Արյունահավաք (հեմատոմա) (հունարեն՝ ατμα-արյուն և հունարեն՝ ωμα-ուռուցք), արյունահոսության հետևանքով արյան սահմանափակ կուտակում հյուսվածքներում, որտեղ առաջանում են արյունով լցված խոռոչներ։ Արյունային ուռուցքի պատճառ են անոթների պատռվածքները, հաճախ՝ հարվածները կամ արյան մակարդելիության փոփոխությունները։

Արյունահավաք
Տեսակվնասվածք և ախտանիշ կամ նշան
Բժշկական մասնագիտությունընտանեկան բժշկություն
ՀՄԴ-10T14.0
 Hematomas Վիքիպահեստում

Առաջանում է արյունատար անոթների վնասման հետևանքով, մաշկի և շրջոսկրի տակ, մկաններում, հոդախորշերում, լորձաթաղանթներում, ներքին օրգաններում և այլն։ Փափուկ հյուսվածքներում սալջարդի հետևանքով առաջանում է ոչ մեծ մակերեսային, ցավոտ արյունային ուռուցք՝ արյան ենթազեղումով, որը հաճախ կարելի է կանխել՝ սալջարդի ժամանակ ճիշտ առաջին օգնություն ցույց տալով։ Ժամանակին բուժելիս արյունային ուռուցքը սովորաբար անցնում է անհետևանք։ Տարածուն (օրինակ՝ միջմկանային) արյունային ուռուցքի դեպքում հիվանդը պետք է բուժվի բժշկի հսկողությամբ։

Կենսական կարևոր օրգանների (գլխուղեղ, լյարդ և այլն) սալջարդի դեպքում անհրաժեշտ է անհապաղ դիմել բժշկի, քանի որ կարող են առաջանալ կյանքի համար խիստ վտանգավոր արյունային ուռուցքներ։

Տես նաև

խմբագրել
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբանական տարբերակը վերցված է Հանրամատչելի բժշկական հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։  
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 2, էջ 102