Արսեն Դարբինյան

քաղաքական գործիչ

Արսեն Ռազմիկի Դարբինյան (ապրիլի 26, 1958(1958-04-26)[1], Կիրովական, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), ՀՀ պետական գործիչ, Հայաստանի Հանրապետության Լոռու մարզպետի տեղակալ։

Արսեն Դարբինյան
Ծնվել էապրիլի 26, 1958(1958-04-26)[1] (66 տարեկան)
ԾննդավայրԿիրովական, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
ԿրթությունՎՊՀ (1980) և ՀԱՊՀ (1989)
Մասնագիտությունքաղաքական գործիչ
ԿուսակցությունՀայաստանի Հանրապետական կուսակցություն

Կրթություն

խմբագրել

Աշխատանքային գործունեությունը

խմբագրել
  • 1980-1982 թթ. - եղել է Ստեփանավանի շրջանի Վարդաբլուր գյուղի միջնակարգ դպրոցի մեքենագիտության ուսուցիչ։
  • 1983-1984 թթ. - աշխատել է Կիրովականի թիվ 2985 ավտոշարսյունում՝ որպես տեխնիկական վերահսկողության բաժնի պետ։
  • 1985-1988 թթ. - աշխատել է ՀԽՍՀ առևտրի մինիստրության շինվերանորոգման տրեստի շինիրերի կոմբինատի Կիրովականի մասնաճյուղում՝ որպես արտադրամասի պետի տեղակալ։
  • 1988-1994 թթ. - «Ույուտ» արտադրական կոոպերատիվի նախագահի տեղակալ, այնուհետև՝ նախագահ։
  • 1994-2000 թթ. - ՀՀ տրանսպորտի և հաղորդակցության նախարարության Սպիտակի ճանապարհային շինարարության ու շահագործման պետական ձեռնարկության տնօրեն։
  • 2000-2001 թթ. - «Ճանապարհ» ՓԲԸ-ի գործադիր տնօրեն։
  • 2001 թ. մայիսի 21-ին լրացուցիչ ընտրություններով ընտրվել է ՀՀ Ազգային ժողովի երկրորդ գումարման պատգամավոր թիվ 49 ընտրատարածքից։ Ազգային ժողովի ֆինանսավարկային, բյուջետային և տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ։ «Միասնություն» խմբակցության անդամ։
  • 2003 թ. - ՀՀ վարչապետի որոշմամբ նշանակվել է Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարի տեղակալ։
  • 2007 թ. - ՀՀ վարչապետի որոշմամբ նշանակվել է Հայաստանի Հանրապետության Լոռու մարզպետի տեղակալ։

Ամուսնացած է, ունի երկու զավակ։ Հայաստանի հանրապետական կուսակցության անդամ է։

Ծանոթագրություններ

խմբագրել