Արմեն Պապիկյան
- Վիքիպեդիայում կան հոդվածներ Պապիկյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Արմեն Սմբատի Պապիկյան (նոյեմբերի 22, 1973, Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ դիվանագետ, Եվրոպայի Խորհրդում Հայաստանի Հանրապետության մշտական ներկայացուցիչ (2011-2016), (2024 թվականից)։ Ավստրիայում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան (2018-2024), համատեղության կարգով Սլովակիայի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան (2019-2024)։
Արմեն Պապիկյան | |
---|---|
Ծնվել է | նոյեմբերի 22, 1973 (51 տարեկան) |
Ծննդավայր | Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ |
Քաղաքացիություն | Հայաստան |
Մասնագիտություն | դիվանագետ |
Զբաղեցրած պաշտոններ | Permanent Representative to the International Atomic Energy Agency? և Permanent Representative of Armenia to the Council of Europe? |
Armen Papikyan Վիքիպահեստում |
Կրթություն
խմբագրել- 1990-1995 թթ. - սովորել և ավարտել է «Գլաձոր» կառավարման համալսարանի միջազգային հարաբերությունների ֆակուլտետը՝ միջազգայնագետ-պատմաբանի որակավորմամբ։
- 2000 թ. - սովորել և ավարտել է ԱՄՆ Թաֆթսի համալսարանի Ֆլեթչերի իրավունքի և դիվանագիտության դպրոցը։
- 1999 թ. - վերապատրաստվել է Ջորջ Մարշալի անվան Անվտանգության ուսումնասիրությունների եվրոպական կենտրոնում։
- 2001 թ. - վերապատրաստվել է ՆԱՏՕ-ի պաշտպանության քոլեջում (Հռոմ)։
Աշխատանքային գործունեությունը
խմբագրել- 1997-1999 թթ. - ՀՀ Արտաքին գործերի նախարարության ռազմաքաղաքական վարչության երկկողմ ռազմական համագործակցության բաժնի կցորդ, ապա՝ երրորդ քարտուղար։
- 1999-2002 թթ. - ՀՀ Արտաքին գործերի նախարարության սպառազինությունների վերահսկաման և միջազգային անվտանգության վարչություն ՆԱՏՕ-ի հետ համագործակցության բաժնի երկրորդ քարտուղար։
- 2002-2005 թթ. - ՄԱԿ-ի Ժնևի գրասենյակում ՀՀ մշտական ներկայացուցչության երկրորդ քարտուղար։
- 2002-2005 թթ. - Շվեյցարիայում ՀՀ դեսպանության երկրորդ քարտուղար։
- 2005-2007 թթ. - ՀՀ Արտաքին գործերի նախարարության սպառազինությունների վերահսկաման և միջազգային անվտանգության վարչություն սովորական սպառազինությունների վերահսկման բաժնի վարիչ։
- 2007-2011 թթ. - ԵԱՀԿ-ում ՀՀ մշտական ներկայացուցչության խորհրդական - ՀՀ մշտական ներկայացուցչի տեղակալ։
- 2011 թվականին - ՀՀ Արտաքին գործերի նախարարության Եվրոպայի վարչության խորհրդական։
- 2011 թվականի սեպտեմբերի 22-ին ՀՀ Նախագահի հրամանագրով նշանակվել է Եվրոպայի Խորհրդում ՀՀ մշտական ներկայացուցիչ (նստավայրը՝ Ստրասբուրգ)[1]։
- 2016 թվականի հունիսի 14-ին ՀՀ Նախագահի հրամանով ազատվել է պաշտոնից[2][3]։
- 2018 թվականին նշանակվել է Ավստրիայում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան[4], 2019 թվականի օգոստոսի 9-ին՝ համատեղության կարգով Սլովակիայի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան (նստավայրը՝ Վիեննա)[5]։
- 2019 թվականին նշանակվել է Եվրոպայի անվտանգության և համագործակցության կազմակերպությունում ՀՀ առաքելության ղեկավար և Վիեննայի ՄԱԿ գրասենյակում ու միջազգային այլ կազմակերպություններում ՀՀ մշտական ներկայացուցիչ (նստավայրը` Վիեննա)։
- 2024 թվականին հետ է կանչվել Ավստրիայում և Սլովակիայում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպանի, Եվրոպայի անվտանգության և համագործակցության կազմակերպությունում ՀՀ առաքելության ղեկավարի և Վիեննայի ՄԱԿ գրասենյակում ՀՀ մշտական ներկայացուցչի պաշտոնից։
- 2024 թվականին նշանակվել է Եվրոպայի Խորհրդում ՀՀ մշտական ներկայացուցիչ (նստավայրը` Ստրասբուրգ)։
Պարգևներ և կոչումներ
խմբագրել- Հայաստանի Հանրապետության արտակարգ դեսպանորդ և լիազոր նախարար (2012)[6]։
- Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան (2016)[7]
Տիրապետում է ռուսերեն, անգլերեն, ֆրանսերեն լեզուներին։
Ընտանիք
խմբագրելԱմուսնացած է, ունի երկու զավակ։ Արմեն Պապիկյանի կինը՝ Էլեն Հարությունյանը, ՀՀ պետական գործիչ Խոսրով Հարությունյանի դուստրն է։
Նախորդող Զոհրաբ Մնացականյան |
Եվրոպայի խորհրդում Հայաստանի Հանրապետության մշտական ներկայացուցիչ Արմեն Պապիկյան 22 սեպտեմբերի 2011 - 14 հունիսի 2016 |
Հաջորդող Պարույր Հովհաննիսյան |
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ Ա. Պապիկյանին Եվրոպայի խորհրդում ՀՀ մշտական ներկայացուցիչ նշանակելու մասին
- ↑ «ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը ԵԽ-ում ՀՀ մշտական ներկայացուցիչ նշանակեց». Iravaban.net. 2016 թ․ հունիսի 14. Վերցված է 2016 թ․ հունիսի 14-ին.
- ↑ «ՀՀ Նախագահի հրամանագրերը - Փաստաթղթեր - Հայաստանի Հանրապետության Նախագահ». նախագահ.հայ. Վերցված է 2016 թ․ հունիսի 14-ին.
- ↑ «Նախագահի հրամանագրով Արմեն Պապիկյանը նշանակվել է Ավստրիայում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան». armenpress.am. Վերցված է 2019 թ․ օգոստոսի 9-ին.
- ↑ «Հանրապետության նախագահի հրամանագրերը - Փաստաթղթեր - Հայաստանի Հանրապետության Նախագահ». www.president.am. Վերցված է 2019 թ․ օգոստոսի 9-ին.
- ↑ Դիվանագիտական աստիճան շնորհելու մասին
- ↑ ԴԻՎԱՆԱԳԻՏԱԿԱՆ ԱՍՏԻՃԱՆՆԵՐ ՇՆՈՐՀԵԼՈՒ ՄԱՍԻՆ