Արմեն Սիմոնյան
- Վիքիպեդիայում կան հոդվածներ Սիմոնյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Արմեն Արշալույսի Սիմոնյան (1932, Հացառատ, Նոր Բայազետի շրջան, Հայկական ԽՍՀ, ԱԽՖՍՀ, ԽՍՀՄ), հայ կենսաքիմիկոս, ՌԴ բնական և էկոլոգիական գիտությունների ակադեմիաների ակադեմիկոս, կենսաբանական գիտությունների դոկտոր, Գավառի պետական համալսարանի պատվավոր պրոֆեսոր է, Հայաստանի գիտության վաստակավոր գործիչ[1], Գավառ քաղաքի պատվավոր քաղաքացի։
Արմեն Սիմոնյան | |
---|---|
Ծնվել է | 1932 |
Ծննդավայր | Հացառատ, Նոր Բայազետի շրջան, Հայկական ԽՍՀ, ԱԽՖՍՀ, ԽՍՀՄ |
Քաղաքացիություն | ԽՍՀՄ և Հայաստան |
Կրթություն | Երևանի պետական համալսարան (1958) |
Գիտական աստիճան | կենսաբանական գիտությունների դոկտոր |
Մասնագիտություն | կենսաքիմիկոս |
Աշխատավայր | ՀՀ ԳԱԱ և Գավառի պետական համալսարան |
Կենսագրություն
խմբագրելԱրմեն Սիմոնյանը ծնվել է 1932 թվականին, Հացառատ գյուղում։ 1958 թվականին ավարտել է Երևանի պետական համալսարանը։ 1960 թվականից աշխատանքի է անցել Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիայում, 1975 թվականին նշանակվել է սաղմնաքիմիայի լաբորատորիայի վարիչ։ 1974 թվականին ստացել է կենսաբանական գիտությունների դոկտորի գիտական աստիճան։ 1991 թվականից աշխատում է Գավառի պետական համալսարանում, 1996 թվականին նշանակվել է բնագիտության ամբիոնի վարիչ։
Արմեն Սիմոնյանի աշխատանքները նվիրված են կենդանիների օնտոգենեզում նյարդային հյուսվածքում կենսաէներգետիկական մեխանիզմների բացահայտմանը, այդ պրոցեսների օնտոգենետիկ ու ֆիլոգենետիկ էվոլյուցիոն փոխհարաբերությունների ուսումնասիրությանը։
Նրա անունը ընդգրկվել է ԱՄՆ-ում հրատարակվող «Ով ով է աշխարհում» համաշխարհային կենսագրական հանրագիտարանի, ինչպես նաև Քեմբրիջի (Մեծ Բրիտանիա) հրատարկվող Միջազգային կենսագրական հանրագիտարանի մեջ։
Աշխատություններ
խմբագրելԱրմեն Սիմոնյանը մոտ 400 գիտական աշխատանքների, մենագրությունների և կենսաբանական բառարանների հեղինակ և համահեղինակ է[2], այդ թվում՝ Ռուս-հայերեն կենսաքիմիական բառարան (համահեղինակ, 1997) և Ռուս-անգլերեն-հայերեն կենսաբանական բացատրական բառարան (համահեղինակ, 1998)[3]։
Անդամակցություն
խմբագրել- Ուղեղի ուսումնասիրության միազգային կազմակերպության անդամ (1995)
- Կենսաքիմիկոսների եվրոպական ընկերության անդամ (1970)
- ՌԴ էկոլոգիական ակադեմիայի անդամ (1996) ակադեմիաների անդամ
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ «Հանրապետության նախագահի հրամանագրերը». president.am. Վերցված է 2021 թ․ օգոստոսի 27-ին.
- ↑ «Սիմոնյան, Արմեն Արշալույսի,».(չաշխատող հղում)
- ↑ Սիմոնյան, Արմեն Արշալույսի; Բատիկյան, Իդա Հրանտի (1998). Ղանդիլյան, Պապին Արտաշեսի; Հարությունյան, Ռուբեն Միքայելի (eds.). Ռուս-անգլերեն-հայերեն կենսաբանական բացատրական բառարան =: Русско-англо-армянский биологический толковый словарь= Russian-english-armenian biological explanatory dictionary. Երևան: Գիտություն. Արխիվացված է օրիգինալից 2021 թ․ օգոստոսի 27-ին. Վերցված է 2021 թ․ օգոստոսի 28-ին.