Արշալուսիկ

Թռչունների տեսակ ճանճորսների ընտանիքից

Արշալուսիկ (լատին․՝ Erithacus rubecula), ճանճորսների ընտանիքի թռչուն։ Նստակյաց է, տարածված։

Արշալուսիկ
Գիտական դասակարգում
Թագավորություն Կենդանիներ
Տիպ Քորդավորներ
Դաս Թռչուններ
Կարգ Ճնճղուկազգիներ
Ընտանիք Ճանճորսներ
Ցեղ Արշալուսիկներ
Տեսակ Արշալուսիկ
Լատիներեն անվանում
Erithacus rubecula
Linnaeus, 1758
Հատուկ պահպանություն
Արեալ
պատկեր
     Ամառը      Հիմնական      Ձմեռը


Դասակարգումը
Վիքիցեղերում


Պատկերներ
Վիքիպահեստում

ITIS 559964
NCBI 37610
EOL 1051567

Արտաքին կառուցվածք

խմբագրել

Մարմնի երկարությունը 14 սմ է, թևերի բացվածքը՝ 20-22 սմ։ Հասունը վերևից դարչնագույն է, դիմային մասը, կոկորդը և կուրծքը՝ շիկակարմիրնարնջագույն, փորը և ներքնապոչը՝ աղոտ սպիտակ, կտուցը՝ սև, նրբագեղ։ Երիտասարդի մարմինը առջևից բաց դարչնագույն է՝ խիտ պտերով ու զոլերով։ Կեցվածքն ուղղաձիգ է, թռչում է ճարպիկ՝ կարճ տարածություններ, հաճախ հանդիպում է խիտ թփուտներում։ Բնակվում է անտառներում, պտղատու այգիներում, մացառուտներում։

Սննդառություն

խմբագրել

Սնվում է անողնաշարավորներով, սերմերով։

Բազմացում և զարգացում

խմբագրել

Գարնանային 1-ին բնադրազույգերը ձևավորվում են ապրիլի սկզբից մայիսի վերջը։ Որպես ոչ օրինաչափ երևույթ՝ արուների թերի երգը կարելի է լսել հունվարին։ Բույնը գավաթաձև է՝ մամուռից, ծառերի փչակներում, ելուստների վրա կամ արհեստական թռչնաբներում (Դիլիջանի արգելոցում)՝ գետնից 2-3 մ բարձր։ Ձվերը բներում հայտնվում են մայիսի վերջից հունիսի 1-ին տասնօրյակին։ Թխսակալում է էգը՝ 14-15 օր։ Ձագերը բներում հայտնվում են հունիսի 3-րդ տասնօրյակից։ Կրկնակի բնադրման դեպքում կարող են հանդիպել մասնակի թխսած նոր ձվեր։ Թռիչքին տիրապետում են հուլիսից օգոստոս։ Ձագերը բնից դուրս են գալիս 15-17-րդ օրը, 7- 8 օր մնում ծնողների հսկողության տակ, ապա՝ հեռանում։

Լավ ճանաչելի է դաշտային պայմաններում։ Կեցվածքով և փետրավորման ցայտուն կարմիր բծով որոշակի գեղագիտական արժեք է ներկայացնում։ Ձմռանը բարձրադիր և հյուսիսային շրջաններից գաղթում է ցածրադիր հովիտներ (Արարատյան դաշտ, Երևանի շրջակայք)։

 
 
Cuculus canorus + Erithacus rubecula
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական տարբերակը վերցված է Հայաստանի բնաշխարհ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։  
 Վիքիցեղերն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Արշալուսիկ» հոդվածին։
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Արշալուսիկ» հոդվածին։