Արսեն Միքայելյան
Այս հոդվածն աղբյուրների կարիք ունի։ Դուք կարող եք բարելավել հոդվածը՝ գտնելով բերված տեղեկությունների հաստատումը վստահելի աղբյուրներում և ավելացնելով դրանց հղումները հոդվածին։ Անհիմն հղումները ենթակա են հեռացման։ |
Ուշադրություն։ Այս հոդվածի ստեղծողը կամ նրանում մեծ ներդրում ունեցող անձը, ըստ երևույթին, հետաքրքրությունների կոնֆլիկտ ունի հոդվածի առարկայի հետ։ Հոդվածը կարող է պահանջել մաքրում Վիքիպեդիայի քաղաքականությանը, հատկապես չեզոք տեսակետի պահանջը բավարարելու համար։ Հետագա քննարկումը քննարկման էջում։ |
- Վիքիպեդիայում կան հոդվածներ Միքայելյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Արսեն Սեյրանի Միքայելյան (հունիսի 11, 1982, Ստեփանակերտ, Ադրբեջանական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ տնտեսագետ։
Արսեն Միքայելյան | |
---|---|
Ծնվել է | հունիսի 11, 1982 (42 տարեկան) |
Ծննդավայր | Ստեփանակերտ, Ադրբեջանական ԽՍՀ, ԽՍՀՄ |
Քաղաքացիություն | Արցախ |
Կրթություն | Արցախի պետական համալսարան (2003) և Երևանի պետական համալսարան (2005) |
Մասնագիտություն | բանկիր և տնտեսագետ |
Ծնվել է 1982 թ. հունիսի 11-ին, Ստեփանակերտ քաղաքում։ 1999 թ. ավարտել է Ստեփանակերտի թիվ 9 միջնակարգ դպրոցը։ 2003 թ. ավարտել է Արցախի պետական համալսարանի տնտեսագիտական ֆակուլտետը։ 2005 թ. ավարտել է Երևանի պետական համալսարանի մագիստրատուրան՝ ստանալով տնտեսագիտության մագիստրոսի աստիճան։ 2003 թ. ընդունվել է աշխատանքի «Հայխնայբանկ» ՓԲԸ փոխատվական գործառնությունների գլխավոր վարչության մասնագետի պաշտոնում։ 2004 թ. նշանակվել է «Հայխնայբանկ» ՓԲԸ վարկային գործառնությունների բաժնի առաջատար մասնագետի պաշտոնում։ 2005 թ. աշխատել է «Արդշինինվեստբանկ» ՓԲԸ-ում՝ որպես գլխավոր մասնագետ։ 2005 թ. նշանակվել է «Արդշինինվեստբանկ» ՓԲԸ «Ստեփանակերտ» մասնաճյուղի կառավարիչ։ 2007 թ. համատեղությամբ նշանակվել է «Արդշինինվեստբանկ» ԲԸ Լեռնային Ղարաբաղի տարածաշրջանի տարածքային վարչության պետ։ 2007-2008 թթ. դասախոսել է Արցախի պետական համալսարանի տնտեսագիտության ամբիոնում։ Ունի տնտեսագիտական գիտությունների թեկնածուի աստիճան։ 2007-2009 թթ. համատեղությամբ աշխատել է «Միջազգային բիզնես կենտրոն» ՓԲԸ գլխավոր տնօրենի պաշտոնում։ 2010 թ. մայիսի 23-ի խորհրդարանական ընտրություններում ընտրվել է ԼՂՀ հինգերորդ գումարման Ազգային Ժողովի պատգամավոր՝ մեծամասնական ընտրակարգով, թիվ 6 ընտրատարածքից։ Ազգային Ժողովի ֆինանսաբյուջետային և տնտեսական կառավարման հարցերի մշտական հանձնաժողովի անդամ է։ Ազգային Ժողովի «Հայրենիք» խմբակցության անդամ է։ «Ազատ Հայրենիք» կուսակցության անդամ է։ 2012 թ.-ին նշանակվել է ԼՂՀ վարչապետի խորհրդական։
Պարգևներ
խմբագրելԼՂՀ բանկային համակարգին մատուցած ծառայությունների համար պարգևատրվել է Ոսկե մեդալով։
Ընտանիք
խմբագրելԱմուսնացած է, ունի երկու զավակ։
Արտաքին հղումներ
խմբագրելhttp://www.cec.am/?p_ID=40(չաշխատող հղում)