Արտաշես Ազնաուրյան
- Վիքիպեդիայում կան հոդվածներ Ազնաուրյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Արտաշես Վարդանի Ազնաուրյան (սեպտեմբերի 19, 1938[1], Բաթում, Վրացական ԽՍՀ, ԽՍՀՄ - նոյեմբերի 18, 2022[2]), հայ բժիշկ, ախտաբան-հյուսվածաբան։ Բժշկական գիտությունների դոկտոր (1975), պրոֆեսոր (1977)։ ՀՀ ԲԳԱ ակադեմիկոս (1997)։ ՀՀ գիտության վաստակավոր գործիչ (2007)։
Ծնվել է | սեպտեմբերի 19, 1938[1] |
---|---|
Ծննդավայր | Բաթում, Վրացական ԽՍՀ, ԽՍՀՄ |
Մահացել է | նոյեմբերի 18, 2022[2] (84 տարեկան) |
Քաղաքացիություն | ԽՍՀՄ և Հայաստան |
Կրթություն | Երևանի Մխիթար Հերացու անվան Պետական Բժշկական Համալսարան (1964) |
Մասնագիտություն | բժիշկ, հյուսվածաբան և ուսուցիչ |
Կոչում | պրոֆեսոր |
Գիտական աստիճան | բժշկական գիտությունների դոկտոր և բժշկական գիտությունների դոկտոր (1975) |
Աշխատավայր | Երևանի Մխիթար Հերացու անվան Պետական Բժշկական Համալսարան և ՀՀ ԱՆ |
Կուսակցություն | ԽՄԿԿ |
Զավակներ | Վարդան Ազնաուրյան |
Պարգևներ |
Կենսագրություն
խմբագրել1958-1964 թվականներին սովորել է Երևանի բժշկական ինստիտուտում։ 1975-1977 թվականներին եղել է ԵԲԻ պրոռեկտոր, 1977-1989 թվականներին և 1990 թվականից՝ հյուսվածաբանության ամբիոնի վարիչ, 1989-1990 թվականներին՝ ՀԽՍՀ առողջապահության նախարար։ ՀՀ ԲԳԱ ստեղծման նախաձեռնողներից է նախագահության անդամ, ՀՀ հյուսվածաբանների գիտական ընկերության նախագահ, ԱՊՀ ձևաբանների միջազգային ընկերակցության համակարգող խորհրդի անդամ[3]։
Ստեղծագործություններ և ճանաչում
խմբագրելԱշխատանքները վերաբերում են իմունային խախտումներով շարակցական հյուսվածքի հիվանդությունների, ձևաբանության, իմունախտաբանության խնդիրների մշակման մարդու իմունային համակարգի օրգանների հետազոտմանը, երկարատև գերճնշման պայմաններում կենսական կարևոր օրգանների և իմունային համակարգերի ձևաբանաֆունկցիոնալ փոփոխությունների, 1988 թվականի երկրաշարժից հետո՝ երկարատև ճնշման համախտանիշ (փորձառական կրաշ-սինդրոմ) ախտածնության հիմունքների մշակմանը, դրա վերացման հնարավոր ուղիներին[4]։
Համահեղինակ է «Հյուսվածաբանական միջազգային անվանակարգ (1990) լատիներեն-ռուսերեն-հայերեն բառարանի։
Մրցանակներ
խմբագրել- Հայաստանի Լենինյան կոմերիտմիության դափնեկիր
- «Հերոսական աշխատանքի համար» մեդալ
- «Մխիթար Հերացի» մեդալ
- ՀՀ գիտությունների վաստակավոր գործիչ, 2007
- ԼՂՀ նախագահի հրամանով ԼՂՀ առողջապահության ոլորտի զարգացմանն աջակցելու համար «Երախտագիտության» մեդալ, 2011
Ընտանիք
խմբագրել- Կինը՝ Ալլա Ազնաուրյան, բժիշկ-ախտաբան, բժշկական գիտությունների թեկնածու, դոցենտ
- Եղբայրները՝ Զախար և Հովնան Ազնաուրյաններ, բժիշկներ
- Քույրը՝ Թամարա Ազնաուրյան, մանկաբույժ
- Որդի՝ Վարդան Ազնաուրյան, բժշկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր
- Վարդանի կինը՝ Ելենա Աղաջանովա, բժշկական գիտությունների թեկնածու, էնդոկրինոլոգ
- Որդի՝ Սմբատ Ազնաուրյան, բժշկական գիտությունների դոկտոր
Մեջբերումներ Արտաշես Ազնաուրյանից
խմբագրելԻ՞նչը կարող է առավել թանկ լինել առողջությունից։ Երբ անհրաժեշտության դեպքում օգնում ես մարդուն՝ վերագտնելու այդ առողջությունը, դրանից ավելի գեղեցիկ ու հաճելի պահ բժշկի համար չկա։ |
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 http://am.hayazg.info/index.php?curid=826
- ↑ 2,0 2,1 2,2 Կյանքից հեռացել է անվանի բժիշկ-գիտնական Արտաշես Ազնաուրյանը
- ↑ Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր առաջին, Երևան, 2005.
- ↑ «Կոչումով բժիշկ». Ազնաուրյաններ
Վիքիդարանն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Արտաշես Ազնաուրյան» հոդվածին։ |
Նախորդող Էմիլ Գաբրիելյան |
ՀԽՍՀ առողջապահության նախարար Արտաշես Ազնաուրյան 1989-1990 |
Հաջորդող Միհրան Նազարեթյան |