Արմեն Պետիկյան
Արմեն Պետիկյան (փետրվարի 19, 1972[1][2]), հայ ֆուտբոլիստ։ Եղել է Հայաստանի ազգային հավաքականի ֆուտբոլիստ։ Հայաստանի ազգային հավաքականի կենտրոնական պաշտպան, հիանալի խաղում էր 2-րդ հարկում և հաջողությամբ իրացնում ստանդարտ դիրքերը։ Ցավոք, Պետիկյանի կարիերայի լավագույն տարիները համընկան այն ժամանակաշրջանի հետ, երբ հավաքականի պաշտպանությունում խաղում էին Վարդան Խաչատրյանը, Հարություն Վարդանյանը, Սարգիս Հովսեփյանը և Կարեն Դոխոյանը, որոնք անփոխարինելի էին հավաքականի համար։ Հենց այդ պատճառով Պետիկյանը չմասնակցեց ոչ մի պաշտոնական հանդիպման` բավարարվելով հավաքականում անցկացրած ընդամենը 4 ընկերական հանդիպումներով։ Պետիկյանը եղել է Հայաստանի Թոփ 10 ամենաթերագնահատված ֆուտբոլիստների ցանկում[3]։ Հիմա Արմեն Պետիկյանը «Միկա» ֆուտբոլային ակումբի գործադիր տնօրենն է[4]։
Անձնական տվյալներ | ||||||
---|---|---|---|---|---|---|
Քաղաքացիությունը | Հայաստան | |||||
Ծննդյան ամսաթիվ | փետրվարի 19, 1972[1][2] (52 տարեկան) | |||||
Հասակ | 182 | |||||
Դիրք | Պաշտպան | |||||
| ||||||
| ||||||
Ազգային հավաքական | ||||||
| ||||||
| ||||||
|
Վիճակագրությունը ազգային հավաքականում
խմբագրելՎիճակագրությունը Հայաստանի ազգային հավաքականում։
Տարի | Խաղեր | Գոլեր |
---|---|---|
2000 | 2 | 0 |
2001 | 1 | 0 |
2002 | 1 | 0 |
2003 | 1 | 0 |
Ընդհանուր | 5 | 0 |
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 Transfermarkt.com(բազմ․) — 2000.
- ↑ 2,0 2,1 FBref.com(բազմ․)
- ↑ 10 ամենաթերագնահատված հայ ֆուտբոլիստները
- ↑ «Արմեն Պետիկյանը վերադարձավ Միկա». Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ օգոստոսի 18-ին. Վերցված է 2016 թ․ հուլիսի 15-ին.