Արմենուհի Գևոնյան
Արմենուհի Գեղամի Գևոնյան (Արմենուհի Տեր-Կարապետյան, 1902, Մուշ - հունիսի 20, 2002, Փարիզ, Ֆրանսիա), հայ երգչուհի։
Արմենուհի Գևոնյան | |
---|---|
Հիմնական տվյալներ | |
Ի ծնե անուն | Արմենուհի Տեր-Կարապետյան |
Ծնվել է | 1902 Մուշ |
Մահացել է | հունիսի 20, 2002 Փարիզ, Ֆրանսիա |
Մասնագիտություն | երգչուհի |
Գործիքներ | վոկալ |
Մշո Գեղամի դուստրն է։
Կենսագրություն
խմբագրելԱրմենուհի Գևոնյանը ծնվել է Արևմտյան Հայաստանի Բիթլիսի նահանգի Մուշ քաղաքում։ 1920 թվականին ավարտել է Կոստանդնուպոլսի Էսայան վարժարանը։ Արշակ Չոպանյանի հանձնարարությամբ Փարիզում երգեցողության դասեր է առել Մարգարիտ Բաբայանից, մոտիկից շփվել Արմենակ Շահմուրադյանի երգարվեստին։ 1930-ական թվականներին նվիրվել է Տարոնի ժողովրդական երգերի հավաքման, մշակման, տարածման գործին։ 1948 թվականին Փարիզում ունեցել է անդրանիկ համերգը։ 1964-1978 թվականներին հանդես է եկել ԱՄՆ-ի հայաշատ քաղաքներում, Սիրիայում, Լիբանանում, Կոստանդնուպոլսում, Վենետիկում, Հայաստանում։ Թղթակցել է սփյուռքահայ մամուլին, «Փարիզեն Հալեպ», «Մշո աշխարհ», «Առաքելոց վանքին դուռը» հոդվածներով հանդես եկել սփյուռքահայ մամուլում[1]։
Կազմել և 1978 թվականին Երևանում հրատարակել է «Տարոնի ժողովրդական երգեր» գրքույկը, 1989 թվականին Փարիզում թողարկել է «Տարոնի և այլ ժողովրդական երգեր» ձայնասկավառակը։ Հոդվածներ է տպագրել սփյուռքահայ մամուլում («Փարիզեն Հալեպ», «Մշո աշխարհ», «Առաքելոց վանքին դուռը» և այլն)[2]։
Երկեր
խմբագրելԾանոթագրություններ
խմբագրել- ↑ Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր առաջին, Երևան, 2005.
- ↑ Հայ երաժշտության հանրագիտարան. Երևան: «Հայկական հանրագիտարան. հրատարակչություն»,. 2019. էջ 460.
{{cite book}}
: Text "Գիտահրատարակչական խորհուրդ՝ Հ. Մ. Այվազյան (գլխ. խմբագիր) և ուրիշներ" ignored (օգնություն)CS1 սպաս․ հավելյալ կետադրություն (link) - ↑ Տարոնի ժողովրդական երգեր
- ↑ «Արմենուհի Գևոնյան». Արխիվացված է օրիգինալից 2023 թ․ փետրվարի 1-ին. Վերցված է 2020 թ․ դեկտեմբերի 6-ին.
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատված վերցված է «Հայ երաժշտության հանրագիտարանից», որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ |