Արտաշես Մեժլումյան
- Վիքիպեդիայում կան հոդվածներ Մեժլումյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Արտաշես Մարտիրոսի Մեժլումյան (նոյեմբերի 9 (22), 1901[1], Վերին Ղամարլու, Հայաստան[1] - 1986, Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), ՀԽՍՀ վաստակավոր անասնաբույծ, կոլտնտեսական, սոցիալիստական աշխատանքի հերոս (1953)։
Արտաշես Մեժլումյան | |
---|---|
Ծնվել է | նոյեմբերի 9 (22), 1901[1] |
Ծննդավայր | Վերին Ղամարլու, Հայաստան[1] |
Մահացել է | 1986 |
Մահվան վայր | Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ |
Գերեզման | Երևան |
Քաղաքացիություն | Ռուսական կայսրություն և ԽՍՀՄ |
Կրթություն | Հայաստանի ազգային ագրարային համալսարան (1937)[1] |
Մասնագիտություն | անասնաբույծ և անասնապահ |
Զբաղեցրած պաշտոններ | պառլամենտի անդամ |
Կուսակցություն | ԽՄԿԿ[1] |
Պարգևներ և մրցանակներ | |
Անդամություն | Գերագույն խորհուրդ |
Կենսագրություն
խմբագրելԱվարտել է Երևանի անասնաբուծական-անասնաբուժական ինստիտուտը (1937)։ 1924 - 1931 թվականներին աշխատել է ՀԽՍՀ Ղամարլուի (այժմ՝ Արտաշատ) շրջանում որպես Այգեգործների և «Չիգդամլու» կոոպերատիվ գյուղատնտեսական ընկերությունների վարչության նախագահ։ 1952—1971 թվականներին եղել է Շահումյանի շրջանի 22-րդ համագումարի անվան կոլտնտեսության վարչության նախագահ։ Մեժլումյանի ղեկավարությամբ կոլտնտեսությունը ձեռք է բերել արտադրական բարձր ցուցանիշներ, որի համար նա արժանացել է սոցիալիստական աշխատանքի հերոսի կոչման։
Եղել է ԽՍՀՄ 5-րդ գումարման Գերագույն սովետի դեպուտատ։ ԽՄԿԿ անդամ 1927 թվականից։
Պարգևներ
խմբագրելՊարգևատրվել է Լենինի, «Պատվո նշան» շքանշաններով, Համամիութենական գյուղատնտեսական ցուցահանդեսի և ԺՏՆՑ-ի ոսկե մեծ և արծաթյա մեծ (2) մեդալներով։
Ծանոթագրություններ
խմբագրելԱյս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 7, էջ 381)։ |