Արտեմ Գրիգորյանց
Արտեմ Նիկոլայի Գրիգորյանց (սեպտեմբերի 27, 1916[1][2], Տեմրյուկ, Կուբանի մարզ, Ռուսական կայսրություն[1][2] - ապրիլի 29, 2002, Մոսկվա, Ռուսաստան), հայ խորհրդային ջերմաէներգետիկ։
Արտեմ Գրիգորյանց | |
---|---|
Ծնվել է | սեպտեմբերի 27, 1916[1][2] |
Ծննդավայր | Տեմրյուկ, Կուբանի մարզ, Ռուսական կայսրություն[1][2] |
Մահացել է | ապրիլի 29, 2002 (85 տարեկան) |
Մահվան վայր | Մոսկվա, Ռուսաստան |
Քաղաքացիություն | ԽՍՀՄ և Ռուսաստան |
Ազգություն | հայ |
Կրթություն | Մոսկվայի պետական համալսարան (1941)[1] |
Գիտական աստիճան | տեխնիկական գիտությունների թեկնածու[2] (1956) |
Մասնագիտություն | ճարտարագետ |
Աշխատավայր | «Ֆիզիկա-էներգետիկ ինստիտուտ» ԲԸ, Obninsk Nuclear Power Plant?, Ministry of Medium Machine Building? և ԽՍՀՄ էներգետիկայի և էլեկտրիֆիկացման մինիստրություն[1][2] |
Կուսակցություն | ԽՄԿԿ[1] |
Պարգևներ և մրցանակներ |
Կենսագրություն
խմբագրելԾնվել է Տեմրյուկ (Կրասնոդարի երկրամասում) քաղաքում։ Ավարտել է Մոսկվայի պետական համալսարանը։ 1947 թվականից աշխատում է ԽՍՀՄ էներգետիկայի և էլեկտրիֆիկացման մինիստրությունում, 1967 թվականից՝ գլխավոր վարչության պետ։ 1950-1958 թվականները եղել է աշխարհում առաջին ատոմային էլեկտրակայանի զլխավոր ինժիները։ Զբաղվում էր նոր տիպի ատոմային հզորությունների ստեղծման, գործարկման և շահագործման տեխնիկական ու կազմակերպական հարցերով։ Բելոյարսկի Ի․ Վ․ Կուրչատովի անվան ատոմային էլեկտրակայանի ստեղծմանը մասնակցելու համար 1970 թվականին արժանացել է ԽՍՀՄ պետական մրցանակի։ Պարգևատրվել է Լենինի շքանշանով։ ԽՄԿԿ անդամ 1944 թվականից։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 1,6 1,7 Հայկական սովետական հանրագիտարան (հայ.) / Վ. Համբարձումյան, Կ. Խուդավերդյան — Հայկական հանրագիտարան հրատարակչություն, 1974.
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 2,5 2,6 Հայկական համառոտ հանրագիտարան (հայ.) — Հայկական հանրագիտարան հրատարակչություն, 1990. — հատոր 1.
- ↑ http://www.prazskyhradarchiv.cz/archivKPR/upload/rp.pdf
Վիքիդարանն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Արտեմ Գրիգորյանց» հոդվածին։ |
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 3, էջ 228)։ |