Արմինե Հարությունյան (բժիշկ)
Արմինե Գագիկի Հարությունյան (հուլիսի 15, 1974, Երևան), հայ բժիշկ, մանկաբարձ-գինեկոլոգ, բժշկական գիտությունների դոկտոր[1], ԵՊԲՀ Մանկաբարձության և գինեկոլոգիայի թիվ 1 ամբիոնի վարիչ, պրոֆեսոր, «Բեգլարյան» բժշկական կենտրոնի գիտության գծով խորհրդական, Վիրահատական գինեկոլոգիայի բաժանմունքի վարիչ, «Բաղրամյան» առողջության կենտրոնի տնօրեն:[2][3][4]
Ծնվել է | հուլիսի 15, 1974 (50 տարեկան) |
---|---|
Ծննդավայր | Երևան, Հայաստան |
Ազգություն | հայ |
Կրթություն | ԵՊԲՀ |
Մասնագիտություն | մանկաբարձ-գինեկոլոգ |
Գիտական աստիճան | բժշկական գիտությունների դոկտոր |
Աշխատավայր | ԵՊԲՀ, Բեգլարյան բժշկական կենտրոն, Բարամյան առողջության կենտրոն |
Պաշտոն | Ամբիոնի վարիչ, պրոֆեսոր, բաժանմունքի վարիչ, տնօրեն |
Ամուսին | Արտաշես Բեգլարյան |
Զավակներ | Գագիկ Բեգլարյան, Արեգ Բեգլարյան |
Ծնողներ | Գագիկ Հարությունյան |
Կրթություն
խմբագրելԳերազանցությամբ ավարտել է Երևանի թիվ 170 միջնակարգ դպրոցը: Բարձրագույն կրթությունը ստացել է Երևանի Մ. Հերացու անվան պետական բժշկական համալսարանում, եղել է համալսարանի Օրբելու անվան անվանական թոշակառու: Հետբուհական կրթությունը ստացել է ԵՊԲՀ Մանկաբարձության և գինեկոլոգիայի ամբիոնում[5]:
Աշխատանքային գործունեութուն
խմբագրել2001 թվականից աշխատում է Երևանի Մ. Հերացու անվան պետական բժշկական համալսարանի Մանկաբարձության և գինեկոլոգիայի թիվ 1 ամբիոնում. 2001-2002թթ՝ ավագ լաբորանտ, 2002-2006թթ՝ ասիստենտ, 2006թ-2022թթ՝ դոցենտ, 2022թ-ից՝ պրոֆեսոր: Իսկ 2022 թվականին պրոֆեսոր Հարությունյանը ընտրվեց ԵՊԲՀ Մանկաբարձության և գինեկոլոգիայի թիվ 1 ամբիոնի վարիչ[6]:
2003-ից զբաղեցնում է «Բեգլարյան» բժշկական կենտրոնի Վիրահատական գինեկոլոգիայի բաժանմունքի վարիչի, իսկ 2020թ.-ից՝ կենտրոնի գիտական աշխատանքների գծով խորհրդականի պաշտոնը:[7][8]
2010 թվականից հանդիսանում է Երևանի «Բաղրամյան» առողջության կենտրոնի տնօրենը[2]:
Գիտական գործունեություն
խմբագրել2002 թվականին պաշտպանել է թեկնածուական ատենախոսություն՝ ստանալով բժշկական գիտությունների թեկնածուի գիտական աստիճան[9]:
2012 թվականին պաշտպանել է դոկտորական ատենախոսություն՝ ստանալով բժշկական գիտությունների դոկտորի գիտական աստիճան[10]։
39 գիտական հոդվածների հեղինակ է[11]:
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ «Արմինե Գագիկի Հարությունյան». Բարձրագույն որակավորման կոմիտե. Արխիվացված է օրիգինալից 2024-07-27-ին. Վերցված է 2024-07-27-ին.
- ↑ 2,0 2,1 «Վարչական կազմ — Բաղրամյան ԱԿ ՓԲԸ». Վերցված է 2024-07-27-ին.
- ↑ «Saving Lives: Armine Harutyunyan (Gynecology)». www.1tv.am (անգլերեն). Վերցված է 2024-07-27-ին.
- ↑ «Dr. Armine G. Harutyunyan». bestofarmenia.com (բրիտանական անգլերեն). Վերցված է 2024-07-27-ին.
- ↑ «Արմինե Գագիկի Հարությունյան – BEGLARYAN MEDICAL CENTERE» (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2024-07-27-ին.
- ↑ «Մրցութային ընթացակարգերով ընտրվեցին ամբիոնի վարիչներ և պրոֆեսորներ». ԵՐԵՎԱՆԻ ՄԽԻԹԱՐ ՀԵՐԱՑՈւ ԱՆՎԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԲԺՇԿԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ. 2022-07-01. Վերցված է 2024-07-27-ին.
- ↑ «Արմինե Հարությունյան». www.doctors.am. Վերցված է 2024-07-27-ին.
- ↑ Lara Araqelyan (2024-07-27), Մի բարուր սեր. Արմինե Հարությունյան, Վերցված է 2024-07-27-ին
- ↑ «Արմինե Հարությունյան, բ.գ.թ». Բարձրագույն որակավորման կոմիտե. 2002-05-02. Արխիվացված է օրիգինալից 2024-07-27-ին. Վերցված է 2024-07-27-ին.
- ↑ «Արմինե Հարությունյան, բ.գ.դ». Բարձրագույն որակավորման կոմիտե. 2011-10-04. Արխիվացված է օրիգինալից 2024-07-27-ին. Վերցված է 2024-07-27-ին.
- ↑ «Արմինե Գագիկի Հարությունյան». ԵՐԵՎԱՆԻ ՄԽԻԹԱՐ ՀԵՐԱՑՈւ ԱՆՎԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԲԺՇԿԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ. Վերցված է 2024-07-27-ին.