Արմենուհի Կյուրեղյան
Արմենուհի Ստեփանի Կյուրեղյան (օգոստոսի 26, 1963, Կիրովական, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ մաթեմատիկոս, քաղաքական գործիչ, ՀՀ ԱԺ 6-րդ գումարման պատգամավոր (ՀՅԴ, «ՀՅԴ» խմբակցություն)[1]։ Ֆիզիկամաթեմատիկական գիտությունների թեկնածու, դոցենտ[1]։
Արմենուհի Կյուրեղյան | |||
| |||
---|---|---|---|
2017 ապրիլի 2-ից | |||
Կուսակցություն՝ | ՀՅԴ | ||
Կրթություն՝ | ԵՊՀ կիրառական մաթեմատիկայի ֆակուլտետ | ||
Գիտական աստիճան՝ | Ֆիզիկամաթեմատիկական գիտությունների թեկնածու[1] | ||
Մասնագիտություն՝ | մաթեմատիկոս և քաղաքական գործիչ | ||
Ծննդյան օր | օգոստոսի 26, 1963 (61 տարեկան) | ||
Ծննդավայր | Կիրովական, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ | ||
Քաղաքացիություն | Հայաստան | ||
Հայր | Ստեփան Կյուրեղյան | ||
Զավակներ | Երեք զավակ[1] |
Կենսագրություն
խմբագրելԾնվել է 1963 թվականի օգոստոսի 26-ին Վանաձորում[1]։
2006 թվականից ՀՅԴ կուսակցության անդամ է[1]։
Կրթություն
խմբագրել1984 թվականին ավարտել է Երևանի պետական համալսարանի կիրառական մաթեմատիկայի ֆակուլտետը[1]։ 1988 թվականին ավարտել է ՀՀ ԳԱԱ հաշվողական կենտրոնի ասպիրանտուրան։ Ֆիզիկամաթեմատիկական գիտությունների թեկնածու, դոցենտ[1]։
Աշխատանքային գործունեություն
խմբագրել1988-1992 թվականներին եղել է ՀՀ ԳԱԱ հաշվողական կենտրոնի գիտաշխատող, 1992 թվականից աշխատում է Վանաձորի պետական մանկավարժական ինստիտուտի ինֆորմատիկայի ու տնտեսագիտամաթեմատիկական մեթոդների ու մոդելավորման ամբիոնում որպես դոցենտ։ 1993-2000 թվականներին աշխատել է ՀՀ սոցիալական ապահովության պետական ծառայության Վանաձորի տարածքային բաժնի նպաստների բաժնի վարիչ։ 2016-2017 թվականներին եղել է Վանաձորի ավագանու անդամ[1]։
Հասարակական գործունեություն
խմբագրել1997 թվականից եղել է Համալսարանական կրթությամբ կանանց ասոցիացիայի Վանաձորի մասնաճյուղի քարտուղար, ապա՝ փոխնախագահ, նախագահ։ 2004 թվականից Համալսարանական կրթությամբ կանանց ասոցիացիային կից Կանանց լիդերության բարձրագույն դպրոցի ղեկավարն է։ 2005 թվականից աշխատում է որպես Քաղաքացիական նախաձեռնությունների Լոռու մարզային կենտրոնների ղեկավար[1]։
- 2017 թվականի ապրիլի 2-ին Հայաստանի Հանրապետության խորհրդարանական ընտրությունների արդյունքում ընտրվել է Հայաստանի Հանրապետության Ազգային Ժողովի 6-րդ գումարման պատգամավոր՝ ՀՅԴ համապետական ընտրական ցուցակով[1]։ ՀՀ ԱԺ 6-րդ գումարման Գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի անդամ է[1]։
Աշխատություններ
խմբագրելԵրկու ուսումնական ձեռնարկի, մասնագիտական 30 հոդվածի հեղինակ է[1]։
Ընտանիք
խմբագրելԱմուսնացած է, ունի երեք զավակ[1]։