Արտաշիսյան
Մեծ Հայքի Վասպուրական նահանգի գավառ
Արտաշիսյան, գրաբար՝ Արտաշիսեան, կոչվում էր նաև Արտավանյան, գրաբար՝ Արտաւանեան, գավառ Մեծ Հայքի Վասպուրական նահանգի կազմում։ Հիշատակվում է «Աշխարհացոյց»-ում[1]։
Պատմություն
խմբագրելԳավառը եղել է Արտաշիսյան կամ Արտավանյան ավանի տաճարական տիրույթը, համընկել է Արտամետ ավանի շրջակայքին։ Ենթադրվում է, որ Արտաշիսյանը ուրարտական ժամանակաշրջանում եղել է Թարիրախինիլի բնակավայրի տաճարական կալվածքը։
Տես նաև
խմբագրելԾանոթագրություններ
խմբագրել- ↑ «Մեծ Հայքի վարչական բաժանումը». Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ դեկտեմբերի 27-ին. Վերցված է 2011 թ․ նոյեմբերի 2-ին.
Գրականություն
խմբագրել- Թ.Խ. Հակոբյան (1981). Հայաստանի պատմական աշխարհագրություն. Երևան։ «Միտք»։
Արտաքին հղումներ
խմբագրելԱյս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 2, էջ 141)։ |