Արտավազդ Ալիխանյան
Արտավազդ Մկրտչի Ալիխանյան (մայիսի 12, 1957, Լենինական, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ - հունիսի 17, 1992, Ալիաղալի, Աղդամի շրջան), հայ ազատամարտիկ, հրամանատար, ՀՅԴ կուսակցության անդամ (1991)։
Արտավազդ Ալիխանյան | |
---|---|
մայիսի 12, 1957 - հունիսի 17, 1992 (35 տարեկան) | |
Ծննդավայր | Լենինական, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ |
Մահվան վայր | Ալիաղալի, Աղդամի շրջան, Արցախ |
Գերեզման | Գյումրի |
Քաղաքացիություն | Հայաստան, ԽՍՀՄ |
Հրամանատարն էր | Շուշիի առանձնակի գումարտակի դասակ |
Մարտեր/ պատերազմներ | Արցախյան ազատամարտ |
Պարգևներ |
Կենսագրություն
խմբագրել1975-1977 թվականներին ծառայել է ԽՍՀՄ Զինված ուժերում։ 1991-1992 թվականներին ՀՅԴ կամավորական ընդհանուր ջոկատների և Շուշիի առանձնակի գումարտակի (դասակի հրամանատար) կազմերում մասնակցել է Հադրութի (Տող, Սարինշեն, Ջրակուս), Շուշիի (Քարինտակ, Շուշի), Մարտակերտի (Կիչան), Աղդամի (Ալիաղալի) շրջանների ինքնապաշտպանական և ազատագրական մարտերին։
Հետմահու պարգևատրվել է Արցախի Հանրապետության «Մարտական խաչ» 2-րդ աստիճանի շքանշանով։ Թաղված է Գյումրիում։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Ղարաբաղյան ազատագրական պատերազմ (1988—1994) հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո ։ |