Արսլան Մուբարյակով
Արսլան Մուբարյակով Կոտլիահմետովիչ (ռուս.՝ Арслан Котлыахметович Мубаря́ков դեկտեմբերի 2 (15), 1908, Ասի, Ուֆայի նահանգ, Վերխնեուրալսկի վարչաշրջան, Ռուսական կայսրություն[1] - մայիսի 5, 1977, Ուֆա, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ), բաշկիր խորհրդային դերասան և ռեժիսոր, ԽՍՀՄ ժողովրդական արտիստ (1955)։
Արսլան Մուբարյակով | |
---|---|
Ծնվել է | դեկտեմբերի 2 (15), 1908 |
Ծննդավայր | Ասի, Ուֆայի նահանգ, Վերխնեուրալսկի վարչաշրջան, Ռուսական կայսրություն[1] |
Մահացել է | մայիսի 5, 1977 (68 տարեկան) |
Մահվան վայր | Ուֆա, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ |
Գերեզման | Muslim Cemetery |
Քաղաքացիություն | Ռուսական կայսրություն և ԽՍՀՄ |
Կրթություն | Ուֆայի արվեստի դպրոց |
Մասնագիտություն | թատրոնի դերասան, կինոդերասան, թատերական ռեժիսոր և դրամատուրգ |
Աշխատավայր | Մաժիտ Գաֆուրի անվան դրամայի ակադեմիական թատրոն |
Կուսակցություն | ԽՄԿԿ |
Պարգևներ և մրցանակներ |
1931 թ.-ին ավարտել է Ուֆայի արվեստի տեխնիկումի թատերական բաժինը։ 1928 թ.-ից (ընդհատումով) Մ․ Գաֆուրիի անվան դրամայի բաշկիրական թատրոնի (Ուֆա) դերասան, 1937-1939 թթ.-ին, 1951-1954 թթ.-ին՝ գլխավոր ռեժիսոր։ Լավագույն դերերից են՝ Սալավաթ Յուլաև (Բիկբայի «Սալավաթ»), Օթելլո (Շեքսպիրի «Օթելլո), Պրոտասով (Լ․ Տոլստոյի «Կենդանի դիակ»)։ Ստեղծել Լենինի կերպարը (Պոգոդինի «Հրացանավոր մարդը», «Երրորդը՝ պաթետիկականը»)։ Բեմադրություններից են՝ Բիկբայի «Կարլուգաս» (1938), Մինկոյի «Չնշելով ազգանունները» (1953)։ Նկարահանվել է կինոյում։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 1,2 Բաշկիրական հանրագիտարան (ռուս.) — Башкирская энциклопедия, 2005. — 4344 с.
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 8, էջ 72)։ |