Արմեն Աբգարյան
Արմեն Բորիսի Աբգարյան (նոյեմբերի 30, 1959, Ստեփանակերտ, Ադրբեջանական ԽՍՀ, ԽՍՀՄ), արցախցի քաղաքական գործիչ, Արցախի Հանրապետության 4-րդ գումարման Ազգային ժողովի պատգամավոր[1]։
Արմեն Աբգարյան | |
---|---|
Ծնվել է | նոյեմբերի 30, 1959 (65 տարեկան) |
Ծննդավայր | Ստեփանակերտ, Ադրբեջանական ԽՍՀ, ԽՍՀՄ |
Կրթություն | Արցախի պետական համալսարան |
Մասնագիտություն | քաղաքական գործիչ |
Կենսագրություն
խմբագրելԱրմեն Աբգարյանը ծնվել է 1959 թվականի նոյեմբերի 30-ին Ստեփանակերտ քաղաքում։ 1976 թվականին ավարտել է Ստեփանակերտի թիվ 8 միջնակարգ դպրոցը, իսկ 1981 թվականին՝ Արցախի պետական համալսարանի ֆիզիկամաթեմատիկական ֆակուլտետը։ Ուսումն ավարտելուց հետո աշխատանքի է անցել Ստեփանակերտի գինու գործարանում՝ որպես անվտանգության տեխնիկայի գծով գլխավոր ինժեներ։
1981-1983 թվականներին ծառայել է ԽՍՀՄ Զինված ուժերում՝ ստանալով լեյտենանտի կոչում։
1983-1992 թվականներին աշխատել է որպես Ստեփանակերտի արտադրական ավտոտրանսպորտային միավորման քաղաքացիական պաշտպանության ավագ ինժեներ։ Եղել է Խորհրդային Միության կոմունիստական կուսակցության անդամ և ընտրվել սկզբնական կուսակցության կազմակերպության քարտուղար։
1992 թվականի հոկտեմբերին Արցախի Հանրապետության Պաշտպանության բանակի հրամանատարի տեղակալ, իսկ 1994 թվականի սեպտեմբերին` Արցախի Հանրապետության Պաշտպանության բանակի հրամանատարի թիկունքի գծով տեղակալ, և ապա՝ հրամանատար։ 1999 թվականի հունիսից մինչև 2000 թվականի հունվարը եղել է Արցախի Հանրապետության Պաշտպանության բանակի փոխնախարար՝ թիկունքի և սպառազինության գծով։
2000 թվականին եղել է «Կանակվա» ՍՊԸ-ի նախագահ։
2005 թվականի հունիսի 19 Ստեփանակերտի թիվ 1 ընտրատարածքից ընտրվել է Արցախի Հանրապետության 4-րդ գումարման Ազգային ժողովի պատգամավոր[2]։
2005-2010 թվականներին եղել է Արցախի Հանրապետության Ազգային ժողովի պաշտպանության, անվտանգության և օրինապահպանության հարցերի մշտական հանձնաժողովի անդամ։
Ամուսնացած է, ունի երկու զավակ։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ «Աբգարյան Արմեն Բորիսի». www.nankr.am. Արխիվացված է օրիգինալից 2023 թ․ օգոստոսի 23-ին. Վերցված է 2023 թ․ օգոստոսի 23-ին.
- ↑ «19 հունիսի 2005թ. | ԼՂՀ Կենտրոնական ընտրական հանձնաժողով» (ռուսերեն). Վերցված է 2023 թ․ օգոստոսի 23-ին.
Արտաքին հղումներ
խմբագրել- 19 հուլիսի 2007թ.
- ՊԱՏԳԱՄԱՎՈՐՆԵՐ Արխիվացված 2023-08-22 Wayback Machine