Արսեն Համբարձումյան

հայ պատմաբան
Վիքիպեդիայում կան հոդվածներ Համբարձումյան ազգանունով այլ մարդկանց մասին։

Արսեն Խաչիկի Համբարձումյան (հունիսի 30, 1973(1973-06-30), Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), ՀՀ պետական և քաղաքական գործիչ։

Արսեն Համբարձումյան
 
Մասնագիտություն՝ պատմաբան և քաղաքական գործիչ
Ազգություն հայ
Ծննդյան օր հունիսի 30, 1973(1973-06-30) (51 տարեկան)
Ծննդավայր Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
Քաղաքացիություն  Հայաստան

Կրթություն

խմբագրել
  • 1990-1995 թթ. սովորել և ավարտել է Երևանի պետական համալսարանի պատմության ֆակուլտետը։ Եղել է ԵՊՀ առաջին ուսանողական խորհրդի նախագահության անդամ, արտաքին հարաբերությունների հանձնախմբի նախագահ։
  • 1995-1998 թթ. սովորել է ԵՊՀ ասպիրանտուրայում՝ հայոց պատմություն մասնագիտությամբ։ Գիտական երկու և լրագրային շուրջ 30 հոդվածների հեղինակ է։

Աշխատանքային գործունեությունը

խմբագրել
  • 1993 թ. սեպտեմբեր - նոյեմբեր - Շուշիի «Արամ Մանուկյան» վարժարանի ուսուցիչ։
  • 1995 թ. հոկտեմբեր-դեկտեմբերին աշխատել է ԵՊՀ պատմության ֆակուլտետում որպես ասիստենտ։
  • 1998-1999 թթ. աշխատել է ՀՀ մշակույթի, երիտասարդության հարցերի և սպորտի նախարարության երիտասարդության հարցերի վարչությունում որպես գլխավոր մասնագետ։
  • 1999-2005 թթ. - ՀՀ Ազգային ժողովի ՀՅԴ պատգամավորական խմբակցության գլխավոր մասնագետ։
  • 2005-2008 թթ. - Սոցիալական պաշտպանության ոլորտի կառավարման վարկային ծրագրի համակարգող։

Քաղաքական գործունեությունը

խմբագրել

Ունի երեք երեխա։

Նախորդող
Աղվան Վարդանյան
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար
Արսեն Համբարձումյան

2 հունիսի 2008—12 մայիսի 2009
Հաջորդող
Գևորգ Պետրոսյան

Ծանոթագրություններ

խմբագրել