | Հաշվողական մեքենաներ, ինֆորմացիոն և ավտոմատ կառավարման համակարգերի մշակում։ Երեք սերնդի ԷՀՄ և համակարգերի մշակում և ներդրում։ Ինֆորմացիոն և ԱԿՀ Փարոս, Արաքս, MIDAS և այլ ծրագրերի մշակում և ներդրում |
Պարգևներ |
Կրթություն
խմբագրել- 1957 թվականին ավարտել է Երևանի պետական համալսարանը՝ «Հաշվողական տեխնիկա և կառավարման համակարգեր» մասնագիտությամբ։
Աշխատանքային գործունեությունը
խմբագրել- 1979 թ. նրա ղեկավարությամբ ստեղծվել է ЕС-2345 մատրիցային պրոցեսորը, որը առաջինն էր ԽՍՀՄ-ում։
- Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանի դասախոս, պրոֆեսոր։
- Երևանի մաթեմատիկական մեքենաների գիտահետազոտական ինստիտուտի տնօրենի տեղակալ գիտական գծով։
- Երևանի մաթեմատիկական մեքենաների գիտահետազոտական ինստիտուտի էլեկտրոնային հաշվիչ մեքենաների միացյալ համակարգի գլխավոր կոնստրուկտոր։
- 57 գիտական աշխատությունների հեղինակ։
Հետազոտությունների բնագավառը
խմբագրել- Հաշվողական մեքենաներ, ինֆորմացիոն և ավտոմատ կառավարման համակարգերի մշակում։
- Երեք սերնդի էլեկտրոնային հաշվիչ մեքենաների և համակարգերի մշակում և ներդրում։
- Ինֆորմացիոն և ավտոմատացված կառավարման համակարգերի, Փարոս, Արաքս, MIDAS և այլ ծրագրերի մշակում և ներդրում։
Պարգևներ և կոչումներ
խմբագրել- ՀԽՍՀ պետական մրցանակի դափնեկիր (1974, 1976)։
- ՀԽՍՀ գիտության և տեխնիկայի վաստակավոր գործիչ (1981)
- Լենինյան մրցանակի դափնեկիր (1983)։
- Լեհաստանի «Արժանիքների համար» առաջին աստիճանի շքանշանի ասպետ։
- Աշխատանքային կարմիր դրոշի շքանշանակիր։
- Տեխնիկական գիտությունների դոկտոր (1979)։
- Պրոֆեսոր (1987)։
- ՀԽՍՀ ԳԱ թղթակից-անդամ (1986)։
- Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիայի ակադեմիկոս (1996)։
- Երևանի պատվավոր քաղաքացի (1986)։
- Պողոսյան մրցանակ (2003)[3]
- «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 1-ին աստիճանի մեդալ (2013)[4]։
Աշխատություններ
խմբագրել- Электронная вычислительная машина ЕС-1045.- Москва, Финансы и статистика, 1981, 183 с.
- Электронная вычислительная машина ЕС-1046.- Москва, Радио и связь, 1987, 224 с[5].
Մամուլ
խմբագրել- Հոդվածների մատենագիտություն[6]։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 1,2 Կյանքից հեռացավ ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս Արման Քուչուկյանը
- ↑ «ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի իսկական անդամներ». Վերցված է 2023 թ․ հունիսի 22-ին.
- ↑ «Արման Քուչուկյան». Արխիվացված է օրիգինալից 2022 թ․ մայիսի 15-ին. Վերցված է 2022 թ․ մայիսի 15-ին.
- ↑ Հայաստանի Հանրապետության շքանշանով և մեդալներով պարգևատրելու մասին
- ↑ «ՀՀ ԳԱԱ հիմնարար գիտական գրադարանի էլ․ քարտարան- Արման Քուչուկյան». Վերցված է 2023 թ․ հունիսի 22-ին.
- ↑ «ՀՀ ԳԱԱ ակադեմիկոսների կենսամատենագիտություններ». Վերցված է 2023 թ․ հունիսի 8-ին.