Արտակ Առաքելյան
Արտակ Գրիգորի Առաքելյան (օգոստոսի 28, 1945, Իջևանի շրջան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ - հուլիսի 29, 2005, Երևան, Հայաստան), հայ քաղաքական և պետական գործիչ, Հայաստանի Ազգային ժողովի նախկին պատգամավոր։
Արտակ Առաքելյան | |
Մասնագիտություն՝ | քաղաքական գործիչ |
---|---|
Ծննդյան օր | օգոստոսի 28, 1945 |
Ծննդավայր | Իջևանի շրջան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ |
Վախճանի օր | հուլիսի 29, 2005 (59 տարեկան) |
Վախճանի վայր | Երևան, Հայաստան |
Քաղաքացիություն | ![]() ![]() |
Կենսագրություն
խմբագրել- 1973 թվականին ավարտել է Աբովյանի անվան Հայկական պետական մանկավարժական ինստիտուտը՝ դառնալով Հայոց լեզվի և գրականության ուսուցիչ։
- 1961-1979 թվականներին ՀԿՄ Երևանի թիվ 3 ուսարտձեռնարկությունում եղել է բանվոր, վարպետ, ավագ վարպետ, ղեկավար, բաժնի ղեկավար ։
- 1979 - 1986 թվականներին՝ Էջմիածնի ՀԿՄ ձեռնարկության տնօրեն։
- 1980 - 1991 թվականին եղել է Երևանի կույրերի և տեսողության խնդիրներ ունեցող անձանց հատուկ դպրոցի հայոց լեզվի և գրականության ուսուցիչ։
- 1991 - 2003 թվականներին՝ N3 ՀԿՄ ձեռնարկության մամուլի բաժնի վարիչ, ավագ դիսպետչեր, փոխտնօրեն, մասնագիտացված աշխատող։ «Հաշմանդամների աջակցության հայկական միություն» և «Փոքր բիզնեսի հայկական միություն» հասարակական կազմակերպությունների նախագահ։
- 2003 թվականին մայիս 25-ին ՀՀ ԱԺ պատգամավոր է ընտրվել ՕԵԿ-ի համամասնական ցուցակով։ Սոցիալական, առողջապահության և շրջակա միջավայրի պահպանության հարցերի մշտական հանձնաժողովի անդամ։ ՕԵԿ անդամ։ Խորհրդարանի նախագահին կից հաշմանդամների խորհրդի քարտուղար։
- Մահացել է 2005 թվականի հուլիսի 20-ին[1][2]։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ «Վախճանվել է ԱԺ պատգամավոր Արտակ Առաքելյանը». armenpress.am. Վերցված է 2021 թ․ հունվարի 11-ին.
- ↑ «Վախճանվել է Ազգային ժողովի պատգամավոր Արտակ Առաքելյանը». «Ազատ Եվրոպա/Ազատություն» ռադիոկայան. Վերցված է 2021 թ․ հունվարի 11-ին.