Արվիդ Յանսոնս
Արվիդ Յանսոնս (Յանսոն) (լատիշ․՝ Arvīds Jansons, հոկտեմբերի 10, 1914[1], Լիեպայա, Grobin County, Կուրլանդիական գուբերնիա, Ռուսական կայսրություն - նոյեմբերի 21, 1984, Մանչեսթեր, Մեծ Մանչեսթեր, Միացյալ Թագավորություն), լատվիացի խորհրդային դիրիժոր, ջութակահար, մանկավարժ, ԽՍՀՄ ժողովրդական արտիստ (1976)[2], ստալինյան մրցանակի դափնեկիր (1951):
Արվիդ Յանսոնս | |
---|---|
Բնօրինակ անուն | լատիշ․՝ Arvīds Jansons |
Ծնվել է | հոկտեմբերի 10, 1914[1] Լիեպայա, Grobin County, Կուրլանդիական գուբերնիա, Ռուսական կայսրություն |
Երկիր | Լատվիա և ԽՍՀՄ |
Մահացել է | նոյեմբերի 21, 1984 (70 տարեկան) Մանչեսթեր, Մեծ Մանչեսթեր, Միացյալ Թագավորություն |
Գերեզման | Լիտերատորսկիե մոստկի |
Ժանրեր | դասական երաժշտություն |
Մասնագիտություն | դիրիժոր, երաժշտության ուսուցիչ, համալսարանի դասախոս և ջութակահար |
Գործիքներ | ջութակ |
Աշխատավայր | Սանկտ Պետերբուրգի կոնսերվատորիա |
Կրթություն | Յազեպ Վիտոլի անվան Լատվիայի երաժշտական ակադեմիա |
Պարգևներ | |
Arvīds Jansons Վիքիպահեստում |
Անվանի դիրիժոր Մարիս Յանսոնսի հայրն է։
Կենսագրություն
խմբագրելԾնվել է 1914 թվականի հոկտեմբերի 10-ին (նոր տոմարով՝ հոկտեմբերի 23-ին, ըստ այլ աղբյուրների՝ հոկտեմբերի 24-ին[3]), լատվիական Լիբավա (ներկայումս՝ Լիեպայա) քաղաքում։
1929—1935 թվականներին սովորել է Լիեպայայի Ժողովրդական կոնսերվատորիայի ջութակի դասարանում։ 1931 թվականից՝ Լիեպայայի օպերայի և ֆիլհարմոնիայի նվագախմբի ջութակահար։ 1940 թվականին առաջին անգամ հանդես է եկել որպես դիրիժոր՝ նվագավարելով Ֆ. Ռայմոնդի «Կապույտ դիմակ» օպերետը Լիեպայայի օպերային թատրոնում։
1940-1944 թվականներին սովորել է Ռիգայում՝ լատվիական կոնսերվատորիայում, ջութակի և կոմպոզիցիայի դասարաններում, միաժամանակ հանդես է եկել լատվիական ազգային օպերայում՝ որպես ջութակահար, ինչպես նաև հաճախել է Լեո Բլեխի նվագավարության պարապմունքներին։ 1944 թվականին դարձել է լատվիական օպերայի, 1946-ին՝ լատվիական ռադիոյի սիմֆոնիկ նվագախմբի դիրիժոր։
1952 թվականին տեղափոխվել է Լենինգրադ՝ անվանի դիրիժոր Եվգենի Մռավինսկու հրավերով, դարձել վերջինիս ասիստենտը, որոշ ժամանակ անց՝ Լենինգրադի ֆիլհարմոնիայի սիմֆոնիկ նվագախմբի դիրիժորներից մեկը,իսկ 1964—1967 թվականներին՝ այդ նվագախմբի նաև ղեկավարը, նվագախումբ, որի հետ ելույթներ է ունեցել ոչ միայն ԽՍՀՄ-ում, այլև արտասահմանյան մի շարք երկրներում։ Հաճախ Արվիդ Յանսոնսին հրավիրել են նվագավարելու արտասահմանյան երկրների նվագախմբերի, մասնավորապես՝ Տոկիոյի նվագախմբի կատարումները։
1965 թվականից նա եռանդուն կերպով մանկավարժական գործունեություն է ծավալել, վարպետության դասեր տվել Գերմանիայում, Ֆինլանդիայում, Շվեդիայում... 1965—1975 թվականներին ղեկավարել է դիրիժորական վարպետության միջազգային դասընթացները Վայմարում։ 1972—1984 թվականներին աշխատել է Լենինգրադի Նիկոլայ Ռիմսկի-Կորսակովի անվան կոնսերվատորիայում՝ որպես օպերա-սիմֆոնիկ նվագավարության ամբիոնի վարիչ։
Նրա որդին՝ Մարիսը, նույնպես անվանի դիրիժոր է։
Արվիդ Յանսոնսը մահացել է 1984 թվականի նոյեմբերի 21-ին, Մանչեսթրում, համերգի ժամանակ՝ Հալլեի նվագախմբի կատարումներից մեկը նվագավարելիս ինֆարկտ ստանալու պատճառով[4]։ Հուղարկավորվել է Լենինգրադի (Սանկտ-Պետերբուրգի) Վոլկովյան գերեզմանատանը[5]։
Ձայնագրությունների ընտրանի
խմբագրել«Մելոդիա» (ԽՍՀՄ)
- Անտոնին Դվորժակ։ Սիմֆոնիա No. 9 E minor ԽՍՀՄ սիմֆոնիկ նվագախումբ
- Ցեզար Ֆրանկ; Սիմֆոնիա D minor
- Ֆերենց Լիստ; սիմֆոնիկ պոեմ Տասսո, Լենինգրադի ֆիլհարմոնիկ նվագախումբ
- Անդրեյ Պետրով։ սիմֆոնիկ պոեմ, Լենինգրադի ֆիլհարմոնիկ նվագախումբ
- Պյոտր Չայկովսկի; սյուիտ No. 1 և սիմֆոնիա No. 3 Մոսկվայի ռադիոյի սիմֆոնիկ նվագախումբ
- Մանուել դե Ֆալյա; El amor brujo Իրինա Արխիպովայի հետ
Caprice Records , Sweden
- Հիլդինգ Ռոզենբերգ; Ջութակի No. 2 կոնցերտը, Ստոկհոլմ թագավորական ֆիլհարմոնիկ նվագախումբ
Ռադիոարխիվներ
խմբագրելBBC
- Դմիտրի Շոստակովիչ։ No. 5 սիմֆոնիան, Չայկովսկու Քնած գեղեցկուհին բալետը (1971)
- Գուստավ Մալեր։ No. 5 սիմֆոնիան (1984, վերջին կատարումը, Բրիտանական գրադարանի ձայնագրությունների արխիվում
Պարգևներ, կոչումներ
խմբագրել- Երիտասարդ դիրիժորների համամիութենական ստուգատես-մրցույթ (2-րդ մրցանակ, Լենինգրադ, 1946)
- Ստալինյան մրցանակ (երկրորդ աստիճանի) (1951) — Ա. Պ. Սկուլտեի «Ազատության սակտա» օպերայի նվագավարության համար
- Լատվիական ԽՍՀ վաստակավոր արտիստ (1950)[6]
- ՌԽՖՍՀ արվեստի վաստակավոր գործիչ (1957)
- ՌԽՖՍՀ ժողովրդական արտիստ (1968)[7]
- ԽՍՀՄ ժողովրդական արտիստ (1976)
- Աշխատանքային կարմիր դրոշի շքանշան
- Ժողովուրդների բարեկամության շքանշան (20.01.1983)
- երկու «Պատվո նշան» շքանշան (1946; 03.01.1956)
- մեդալներ
- Տոկիոյի սիմֆոնիկ նվագախմբի պատվավոր դիրիժոր (1958)
- Տոկիոյի արծաթե մեդալ (1964).
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 Store norske leksikon(նորվ.) — 1978. — ISSN 2464-1480
- ↑ Арвид Янсонс հոդվածը Սովետական մեծ հանրագիտարանում
- ↑ «Театральная Энциклопедия. драма опера балет оперетта цирк эстрада драматург режиссёр». Արխիվացված օրիգինալից 2013 թ․ ապրիլի 28-ին. Վերցված է 2013 թ․ ապրիլի 25-ին.
- ↑ Tom Service talks to conductor Mariss Jansons | Music | The Guardian
- ↑ «Волковское кладбище, Музей-некрополь "Литераторские мостки"». Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հուլիսի 22-ին. Վերցված է 2019 թ․ մայիսի 18-ին.
- ↑ Статья об Арвиде Янсонсе на сайте «Театральная Энциклопедия».
- ↑ Янсонс Арвид Кришевич (1914—1984)
Գրականություն
խմբագրել- М. Янсонс. Арвид Янсонс. — СПб., 1994
- Arnolds Klotiņš: Lemma Jansons, Arvīds, in: Oxford Music Online, Oxford : Oxford University Press
- Alexsei V. Vulʹfson: Arvid Jansons : vospominanija o čeloveke i muzykante. Sankt-Petersburg : Izdat. Kompozitor, 1994.
- Inga Reča: Jansonu dzimta : Arvīds, Iraīda, Mariss, Ilona. Riga : Likten̦stāsti, 1999.
Արտաքին հղումներ
խմբագրել- Фотографии Янсонса(չաշխատող հղում)
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Արվիդ Յանսոնս» հոդվածին։ |