Արմեն Դարբինյան (զինվորական)
- Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Արմեն Դարբինյան (այլ կիրառումներ)
Արմեն Վաղինակի Դարբինյան (սեպտեմբերի 12, 1949[1], Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), գեներալ-մայոր (2003)։
Արմեն Դարբինյան | |
---|---|
Ծնվել է | սեպտեմբերի 12, 1949[1] (75 տարեկան) |
Ծննդավայր | Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ |
Ազգություն | հայ |
Կրթություն | Երևանի պետական համալսարան |
Աշխատավայր | Հայաստանի ազգային անվտանգության մարմիններ և Հարավկովկասյան երկաթուղի |
Պարգևներ և մրցանակներ |
Կենսագրություն
խմբագրելԱվարտել է Երևանի պետական համալսարանը (1973)։ 1973-1975 թվականներին աշխատել է ՀԽՍՀ գիտությունների ակադեմիայի գիտահետազոտական ինստիտուտներում, 1975 թվականից՝ ՀՀ ազգային անվտանգության համակարգում։ 2003-2010 թթ. - ՀՀ ազգային անվտանգության ծառայության տնօրենի տեղակալ։ 1990-1993 թվականներին որպես օպերատիվ մարտական ջոկատի հրամանատարի տեղակալ, հրամանատարի պաշտոնակատար ՀՀ սահմանամերձ շրջաններում ղեկավարել է մարտական, օպերատիվ զորեղություններ և հասարակական կարգի պահպանությունը։
Պարգևատրվել է Հայաստանի Հանրապետության «Մարտական խաչ» 2-րդ աստիճանի շքանշանով և Հայաստանի Հանրապետության «Արիության» մեդալով։
2010 թ. նոյեմբերի 19-ին ՀՀ Նախագահի հրամանագրով ազատվել է Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայության տնօրենի տեղակալի պաշտոնից[2]։
2012 թվականից «Հարավկովկասյան երկաթուղիներ» ՓԲԸ անվտանգության գծով տեղակալն է։
Ծանոթագրություններ
խմբագրելԱյս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Ղարաբաղյան ազատագրական պատերազմ (1988—1994) հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո ։ |