Արսեն Ամիրյան
Արսեն Մինասի Ամիրյան (նոյեմբերի 10, 1881[1], Բաքու, Ռուսական կայսրություն[1] - սեպտեմբերի 20, 1918[1], Թուրքմենստան), հայ բոլշևիկ հեղափոխական, լրագրող, հրապարակախոս, Բաքվի 26 կոմիսարներից։
Արսեն Ամիրյան | |
---|---|
Ծնվել է | նոյեմբերի 10, 1881[1] |
Ծննդավայր | Բաքու, Ռուսական կայսրություն[1] |
Մահացել է | սեպտեմբերի 20, 1918[1] (36 տարեկան) |
Մահվան վայր | Թուրքմենստան |
Քաղաքացիություն | Ռուսական կայսրություն |
Ազգություն | հայ |
Կրթություն | Կիևի Տարաս Շևչենկոյի անվան ազգային համալսարանի իրավաբանության ֆակուլտետ |
Մասնագիտություն | հրապարակախոս, լրագրող, խմբագիր և հեղափոխական |
Աշխատավայր | Բակինսկի ռաբոչի[1] |
Կուսակցություն | ՀՅԴ[1] և Ռուսական սոցիալ-դեմոկրատական կուսակցություն (բոլշևիկների) |
Կենսագրություն
խմբագրելԾնվել է 1881 թվականի նոյեմբերի 10-ին, Բաքվում։ 1898 թվականին ավարտել է տեղի գիմնազիան։ 1899 թվականին ընդունվել է Կիևի համալսարանի իրավաբանական ֆակուլտետ։ Ուսանողական հեղափոխական ելույթներին մասնակցելու համար 1902 թվականին հեռացվել է համալսարանից, տեղափոխվել է Բաքու։ Ամիրյանը գաղափարական բարդ ուղի է անցել։ 1902-1906 թթ. հարել է ՀՅԴ-ին։ 1906 թվականին լույս է տեսել Ամիրյանի «Ժամանակն է սթափվելու», 1907 թվականին՝ «Դաշնակցության կրիզիսը» գրքույկները (Մրավյան ծածկանունով)։ Ռեակցիայի տարիներին ցարական ինքնակալության դեմ հանդես գալու համար բանտարկվել է։ 1910 թվականին բանտից դուրս գալուց հետո Ամիրյանն անցել է Բոլշևիկյան կուսակցության շարքերը։ Մինչև 1917 թվականի փետրվարյան հեղափոխությունը Ամիրյանը Բաքվի պրոլետարիատի շրջանում քաղաքական-քարոզչական գործունեություն է ծավալել։ Բաքվի կոմունայի ժամանակ մտել է բոլշևիկյան ղեկավար խմբի մեջ։ 1917-1918 թվականներին խմբագրել է «Բակինսկի ռաբոչի» («Бакинский Рабочий») թերթը, որտեղ տպագրած հոդվածներով ոգևորել է աշխատավորությանը։ Կոմունայի անկումից հետո (1918 թվականի հուլիսի 30) ձերբակալվել է և սեպտեմբերի 20-ին գնդակահարվել 26 կոմիսարների հետ[2]։
Օգտագործել է Ա., Ա. Ամ., Ամիրյան, Զարգար, Մրավյան, А., Ам., Ам-ан, Ам-ов, Ам-ян, А-н, Адмирал ծածկանունները[3]։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,00 1,01 1,02 1,03 1,04 1,05 1,06 1,07 1,08 1,09 Հայկական սովետական հանրագիտարան (հայ.) / Վ. Համբարձումյան, Կ. Խուդավերդյան — Հայկական հանրագիտարան հրատարակչություն, 1974.
- ↑ Արզումանյան Մ. Վ., Արմեն Ամիրյան, Ե., 1961:
- ↑ Բախտիար Հովակիմյան, Հայոց ծածկանունների բառարան, Ե., ԵՊՀ հրատ., 2005, էջ 556։
Արտաքին հղումներ
խմբագրելՎիքիդարանն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Արսեն Ամիրյան» հոդվածին։ |
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 1, էջ 322)։ |