Արմեն Գյուլբուդաղյանց
Արմեն Իշխանի Գյուլբուդաղյանց (ծնվել է 1966 թվականի օգոստոսի 5-ին, Կիրովական (Վանաձոր), Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), խորհրդային և հայկական նախկին ֆուտբոլիստ, կիսապաշտպան։ Ներկա ժամանակում՝ մարզիչ։
Անձնական տվյալներ | |||
---|---|---|---|
Ամբողջական անուն | Արմեն Իշխանի Գյուլբուդաղյանց | ||
Ազգությունը | հայ | ||
Քաղաքացիությունը |
Հայաստան ԽՍՀՄ | ||
Ծննդյան ամսաթիվ | Դեկտեմբերիի 19, 1966 | ||
Ծննդավայր | Կիրովական, Հայկական ԽՍՀ | ||
Հասակ | 178 | ||
Քաշ | 74 | ||
Դիրք | կիսապաշտպան | ||
Ակումբային տեղեկություններ | |||
Ներկա ակումբ | առանց ակումբի | ||
| |||
Մասնագիտական կարիերա* | |||
Տարի | Ակումբ | Խաղ | (Գոլ) |
1983-1984 1988 1989-1990 1991 1992-1994 |
ԽՍՀՄ Սպարտակ(Հոկտեմբերյան) |
23(1) 34(1) 61(7) 26(4) 63(17) | |
Ազգային հավաքական | |||
1994 | Հայաստան | 1(0) | |
Մարզչական կարիերա | |||
2001-2003 ?-2002 2002-? 2007-2008 2008-2009 2011-2013 2013-2014 2018-2019 |
Ուրարտու ՖԱ Հայաստան Մ21 Հայաստան Մ19 Փյունիկ ՖԱ Ուրարտու ՖԱ Իմպուլս Ալաշկերտ Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքական | ||
* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը: |
Ակումբային կարիերա
խմբագրելՄաստերների ակումբ Սպարտակում (Հոկտեմբերյան) նրա դեբյուտը տեղի ունեցավ 1983 թվականին։ 1985 թվականից մինչև 1987 թվականներին հանդես չի եկել ֆուտբոլում։ 1988 թվականին նորից խաղացել է Սպարտակի կազմում։ Հետո խաղացել է նաև Լոռիում, Արարատ-2-ում, Բանանցում։
Կարիերան հավաքականում
խմբագրելԻր միակ խաղը Հայաստանի հավաքականում տեղի է ունեցել 1994 թվականի հուլիսի 16-ին Մալթայի դեմ հանդիպման ժամանակ[1]։ Դա եղել է նրա երրորդ պաշտոնական հանդիպումը Հայաստանի հավաքականի կազմում[2]։
Գյուլբուդաղյանց դուրս է եկել փոխարինման 56-րդ րոպեին Պողոս Գալստյանի փոխարեն։
Մարզչական կարիերա
խմբագրել2001 թվականին երբ ստեղծվեց «Բանանց» ֆուտբոլային ակումբը, նա ստանձնեց մարզչի դերը և ղեկավարեց երկու մրցաշրջան։ 2003 թվականի ապրիլին նա լքեց ակումբը։
2007 թվականի առաջնության կեսերին նա փոխարինեց «Փյունիկ» ֆուտբոլային ակումբի մարզիչ՝ Սամվել Պետրոսյանին։ Հաջորդ տարվա հունիսին նրան փոխարինեց Վարդան Մինասյանը, Կապանի Գանձասարից կրած պարտությունից հետո։ Այդ տարվա աշնանը նրան ուսուցանեց Կիմ Սպլիդսբոելը, որից հետո նա կրկին ստանձնեց Բանանցի մարզչի պաշտոնի ձեռքը։ 2008 թվականի առաջնությանը «Բանանցը» գրավեց 5-րդ հորիզոնականը, իսկ 2009 թվականին կայացող Հայաստանի գավաթում հասավ մինչև կիսաեզրափակիչ, որտեղ պարտվեց Փյունիկին։ 2009 թվականին թիմում տեղի ունեցան փոփոխություններ։ Չգոհացնող արդյունքներից ելնելով ակումբի նախագահ՝ Սարգիս Իսրաելյանը որոշում կայացրեր թիմի մարզչի պաշտոնից հեռացնել Գյուլբուդաղյանցին[3][4]։ Առաջնությունից հետո Գյուլբուդաղյանցը ստանձնեց տեխնիկական տնօրենի դերը։ Իմպուլսի առաջին շրջանից հետո որոշում է կայացվում գլխավոր պաշտոնից հեռացնել Վարուժան Սուքիասյանին և նրա փոխարեն մարզչի դերը հանձնել Գյուլբուդաղյանցին[5][6]։ Այդ մրցաշրջանի ընթացքում լավագույն մարզչի համար պայքարում Գյուլբուդաղյանցը զիջեց միայն Վարդան Մինասյանին։
Հաջողություններ
խմբագրելԽաղացող
խմբագրել- Հայաստան Բանանց
- Հայաստանի բրոնզե մեդալակիր Հայաստանի առաջնություն՝ 1992,1993
- Հայաստանի գավաթակիր՝ 1992
- Հայաստան Փյունիկ
- Հայաստանի չեմպիոն՝ 2007, 2008
- Հայաստանի սուպերգավաթակիր՝2007
Մարզիչ
խմբագրելԾանոթագրություններ
խմբագրել- ↑ «Профиль Армена Гюльбудагянца» (ռուսերեն). Armsport.com. 18.12.2010. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ հուլիսի 8-ին. Վերցված է 18.12.2010-ին.
- ↑ «Протокол матча Армения — Мальта 1:0» (ռուսերեն). Armsport.com. 18.12.2010. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ հուլիսի 8-ին. Վերցված է 18.12.2010-ին.
- ↑ «Армен Гюльбудагянц уволен с поста главного тренера «Бананца»» (ռուսերեն). Armsport.com. 30.11.2009. Վերցված է 18.12.2010-ին.
- ↑ «Армен Гюльбудагянц: Я всегда ставлю перед собой самые высокие цели» (ռուսերեն). Armsport.com. 1.12.2009. Վերցված է 18.12.2010-ին.
- ↑ «Армен Гюльбудагянц назначен техническим директором» (ռուսերեն). Armsport.com. 5.12.2010. Վերցված է 18.12.2010-ին.
- ↑ «Армен Гюльбудагянц назначен главным тренером «Импульса»» (ռուսերեն). Armsport.com. 11.6.2010. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հուլիսի 8-ին. Վերցված է 18.12.2010-ին.