Արմեն Սարգսյան (լեզվաբան)
Արմեն Յուրիի Սարգսյան (սեպտեմբերի 19, 1968, Պլեթանց, Հադրութի շրջան, ԼՂԻՄ, Ադրբեջանական ԽՍՀ, ԽՍՀՄ), ԱրՊՀ ռեկտոր[1], բանասիրական գիտությունների թեկնածու, դոցենտ, լեզվաբան[2]։
Արմեն Սարգսյան | |
---|---|
Ծնվել է | սեպտեմբերի 19, 1968 (56 տարեկան) Պլեթանց, Հադրութի շրջան, ԼՂԻՄ, Ադրբեջանական ԽՍՀ, ԽՍՀՄ |
Բնակության վայր(եր) | |
Քաղաքացիություն | Հայաստան |
Դավանանք | քրիստոնեություն |
Մասնագիտություն | լեզվաբան և բանասեր |
Հաստատություն(ներ) | ԱրՊՀ |
Ալմա մատեր | Արցախի պետական համալսարան և Լեզվի ինստիտուտ |
Գիտական աստիճան | բանասիրական գիտությունների թեկնածու |
Գիտական ղեկավար | Գևորգ Ջահուկյան |
Ինչով է հայտնի | «Ղարաբաղի բարբառի բառարան», «Արցախի բանահյուսությունը» գրքերով |
Պարգևներ | ԼՂՀ Գիտության վաստակավոր գործիչ |
Կենսագրություն
խմբագրելԱրմեն Սարգսյանը ծնվել է ուսուցչի ընտանիքում։
- 1983 թվականին ավարտել է տեղի ութամյա, 1985 թվականին՝ Հադրութի Մ․ Մանվելյանի անվան միջնակարգ դպրոցը և ընդունվել Ստեփանակերտի մանկավարժական ինստիտուտի լեզվագրական բաժինը։
- 1987-1989 թվականներին ծառայել է Խորհրդային բանակում, ծառայությունն ավարտելուց հետո ընդգրկվել Լեռնային Ղարաբաղի պաշտպանական ջոկատներում։
- 1992 թվականին ավարտել է Կիրովականի մանկավարժական ինստիտուտի Ստեփանակերտի բաժանմունքը, 1996 թվականին՝ ՀՀ ԳԱԱ Հրաչյա Աճառյանի անվան լեզվի ինստիտուտի նպատակային ասպիրանտուրան։
- 1998 թվականին ակադեմիկոս Գեւորգ Ջահուկյանի ղեկավարությամբ «Շաղախի ենթաբարբառը Հադրութի ենթաբարբառի միջավայրում» թեմայով պաշտպանել է թեկնածուական ատենախոսություն և ստացել բանասիրական գիտությունների թեկնածուի գիտական աստիճան, 2000 թվականին՝ դոցենտի կոչում։
- 1996 թվականից դասավանդում է Արցախի պետական համալսարանում, 1999-2011 թվականներին զբաղեցրել է ԱրՊՀ բանասիրական ֆակուլտետի դեկանի պաշտոնը՝ 1998-2000 թվականներին ղեկավարելով նաև ՀՀ կառավարությանն առընթեր լեզվի պետական տեսչության ԼՂՀ մասնաճյուղը։
- 2011 թվականին նշանակվել է ԱրՊՀ գիտքարտուղար, 2012 թվականին՝ ԼՂՀ կրթության և գիտության փոխնախարար, 2015 թվականին ԼՂՀ կրթության, գիտության և սպորտի փոխնախարար[3]։
- 2018 թվականի հոկտեմբերի 5-ից Արցախի պետական համալսարանի ռեկտոր։
Մասնակցել է Արցախում, Հայաստանում, Ռուսաստանում, Հոլանդիայում, Ֆրանսիայում, ԱՄՆ-ում կազմակերպված մի շարք միջազգային գիտաժողովների։ 2008 թվականին Ստեփանակերտում կազմակերպել է միջազգային հայերենագիտական ութերորդ գիտաժողովը։ 2010 թվականին ԱրՊՀ ռեկտոր Ս․ Վ․ Դադայանի հետ ԱրՊՀ-ում հիմնադրել է ազգագրական թանգարան՝ նվիրաբերելով իր անձնական հարուստ հավաքածուն։ ԱրՊՀ ուսանողների օգնությամբ, ըստ «Հայերենի բարբառագիտական նյութերի հավաքման ծրագրի», կազմել է Ղարաբաղի բարբառի շուրջ քսան խոսվածքների վկայագրերը և հանձնել ՀՀ ԳԱԱ Հր․ Աճառյանի անվան լեզվի ինստիտուտի բարբառագիտական բաժին։
Ամուսնացած է, ունի երկու զավակ։
Աշխատություններ
խմբագրելՀեղինակ է մեկ տասնյակից ավելի գիտական աշխատությունների ու ժողովածուների և շուրջ 60 գիտական հոդվածների, որոնց մեծ մասը վերաբերում է Ղարաբաղի բարբառին և բանահյուսությանը[4]։ 2016 թվականին լույս է տեսել Արմեն Սարգսյանի «Արցախի բանահյուսությունը»[5] գիրքը։
Պետական պարգևներ
խմբագրել- ԼՂՀ Նախագահի 2016 թվականի օգոստոսի 30-ի հրամանագրով շնորհվել է ԼՂՀ Գիտության վաստակավոր գործչի պատվավոր կոչում[6]։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ «ԱրՊՀ պաշտոնական կայքէջ». www.asu.am.
- ↑ «Կապ ԼՂՀ ԿԳՍ նախարարության հետ». edu.nkr.am. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ օգոստոսի 30-ին.
- ↑ «Վարչապետը ստորագրել է մի շարք որոշումներ». http://www.gov.nkr.am/hy/. 04.07.2015.
{{cite web}}
: External link in
(օգնություն)(չաշխատող հղում)|website=
- ↑ «Արմեն Սարգսյանի գրքերը». http://haygirk.nla.am/cgi-bin/koha/opac-main.pl.
{{cite web}}
: External link in
(օգնություն)|website=
- ↑ «Արմեն Սարգսյանի «Արցախի բանահյուսությունը»». granish.org.
- ↑ «Պարգեւատրման հանդիսավոր արարողություն ԼՂՀ հռչակման 25-րդ տարեդարձի կապակցությամբ». www.president.nkr.am. 2016 թ․ սեպտեմբերի 1.