Արտեզյան ջրեր
Արտեզյան ջրեր, ջրամերժ շերտերով սահմանափակված և ջրատար ապարներում տեղադրված ստորերկրյա ճնշումային ջրեր։ Բնորոշ են տեկտոնական ճկվածքներին, իջվածքներին և գոգածալքային կառուցվածքներին և առաջացնում են արտեզյան ավազաններ։ Հորատման դեպքում, հիդրոստատիկ ճնշման պատճառով, արտեզյան ջրերը ջրատար շերտի ծածկից վեր են բարձրանում, իսկ բարձր ճնշման դեպքում շատրվանում են։
![](http://up.wiki.x.io/wikipedia/commons/thumb/3/34/Masis_Dzuk_Fish_Farm_in_Armenia.jpg/220px-Masis_Dzuk_Fish_Farm_in_Armenia.jpg)
Անվան ծագում
խմբագրելԱնվանումն առաջացել է Ֆրանսիայի Արտուա բնակավայրի անվանումից։
Հայաստանում
խմբագրելՀայաստանում քաղցրահամ արտեզյան ջրերի հիմնական մասը կուտակված է միջլեռնային ճկվածքների, գոգհովիտների, լճագետային և լավային գոյացումների 300-500 մ հաստության շերտախմբում։ Ստորերկրյա ջրահոսքի 40-50%-ը սնում է արտեզյան ավազանները։ Օգտագործվում են բնակավայրերի ջրամատակարարման, ոռոգման և տեխնիկական նպատակներով։
Տես նաև
խմբագրել- Արարատյան արտեզյան ավազան
- Լոռու արտեզյան ավազան
- Մասրիկի արտեզյան ավազան
- Շիրակի արտեզյան ավազան
- Վերին Ախուրյանի արտեզյան ավազան
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական տարբերակը վերցված է Հայաստանի բնաշխարհ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ |