Արմեն Դանիելյան (պետական գործիչ)
հայ քաղաքական գործիչ
- Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Արմեն Դանիելյան (այլ կիրառումներ)
- Վիքիպեդիայում կան հոդվածներ Դանիելյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Արմեն Սերյոժայի Դանիելյան (ապրիլի 12, 1975[1], Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ իրավաբան, ՀՀ պետական գործիչ, Արդարադատության երրորդ դասի պետական խորհրդական։
Արմեն Դանիելյան | |
---|---|
Ծնվել է | ապրիլի 12, 1975[1] (49 տարեկան) |
Ծննդավայր | Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ |
Քաղաքացիություն | Հայաստան |
Կրթություն | ԵՊՀ իրավաբանական ֆակուլտետ |
Գիտական աստիճան | իրավաբանական գիտությունների թեկնածու |
Մասնագիտություն | քաղաքական գործիչ |
Աշխատավայր | Երևանի պետական համալսարան |
Զբաղեցրած պաշտոններ | Հայաստանի Ազգային ժողովի պատգամավոր |
Կուսակցություն | Հայաստանի Հանրապետական կուսակցություն |
Կրթություն
խմբագրել- 1998 թ. գերազանցությամբ ավարտել է ԵՊՀ իրավաբանական ֆակուլտետը։
- 2001 թ. ավարտել է ԵՊՀ իրավաբանական ֆակուլտետի ասպիրանտուրան։
- 1998-1999 թթ. վերապատրաստվել է Հունգարիայի սահմանադրական և օրենսդրական քաղաքականության ինստիտուտում՝ «Կոմերցիոն արբիտրաժ» և «Համեմատական վարչական իրավունք» ծրագրերով։
Մանկավարժական գործունեությունը
խմբագրել- 1999 թվականից - ԵՊՀ իրավաբանական ֆակուլտետում «Մաքսային իրավունք» և «Քաղաքացիական իրավունք» առարկաների դասախոս։
- 2002-2004 թթ. - ԵՊՀ միջազգային հարաբերությունների ֆակուլտետում դասախոսել է «Արտաքին տնտեսական գործունեության մաքսային կարգավորում» հատուկ դասընթացը։
- 2003 թվականից - ԵՊՀ իրավաբանական ֆակուլտետի գիտական խորհրդի անդամ։
Քաղաքական գործունեությունը
խմբագրել- 1999, 2002 և 2005 թթ. ընտրվել է Երևանի Էրեբունի համայնքի ավագանու անդամ։
- 2002 և 2005 թթ. ընտրվել է համայնքի ավագանու խորհրդի նախագահ։
- 2000 թվականից «Երևանի ավագանիներ», ապա «Հայաստանի ավագանիների ասոցիացիա» հասարակական կազմակերպության խորհրդի անդամ։
- 2003 թ. ընտրվել է ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր (թիվ 17 ընտրատարածք)։ ՀՀ Ազգային ժողովի պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ, քաղաքացիա-իրավական հարցերի ենթահանձնաժողովի նախագահ։ ՀՀԿ խմբակցության անդամ։ Ազգային ժողովի նախագահին կից քաղաքացիների իրավունքների պաշտպանության խորհրդի անդամ։
- 2006 թ. հունվարի 9-ին ՀՀ վարչապետի որոշմամբ նշանակվել է ԵՊՀ կառավարման խորհրդի անդամ։
- 2007 թ. մայիսի 12-ին Ազգային ժողովի պատգամավոր է ընտրվել համամասնական ընտրակարգով Հայաստանի Հանրապետական կուսակցությունից մինչև 2008 թ. մայիսի 7-ը։
- «Նիգ-Ապարան» հայրենակցական միության խորհրդի և նախագահության անդամ։
- ՀՀ հակակոռուպցիոն ռազմավարության իրականացման և մոնիտորինգի հանձնաժողովի անդամ։
- Անկուսակցական է։
Դատախազության համակարգում
խմբագրել- 2007 թ. մայիսի 31-ին ՀՀ գլխավոր դատախազի հրամանով նշանակվել է ՀՀ գլխավոր դատախազին առընթեր որակավորման հանձնաժողովի անդամ։
- 2008 թ. մայիսի 7-ին ՀՀ Նախագահի հրամանագրով նշանակվել է ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ[2]։
- 2013 թ. հոկտեմբերի 15-ին ՀՀ Նախագահի հրամանագրով ազատվել է ՀՀ գլխավոր դատախազի տեղակալի պաշտոնից[3]։
Պարգևներ, կոչումներ և դասային աստիճան
խմբագրել- Արդարադատության երրորդ դասի պետական խորհրդական (2008)[4]։
- Իրավաբանական գիտությունների թեկնածու, դոցենտ։
- 1998 թվականից ՀՀ իրավաբանների միության անդամ է։
- «Ավագանի +» թերթի խմբագրական խորհրդի անդամ։
- 2005 թ. նոյեմբերի 14-ին Հայաստանի երրորդ հանրապետության խորհրդարանի 15-ամյակին նվիրված «Պառլամենտարիզմը Հայաստանում» թեմայով ուսանողական գիտական մրցույթին աջակցելու համար Ազգային ժողովի նախագահի կողմից պարգևատրվել է շնորհակալագրով։
Ազգային ժողովի նախագահի կողմից պարգևատրվել է Ազգային ժողովի պատվո մեդալով, ՀՀ վարչապետի հուշամեդալով (2009), ՀՀ և ԼՂՀ գլխավոր դատախազների կողմից շնորհակալագրերով, ՌԴ գլխավոր դատախազի կողմից հուշամեդալով, ԻԻ և ՉԺՀ գլխավոր դատախազների կողմից հուշանվերներով և այլ պարգևներով։
Հեղինակել է է մեկ տասնյակից ավելի գիտական հոդվածներ և երկու մենագրություն։
Ամուսնացած է, ունի երկու երեխա։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 http://www.parliament.am/deputies.php?sel=details&ID=58&lang=eng
- ↑ Ա. Դանիելյանին Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազի տեղակալ նշանակելու մասին
- ↑ Ա. Դանիելյանին Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազի տեղակալի պաշտոնից ազատելու մասին
- ↑ Ա. Ս. Դանիելյանին արդարադատության երրորդ դասի Պետական Խորհրդականի դասային աստիճան շնորհելու մասին