Արմեն Գևորգյան (ֆինանսիստ)
- Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Արմեն Գևորգյան (այլ կիրառումներ)
- Վիքիպեդիայում կան հոդվածներ Գևորգյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Արմեն Հենրիկի Գևորգյան (հուլիսի 19, 1955, Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), ՀՀ պետական գործիչ։
Արմեն Գևորգյան | |
---|---|
Ծնվել է | հուլիսի 19, 1955 (69 տարեկան) |
Ծննդավայր | Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ |
Քաղաքացիություն | ԽՍՀՄ և Հայաստան |
Կրթություն | ՀԱՊՀ (1977) |
Պարգևներ և մրցանակներ |
Կրթություն
խմբագրել- 1972-1977 թթ. - սովորել և ավարտել է Երևանի Կ. Մարքսի անվան պոլիտեխնիկական ինստիտուտի տեխնիկական կիբեռնետիկայի ֆակուլտետը՝ Էլեկտրոնային հաշվիչ մեքենաների ինժեներ-էլեկտրիկի որոկավորմամբ։
- 2004 թ. - ավարտել է Մոսկվայի Տնտեսագիտության և հակաճգնաժամային կառավարման ինստիտուտը՝ արբիտրաժային կառավարչի որակավորմամբ։
Աշխատանքային գործունեությունը
խմբագրել- 1977-1980 թթ. - Երևանի Կ. Մարքսի անվան պոլիտեխնիկական ինստիտուտի զոնալ ուսանողական շինարարական ջոկատների հրամանատար։
- 1977-1980 թթ. - եղել է Ղազախական ԽՍՀ-ում Երևանի Կ. Մարքսի անվան պոլիտեխնիկական ինստիտուտի տեխնիկական կիբեռնետիկայի ֆակուլտետի ԼԿԵՄ կոմիտեի քարտուղար։
- 1980-1984 թթ. – աշխատել է Երևանի Կ. Մարքսի անվան պոլիտեխնիկական ինստիտուտի տեղեկատվական հաշվողական կենտրոնում որպես ավագ ինժեներ։
- 1981 թ. - ՌՍՖՍՀ Գագարին քաղաքում եղել է Հայաստանի հանրապետական ուսանողական շինարարական ջոկատի հրամանատար։
- 1982-1984 թթ. – աշխատել է Կիսահաղորդչային տեխնիկայի և մետաղակերամիկայի հատուկ կոնստրուկտորական բյուրոյում որպես ավագ ինժեներ։
- 1984-1990 թթ. – ՀԿԿ Երևանի Լենինյան շրջանային կոմիտեի կուսակցական հանձնաժողովի նախագահ, կազմակերպական բաժնի հրահանգիչ, այնուհետև՝ արդյունաբերության և տրանսպորտի բաժնի հրահանգիչ։
- 1990-1993 թթ. - «Տրանզիստոր» գիտաարտադրական միավորման արտաքին տնտեսական համագործակցության բաժնի պետ։
- 1990-1992 թթ. - Հայաստանի ռազմական արդյունաբերության ձեռնարկությունների ասոցիացիայի գործադիր տնօրեն։
- 1993-2013 թթ. - ՌԴ ՄՈսկվա քաղաքում զբաղվել է ձեռնարկատիրական գործունեությամբ քիմիական և էլեկտրոտեխնիկական ապրանքների արտադրության և մատակարարման ոլորտում։
- 2010-2011 թթ. - «Էլեկտրասարք» ԲԲԸ տնօրենների խորհրդի նախագահ։
- 2007-2011 թթ. – ՀՀ բնապահպանության նախարարության բնապահպանական պետական տեսչության պետի տեղակալ։
- 2013 թ. հուլիսի 22-ին ՀՀ վարչապետի որոշմամբ նշանակվել է Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի աշխատակազմի ղեկավար[1]։
- 2014 թ. մայիսի 30-ին ՀՀ վարչապետի որոշմամբ ազատվել է Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի աշխատակազմի ղեկավարի պաշտոնից՝ մարմնի վերակազմակերպման և կառուցվածքային փոփոխության հետևանքով առաջացած նոր պաշտոններում նշանակում չկատարելու համար[2]։
- 2014-2015 թթ. - ՀՀ ֆինանսների նախարարության աշխատակազմի ղեկավարի տեղակալ։
- 2015 թ. մարտի 5-ին ՀՀ վարչապետի որոշմամբ նշանակվել է Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարի տեղակալ[3]։
- 2016 թվականի հոկտեմբերի 17-ին ՀՀ վարչապետի որոշմամբ ազատվել է Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարի տեղակալի պաշտոնից[4]։
Պարգևներ
խմբագրել- Ղազախական ԽՍՀ Գերագույն խորհրդի պատվոգիր։
- Անանիա Շիրակացու մեդալ (2015)[5]
Ամուսնացած է, ունի երկու զավակ։ Անկուսակցական է։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ «Ա. ԳԵՎՈՐԳՅԱՆԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ՊԵՏԱԿԱՆ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԿՈՄԻՏԵԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՂԵԿԱՎԱՐ ՆՇԱՆԱԿԵԼՈՒ ՄԱՍԻՆ». Արխիվացված է օրիգինալից 2021 թ․ փետրվարի 26-ին. Վերցված է 2016 թ․ հունվարի 9-ին.
- ↑ «ԱՐՄԵՆ ԳԵՎՈՐԳՅԱՆԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ՊԵՏԱԿԱՆ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԿՈՄԻՏԵԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՂԵԿԱՎԱՐԻ ՊԱՇՏՈՆԻՑ ԱԶԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ». Արխիվացված է օրիգինալից 2021 թ․ փետրվարի 26-ին. Վերցված է 2016 թ․ հունվարի 9-ին.
- ↑ «ԱՐՄԵՆ ԳԵՎՈՐԳՅԱՆԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐԻ ՏԵՂԱԿԱԼ ՆՇԱՆԱԿԵԼՈՒ ՄԱՍԻՆ». Արխիվացված է օրիգինալից 2021 թ․ փետրվարի 26-ին. Վերցված է 2016 թ․ հունվարի 9-ին.
- ↑ «Արմեն Գեւորգյանն ազատվել է Ֆինանսների փոխնախարարի պաշտոնից». news.am. Վերցված է 2017 թ․ հունվարի 16-ին.
- ↑ Ա. Հ. ԳԵՎՈՐԳՅԱՆԻՆ ԱՆԱՆԻԱ ՇԻՐԱԿԱՑՈՒ ՄԵԴԱԼՈՎ ՊԱՐԳԵՎԱՏՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ