Արշակ Շահնազարյան
- Վիքիպեդիայում կան հոդվածներ Շահնազարյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Արշակ Գաբրիելի Շահնազարյան (փետրվարի 1, 1872[1], Աշտարակ, Էջմիածնի գավառ, Երևանի նահանգ, Կովկասի փոխարքայություն, Ռուսական կայսրություն[1] - դեկտեմբերի 29, 1942[1], Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ[1]), հայ բանաստեղծ, արձակագիր, ԽՍՀՄ գրողների միության անդամ 1934 թվականից։
Արշակ Շահնազարյան | |
---|---|
Ծնվել է | փետրվարի 1, 1872[1] |
Ծննդավայր | Աշտարակ, Էջմիածնի գավառ, Երևանի նահանգ, Կովկասի փոխարքայություն, Ռուսական կայսրություն[1] |
Վախճանվել է | դեկտեմբերի 29, 1942[1] (70 տարեկան) |
Վախճանի վայր | Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ[1] |
Մասնագիտություն | գրող և ուսուցիչ |
Ազգություն | հայ |
Քաղաքացիություն | Ռուսական կայսրություն և ԽՍՀՄ |
Կրթություն | Գևորգյան հոգևոր ճեմարան[1] |
Անդամակցություն | ԽՍՀՄ Գրողների միություն |
Արշակ Շահնազարյան Վիքիդարանում |
Կենսագրություն
խմբագրելԾնվել է Աշտարակ գյուղում (այժմ՝ Աշտարակ քաղաքը)։ Սովորել է տեղի ծխական դպրոցում և Էջմիածնի Գևորգյան ճեմարանիում։ 1892 թվականին ավարտել է Երևանի ուսուցչական սեմինարիան և մանկավարժակությամբ զբաղվել տարբեր վայրերում։ 1897 թվականին Սուրմալուի գավառի Կողբ գյուղի դպրոցի վարիչն էր։ Հակակառավարական քարոզի մեղադրանքով 1902 թվականին հեռացվել է պաշտոնից և ձերբակալվել ու բանտում մնացել մինչև 1904 թվականը։ 1904-1908 թվականներին շարունակել է ուսուցչություն անել, ապա աշխատել է կոոպերացիայի բնագավառում։ Եղել է Հայկոոպի առաջին նախագահը։ Շահնազարյանի ստեղծագործությունների հերոսները գյուղի քայքայվող մանր գյուղացիությունն ու գյուղական ցեցերն են։ Խորհրդային շրջանում նկարագրել է նոր կազմավորվող սոցիալիստական գյուղը[2]։
Ա. Շահնազարյանի երկերի մատենագրություն
խմբագրել- Խավար աշխարհում (պատմվածքներ), Երևան, տպարան «Լույս» Արշակ Հակոբյանցի և որդիք, 1909, 309 էջ։
- «Ազատարար»-ը (պատմվածք), Երևան, հրատարակչություն կոոպխորհրդի, 1926, 53 էջ։
- Հարամ-կաթնակեր աղջիկը (կենցաղապոեմ), Երևան, «Հերմես», 1926, 71 էջ։
- Երրորդության գաղտնիքը (կոոպերատիվ պատմվածք), Երևան, Պետհրատ, 1929, 29 էջ։
- Գյուղական պատկերներ (պատմվածքերի ժողովածու), Երևան, Պետհրատ, 1933, 226 էջ։
- Էն սև օրերից, Երևան, Պետհրատ, 1936, 24 էջ։
- Արևի ճամփին։ Պատմվածքներ, Երևան, Պետհրատ, 1939, 97 էջ։
- Մելիքի աղջիկը, Երևան, Հայպետհրատ, 1944, 34 էջ։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,00 1,01 1,02 1,03 1,04 1,05 1,06 1,07 1,08 1,09 1,10 1,11 Հայկական սովետական հանրագիտարան, հատոր 8 (հայ.) — հատոր 8. — էջ 426—427.
- ↑ «Zarkfoundation - Արշակ Շահնազարյան». zarkfoundation.com.
- ↑ Հայկ Խաչատրյան (1986). Գրական տեղեկատու. Երևան: «Սովետական գրող». էջ 422.
- ↑ «Ով ով է։ Հայեր» հանրագիտարան, հատո երկրորդ, գլխավոր խմբագիր Հովհաննես Այվազյան, Հայկական հանրագիտարան հրատարակչություն, Երևան, 2007 թ.:
Վիքիդարանն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Արշակ Շահնազարյան» հոդվածին։ |
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 8, էջ 426)։ |