Արսեն Շահինյան
Արսեն Կարապետի Շահինյան (դեկտեմբերի 14, 1975, Վաղարշապատ, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), պատմաբան, միջնադարյան ուսումնասիրություններ կատարող, արևելագետ (արաբագետ, հայագետ), բյուզանդագետ։ Պատմական գիտությունների դոկտոր (2010), Սանկտ Պետերբուրգի պետական համալսարանի պրոֆեսոր։
Արսեն Շահինյան | |
---|---|
Ծնվել է | դեկտեմբերի 14, 1975 (48 տարեկան) |
Ծննդավայր | Վաղարշապատ, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ |
Քաղաքացիություն | ԽՍՀՄ և Ռուսաստան |
Կրթություն | Սանկտ Պետերբուրգի համալսարան |
Կոչում | պրոֆեսոր |
Գիտական աստիճան | պատմական գիտությունների դոկտոր (2010) |
Մասնագիտություն | գիտնական, պատմաբան, արևելագետ, միջնադարագետ, արաբագետ, հայագետ և բյուզանդագետ |
Կենսագրություն
խմբագրելԱրսեն Կարապետի Շահինյանը ծնվել է 1975 թվականի դեկտեմբերի 14-ին Էջմիածնում (այժմ՝ Վաղարշապատ)։ 1997 թվականին ավարտել է Սանկտ Պետերբուրգի պետական համալսարանի արևելագիտության ֆակուլտետը՝ Մերձավոր և Միջին Արևելքի պատմություն մասնագիտությամբ։ Հաջորդ երեք տարիներին սովորել է համալսարանի ասպիրանտուրայում։ 2002 թվականին պաշտպանել է թեկնածուական, իսկ 2010 թվականին՝ դոկտորական ատենախոսություն։ 2000-2005 թվականներին զբաղեցրել է Սանկտ Պետերբուրգի պետական համալսարանի արևելագիտության ֆակուլտետի դեկանի տեղակալի պաշտոնը։ 2011 թվականին ատենախոսությունը պաշտպանելուց հետո նշանակվել է Սանկտ Պետերբուրգի պետական համալսարանի պատմության ինստիտուտի պրոֆեսորի պաշտոնում։ Համալսարանում դասավանդում է Հայաստանի և Մերձավոր Արևելքի պատմության դասընթացներ։ 2011 թվականից Հայագիտական ուսումնասիրությունների միջազգային ասոցիացիայի անդամ է[1]։
Գիտական գործունեություն
խմբագրելԱրսեն Շահինյանը 4 գրքի և բազմաթիվ հոդվածների հեղինակ է ռուսերեն, հայերեն, ֆրանսերեն և անգլերեն լեզուներով։ Հանդես է եկել որպես զեկուցող Մերձավոր Արևելքի և Հայաստանի վերաբերյալ բազմաթիվ գիտաժողովներում, այդ թվում՝ միջազգային և Արևմտյան Եվրոպայում անցկացվող կոնֆերանսներում։ Աշխարհագրության և Հայաստանի պատմության երկու դասագրքերի հեղինակ է[2]։
Արժանացել է Ռուսաստանի Դաշնության նախագահի դրամաշնորհի՝ ռուս երիտասարդ գիտնականներին և գիտության դոկտորներին պետական աջակցության համար[1]։
Մատենագիտություն
խմբագրել- Գրքեր
- Закавказье в составе Арабского халифата. — СПб.: Издательство Санкт-Петербургского университета, 1998. — 108 с.
- Из истории арменоведения в Санкт-Петербургском университете. — СПб.: Издательство Санкт-Петербургского университета, 1999. — 60 с. — ISBN 978-5-288-02705-5
- Армения накануне арабского завоевания. — СПб.: Издательство Санкт-Петербургского университета, 2003. — 188 с. — ISBN 978-5-86007-763-8
- Армения и страны Южного Кавказа в условиях византийско-иранской и арабской власти. — СПб.: Алетейя, 2011. — 512 с. — (Византийская библиотека). — 1500 экз. — ISBN 978-5-91419-573-8
- Арабо-мусульманская историография IX в. о странах и народах Кавказа, Армянского нагорья и смежных областей СПб.: Дмитрий Буланин, 2018. - 410, [5] с. - ISBN 978-5-86007-878-9
- История стран Ближнего и Среднего Востока от поздней Античности до современности : учебник для вузов. — М.: Юрайт, 2020. — 347 с. — (Высшее образование). — ISBN 978-5-534-13161-1
- Որոշ հոդվածներ
- Неизвестный договор 22 г. х. (642/3 г.) арабо-мусульманских завоевателей с правителем византийского Кавказа(ռուս.) // Византийский временник / ред. Сергей Павлович Карпов. — М.: Наука, 2021. — Т. 105. — С. 81—97. — ISSN 0132-3776.
- The Number of the ’Ahl aḏ-Ḏimma in the Vilayet of Armīnīya of the Arab Caliphate(անգլ.) // Iran and the Caucasus. — Leiden: Koninklijke Brill, 2019. — Т. 23. — № 2. — С. 167—176. — ISSN 1609-8498. —
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 «Шагинян Арсен Карапети» (ռուսերեն). СПбГУ. Վերցված է 2022 թ․ մայիսի 17-ին.
- ↑ «Список трудов». eLibrary (ռուսերեն). РИНЦ. Վերցված է 2022 թ․ մայիսի 17-ին.
Գրականություն
խմբագրել- Милибанд С. Д. Шагинян, Арсен Карапети // Востоковеды России: XX — начало XXI века: биобиблиографический словарь: в 2 книгах / отв. ред. В. М. Алпатов. — ИВ РАН; ИНИОН РАН. — М.: Восточная литература, 2008. — Т. 2: Н—Я. — С. 638. — ISBN 978-5-02-036368-7.