Արտակ Սարգսյան (պետական գործիչ)
- Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Արտակ Սարգսյան (այլ կիրառումներ)
- Վիքիպեդիայում կան հոդվածներ Սարգսյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Արտակ Մուշեղի Սարգսյան (օգոստոսի 10, 1974, Աբովյան, Հայաստան), ՀՀ պետական գործիչ, Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովի անդամ։
Արտակ Սարգսյան | ||
| ||
---|---|---|
8 հունվարի 2012 | ||
Նախորդող | պաշտոնը հիմնադրվել է | |
Հաջորդող | ներկայումս պաշտոնավարում է | |
Կրթություն՝ | ԵՊՀ իրավաբանական ֆակուլտետ | |
Ծննդյան օր | օգոստոսի 10, 1974 (50 տարեկան) | |
Ծննդավայր | Աբովյան, Հայաստան | |
Ամուսին | Անահիտ Կիրակոսյան |
Կրթություն
խմբագրել- 1991 թ. գերազանցությամբ ավարտել է Աբովյան քաղաքի թիվ 6 միջնակարգ դպրոցը։
- 1991-1996 թթ. - սովորել և ավարտել է ԵՊՀ իրավաբանական ֆակուլտետը՝ իրավաբանի որակավորմամբ։
Աշխատանքային գործունեություն
խմբագրել- 1996-1998 թթ. - ծառայել է ՀՀ զինված ուժերում։ Պահեստազորի ավագ լեյտենանտ։
- 1999-2010 թթ. - ՀՀ Ազգային ժողովի աշխատակազմի իրավաբանական վարչության առաջատար, ապա՝ գլխավոր մասնագետ։
- 2010-2012 թթ. - Հեռուստատեսության և ռադիոյի ազգային հանձնաժողովի աշխատակազմի լիցենզավորման և մեթոդաբանական վարչության իրավաբանական և լիցենզավորման բաժնի պետ։
- 2012 թ. հունվարի 8-ին ՀՀ Նախագահի հրամանագրով ՀՀ գլխավոր դատախազի առաջարկությամբ նշանակվել է Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովի անդամ՝ մինչև 2018 թ. հունվարի 10-ը պաշտոնավարման ժամկետով[1]։
- Դասավանդել է Հայաստանում ֆրանսիական համալսարանում և Մխիթար Հերացու անվան Երևանի պետական բժշկական համալսարանում։
Անկուսակցական է։ Ամուսնացած է, ունի երկու որդի, երկու դուստր և մեկ թոռնիկ։